Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի «Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ)
20
Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Պատերազմ Արցախում
Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ ՔՊԿ-ի իրական դեմքը երևում է Երևանի գետնանցումներում՝ սալիկաթափ, գարշահոտ, վտանգավոր (տեսանյութ) Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Ինչ են ուզում անել Վրաստանի հետ «Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում. Նոր մանրամասներ ՊՆ ուրալի վթարից 10 տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա, գնացեք հողերը պաշտպանեք. քաղաքացի Շուշիում ոչնչացվել է 177-ամյա Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին Իրանը հերքում է պայթյունների և հրթիռային հարվածների լուրերը Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Ինչո՞ւ ուղղաթիռով Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ

ՀՐԱՏԱՊ-ԴԻՏԱՐԿՈՒՄ-ԳՆԱՀԱՏԱԿԱՆ. Կուտակային կենսաթոշակային ֆոնդի 2 կառավարիչներն էլ մեր միջոցները կառավարում են անարդյունավետ. Փաստաթուղթ

ՀՐԱՏԱՊ-ԴԻՏԱՐԿՈՒՄ-ԳՆԱՀԱՏԱԿԱՆ

1. Կուտակային կենսաթոշակային ֆոնդի 2 կառավարիչներն էլ մեր միջոցները կառավարում են անարդյունավետ: Մասնավորապես, ֆոնդի կառավարչից ինձ ներկայացված իմ անձնական 2022թ. տարեկան հաշվետվության մեջ արձանագրված է «-496897 դրամ եկամուտ», կամ որ նույնն է՝ վնաս, իսկ տարեկան եկամտաբերությունը կազմել է «-8,2%»: Այսինքն, այդքան չափով կորուստ եմ ունեցել:

2. Կուտակային կենսաթոշակի ակամայից մասնակից ՀՀ քաղաքացիներից գերակշիռ մասի մոտ առկա է նույն փաստը՝ կրել են վնասներ, ինչն ընդհանուր առմամբ միայն 2022թ.-ին կարող է հասնել հարյուրավոր միլիարդ դրամների (տվյալ տեղեկատվությանն ամբողջապես և ավելի ճշգրիտ թվերով տիրապետում է ՀՀ ԿԲ-ը, հետևաբար պետք է պահանջենք, որպեսզի հրապարակի ֆոնդի կառավարիչների անարդյունավետ կառավարմամբ բոլոր քաղաքացիներին հասցված վնասների ընդհանուր չափը):

3. Նույն 2022թ.-ին ֆոնդի 2 կառավարիչների մոտ արձանագրվել է ինչպես շահույթի, այնպես էլ շահութաբերության աճ: Նշվածն օրինաչափությունից դուրս է այն պարագայում, երբ նրանց կողմից կառավարվող միջոցները բացասական շահութաբերություն են արձանագրում (հղման մեջ տեղադրում եմ ֆոնդի կառավարիչների կողմից հրապարակված ֆինանսական հաշվետվությունները):

4. ԿԲ-ն ներկայացնելով ՀՀ քաղաքացիների շահերը և իր գործողությունները կառուցելով դրա հենքի վրա, պետք է ֆոնդերի անարդյունավետ կառավարման առաջին իսկ փաստերից հետո կատարեր համարժեք քայլեր, հրավիրեր մասնագիտական քննարկումներ, արտաքին անկախ աուդիտ, միջոցներ ձեռնարկեր ֆոնդի կառավարիչների գործողությունների վերահսկելիությունը մեծացնելու և հետագա կորուստների մեխանիզմները բացառելու ուղղությամբ: Սակայն, ԿԲ ներկայացուցիչների պաշտոնական ելույթները միտված են ֆոնդի կառավարիչների գործողությունները հասարակության քննադատությունից պաշտպանելուն, ինչը մեղմ ասած տրամաբանված չէ, քանի որ պետք է կատարեր լրիվ հակառակը:

5. Ֆոնդերի անարդյունավետ կառավարումը ոչ թե տեղային, կարճաժամկետ խնդիր է, այլ այն արդեն արտացոլվում է երկարաժամկետ ինտերվալում. վերջին 3 տարում արձանագրվում է եկատաբերության կորի անկում (ԿԲ-ի կողմից ներկայացվող աճող կորը ոչ թե եկամտաբերության, այլ կուտակվող ակտիվների աճող կորն է, ինչը հաճախ հասարակությանը թյուրիմացության մեջ է գցում), իսկ 5 եռամսյակում արձանագրվել են վնասներ: Այսինքն, հասարակության կողմից կուտակվող միջոցների աճին զուգահեռ ձևավորվում է ֆոնդերում միջոցների եկամտաբերության անկում:

6. Կենսաթոշակային կուտակային ֆոնդերի կառավարման համալիրում առկա է նաև կասկածելի մեխանիզմ. պետությունը հավաքագրելով կենսաթոշակային վճարները տրամադրում է ֆոնդի կառավարիչներին, որպեսզի նրանք ավելի լավ կառավարեն դրանք և աճ արձանագրեն, ինչի համար կառավարիչներին պետությունը վճարում է տոկոսներ: Բայց կառավարիչներն այդ նույն միջոցների զգալի մասը (մոտ 40%-ը) հետ են վերադարձնում պետությանը՝ պետությունից գնելով պարտատոմսեր, ինչի դիմաց պետությունը նրանց կրկին վճարում է տոկոսներ: Ավելի պատկերավոր լինելու համար բերեմ պարզ օրինակ. պատկերացրեք, Դուք ունեք դրամական միջոցներ, վախենում եք դրանք կորցնել և տալիս եք հարևանին, որ անվտանգ պահի, որի համար նրան վճարում եք տոկոսներ: Բայց քանի որ Ձեր կյանքն ապահովելու համար անհրաժեշտ են ֆինանսներ՝ հաջորդ օրը դիմում եք նույն հարևանին և այդ նույն միջոցները նա տոկոսով տալիս է Ձեզ: Գտեք տրամաբանությունը, ես չգտա: ԻՆՉՈ՞Ւ: Ի՞ՆՉ ՄԵԽԱՆԻԶՄ Է ՍԱ: Ո՞ՒՄ Է ՁԵՌՆՏՈՒ:

7. Եվ վերջապես, ո՞ր գործարարն իր կազմակերպությունը կվստահի այն մենեջերին, ով պարբերաբար կազմակերպությունը տանում է վնասի և յուրաքանչյուր անգամ փորձում է արդարանալ՝ մեղքը գցելով արտաքին պատճառների վրա: Եթե նույնիսկ այլընտրանք չկա՝ գործարարները հենց իրենց ձեռքն են վերցնում ֆինանսական ռեսուրսների կառավարումը: Բազմիցս եմ ասել, որ կուտակային կենսաթոշակների կառավարման պարագայում կառավարումը պետությունը պետք է վերցնի իր ձեռքը:

8. Հայաստանն այսօր ունի նեդրումների ահռելի մեծ կարիք, այնքան մեծ, որ պատրաստ է նույնիսկ օտարերկրացուն 200,0 հազար դոլար ներդրման դիմաց անմիջապես ՀՀ քաղաքացիություն շնորհել (դրա բացասական հետևանքներին առանձին անդրադարձ կկատարեմ), սակայն բավական մեծ միջոցներ (գրեթե 1,5 մլրդ դոլար) երկրի իրական հատվածից դուրս է մղել և շարունակում է դա յուրաքանչյուր ամիս մեծացնել՝ անարդյունավետ կառավարման և կորուստների բարձր ռիսկերի պայմաններում:

Սողոմոն Միրզոյանի ֆեյսբուքյան էջից 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan