Եկեղեցին ՀՀ-ում միակ կառույցն է, որին Նիկոլը չի կարողացել հաղթել. Սամվել Հակոբյան (տեսանյութ) Քաղաքական Աստվածաբանության վերաիմաստավորումը (տեսանյութ) Էջմիածինը ձյան տեղումներից հետո անտերության է մատնվել (տեսանյութ)
24
Քաղաքացին թալանվում է, ՔՊ-ն՝ պարգևավճարվում, խնդիրը չի լուծվում (տեսանյութ) Շիրակի մարզն աղետալի վիճակում է․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Թուրքիան և Ռուսաստանը պայմանավորվել են․ որոշումը կկայացվի ընտրություններում Աչքով տված ինքնիշխանություն (տեսանյութ) 3 քայլ դեպի իշխանափոխություն. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Bloomberg. Goldman Sachs-ը բարձրացրել է տարեվերջի ոսկու գնի կանխատեսումը մինչև 5400 դոլար՝ մեկ ունցիայի համար Bloomberg. Պուտինը պատրաստ է Թրամփին զիջումների գնալ ուկրաինական հարցում, սակայն ո՛չ տարածքների մասով ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում. «Ժողովուրդ» Ինչո՞ւ Թրամփը Կովկասն անվանեց Պուտինի տարածք. Երվանդ Բոզոյան Ցնծացե՛ք, ընտրողներ. Փաշինյանը ձեր թոռների վզին ևս 150 մլն դոլար պարտք ավելացրեց Պատերազմ Արցախում
Եղանակի պատճառով մոտ 40 դիմորդ չի կարողացել հասնել Գորիսի քննական կենտրոն Իշխանության պարագայում ամեն ինչ հասկանալի է, իսկ ի՞նչ կարող է անել ընդդիմությունը. «Փաստ» Պարո՛ն Ավինյան, ԵԱՍՄ հիմնարկում ցախավելներն են կախարդակա՞ն, կամ ունիվերսա՞լ, թե՞ հիմնարկը ձյուն մաքրող բահեր չունի. ավագանի ՔՊ-ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել․ «Հրապարակ» Հովնան Սրբազանը լքեց Փաշինյանի տասնյակը Գլխավոր դատախազը հովանավորում է Ալեն Սիմոնյանին. փաստաթուղթ. «Ժողովուրդ» Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը. «Փաստ» Քաղաքացին թալանվում է, ՔՊ-ն՝ պարգևավճարվում, խնդիրը չի լուծվում (տեսանյութ) Շիրակի մարզն աղետալի վիճակում է․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Եկեղեցին ՀՀ-ում միակ կառույցն է, որին Նիկոլը չի կարողացել հաղթել. Սամվել Հակոբյան (տեսանյութ) Տղաներ ու աղջիկներ, կպեք գործի, Ավինյան Տիգրանին ձյուն մաքրելու դասեր տվեք Քաղաքական Աստվածաբանության վերաիմաստավորումը (տեսանյութ) Հունանյանի նկատմամբ «ահեղ դատաստանն» ահուսարսափի մեջ է գցել ՔՊ-ականներին․ ով է հաջորդը «փուռը գնալու» ՔՊ-ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու իր բաժակն է տարել Ամբողջ Ավան վարչական շրջանը պատված է մերկասառույցով (տեսանյութ) Թուրքիան և Ռուսաստանը պայմանավորվել են․ որոշումը կկայացվի ընտրություններում Երևանում բախվել են 456 երթուղին սպասարկող ավտոբուսը և շտապօգնության ավտոմեքենան․ կան վիրավորներ Որքան է հետ բերած թալանն ու դրա քանի տոկոսն են կազմում պարգևավճարները. Սո՞ւտ, մանիպուլյացիա՞, թե՞ մաթեմատիկայի չիմացություն Հանդիպման ընթացքում Հայր Ռուբենը ներկայացրեց վերջին 15 օրերին Մասյացոտնի թեմում տեղի ունեցած մտահոգիչ զարգացումները. Թեմ Հոսպիտալացումից անմիջապես հետո սկսել է Նարեկի հետհացադուլային թերապիան. Ռուբեն Մելիքյան Խաղաղությունը կավարտվի հենց զիջումները վերջանան․ «Կարճ ասած» Անվճար մանկապարտեզներ՝ Վաղարշապատում․ «Մայր Հայաստան»-ի առաջարկը (տեսանյութ) Քանի՞ քաղաքացի կոտրվածքներ կստանա իշխանության անբավարար աշխատանքի արդյունքում (տեսանյութ) Քաղաքապետարանն արևի փոխարեն պարգևավճար կստանա՞ (տեսանյութ) Աչքով տված ինքնիշխանություն (տեսանյութ) Էջմիածինը ձյան տեղումներից հետո անտերության է մատնվել (տեսանյութ) Նոր խաբեություն «TikTok» սոցիալական հարթակում. ՆԳՆ-ի զգուշացումը Ղարաբաղը Ադրբեջան չէ, իսկ Արցախից հեռացողը ոչ թե տեղափոխվող է, այլ բռնի կերպով հայրենազրկված անձ. Ռոման Երիցյանը՝ Թորոսյանին Քաղաքում գրեթե ամեն հատվածում 10 բալանոց խցանում է. «Վարորդի ընկեր» ՀԿ Մայրաքաղաքում ապաստարանները խայտառակ ամոթալի վիճակում են (տեսանյութ)

Այսօր Հայաստանին պետք են այնպիսի պետական գործիչներ, ինչպիսին Արամ Մանուկյանն էր

1879 թվականի մարտի 19-ին ծնվել է հայ ժողովրդի ականավոր գործիչ Արամ Մանուկյանը: Նրա ավանդը մեծ է մեր պետականության կայացման մեջ:

Սովորաբար ժողովուրդը պետք է ճանաչի իր պատմական հերոսներին: Իսկ այսօր շատերն են արդյո՞ք ճանաչում մեր հերսոներին: Ճանաչել, նախ նշանակում է հասկանալ իրենց կատարած գործի իմաստն ու նշանակությունը:

Փորձենք այս հոդվածով ևս մեկ անգամ հիշեցնել այս գործչի գործունեության արժանիքները:

Եվ այսպես, Արամ Մանուկյանը, իրական անունը՝ Սարգիս Հովհաննիսյան, ինչպես նշեցինք ծնվել է մարտի 19-ին 1879 թվականին, այն ժամանակ Ելիզավետպոլի նահանգի Զեյվա հայկական գյուղում:

Հիշեցնենք, որ Ելիզավետոպոլը ներկայիս «ադրբեջանաքկան» Գյանջա քաղաքն է:

Երիտասարդ տարիքում նա անդամագրվեց ՀՅԴ-ի շարքերում և դարասկզբին տեղափոխվելով Բաքու սկսեց կրել «Արամ Մանուկյան» անունը: Այն ժամանակվա ցարական Ռուսաստանի հեղափոխականների քաղաքական ավանդույթներում նման անվանափոխումները կրում էին մասսայական բնույթ: Քանզի հեղափոխական աշխատանքը դա էր պահանջում:

1904-ին Մանուկյանը տեղափոխվեց Արևմտյան Հայաստանի Վան քաղաք, որտեղ ղեկավարեց տեղի դաշնակցական կառույցը:

1906-ին, ընդամենը մեկ տարվա ընթացքում, Վանի հայերը ավելի շատ զենք ու զինամթերք ստացան Ռուսաստանից և Իրանից, քան դրանից առաջ 10 տարիների ժամանակահատվածում: Սա ցույց տվեց Արամ Մանուկյանի գործնական հատկությունների բարձր մակարդակը:

Ավելին, Մանուկյանի ջանքերով Վանում կազմակերպվեցին պետությանը բնորոշ որոշ կառույցներ, ինչը բնակիչներին դարձրեց ավելի կազմակերպված:

Արամ Մանուկյանի պետական գիտակցությունն այն աստիճանի էր բարձր, որ նա դեմ էր կուսակցության ներսում տարածված այն դրույթի հետ, թե Աբդուլ Համիդի դեմ պայքարի շրջանակներում պետք է համագործակցել երիտքուրքերի հետ:

Արամ Մանուկյանը լավ էր հասկանում, երիտթուրքերի իրական մտադրությունները, բայց հայկական պարզունակության դեմ անզոր գտնվեց:

Հետագա գործընթացները ցույց տվեցին իր ճշմարտացիությունը, բայց արդեն ուշ էր...

1915 թվականին դարձավ «Վանի հայկական ինքնապաշտպանության զինվորական մարմնի» անդամ, իսկ հետո անձամբ ղեկավարեց Վանի պաշտպանությունը թուրքական զորքերից:

1917-ին Թիֆլիսի նորաստեղծ «Հայոց ազգային խորհուրդը» Մանուկյանին ուղարկում է, որպես իր լիազոր ներկայացուցիչ Էրիվանի վարչակազմը ղեկավարելու։

«Դա լավ հաշվարկված ընտրություն էր։ Վանի հերոսը մեծ փորձ ունեցող կազմակերպիչ էր, ով շատ լավ գիտեր իր ժողովրդի ուժեղ և թույլ կողմերը», — գրում է ամերիկացի պատմաբան Դոնալդ Միլլերը:

Մանուկյանը 1918 թվականի հունվարին ժամանում է Էրիվան և ձևավորում կիսապաշտոնական «կոմիտե», որը քաղաքում կարգ ու կանոն է հաստատում:

Իր երկաթե բռունցքի քաղաքականության շնորհիվ երկրում հաստատվում է քիչ թե շատ կարգ ու կանոն: Որտեղ մարդիկ սկսում են հասկանալ, որ կա պետություն և այն կարող է պատժել ավազակներին և հանցագործներին: Իսկ այն ժամանակ դա մեծ նշանակություն ուներ, քանզի երկիրը շրջափակված էր թշնամիներով, իսկ երկրի ներսում տիրում էր կատարյալ քաոս:

1918-ի ապրիլի վերջին թուրքերը գրավեցին Երզնկան, Էրզրումը, Սարիղամիշը և Կարսը, մայիսի 15-ին՝ Ալեքսանդրապոլը, իսկ մայիսի 21-ին՝ Սարդարապատ կայարանը: Այն Երևանից հեռու էր ընդամենը մի քանի կիլոմետր:

Առաջացել էր արևելահայերի լինել-չլինելու խնդիրը:

Այն ժամանակ էլ, այսօրվա փաշինյանական գործիչների նման, առաջ էին եկել գործիչներ, ովքեր պահանջում էին «լեզու գտնել» թուրքերի հետ: Սակայն Արամ Մանուկյանը, ով լավ էր ճանաչում երիտթուրքերի ձեռագիրը, ոչ միայն մերժեց այդ «գործիչների» առաջարկները, այլև մի քանիսին գնդակահարության ենթարկենց, որպեսզի մնացածները զգաստանան և հասկանան, որ Հայրենիքի և պետության ճակատագրի հետ չի կարելի խաղալ: Դրանից հետո մարդիկ հասկացան, որ Արամ Մանուկյանի հետ չի կարելի «վիճաբանել» տարրական խնդիրների շուրջ, որոնց պատասխանները մակերեսի վրա են:

Հենց դրա պատճառով նրան հաջողվեց համախմբել ողջ հայությանը և դիմադրություն ցույց տալ թուրքերին՝ Սարդարապատի մատույցներում:

Արամ Մանուկյանի հենց այդ հատկության շնորհիվ էլ հայերը հաղթանակ տարան և ստացան լեգիտիմ իրավունք բանակցել թուրքերի հետ սեփական պետություն ստեղծելու շուրջ: Ճիշտ է, Բաթումի պայմանագրի համաձայն հայերը ստացան սիմվոլիկ պետություն ստեղծելու հնարավորություն մոտ 12 հազար կմ տարածքով։ Սակայն դա հիմք դարձավ հայերին դարձնել պետականությամբ սուբյեկտայնություն ձեռք բերած ազգ:

1918 թվականի մայիսից մինչև հուլիս Արամ Մանուկյանը ղեկավարել է Հայաստանի նորաստեղծ Հանրապետությունը մինչև նրա կառավարության ժամանումը Թիֆլիսից Էրիվան, ապա դարձել նրա առաջին ներքին գործերի նախարարը:

Արամ Մանուկյանը հասցրեց ականատեսը լինել Մուդրոսյան համաձայնագրին, որի արդյունքում Օսմանյան կայսրությունը արձանագրեց իր պարտությունը: Սակայն կարճ ժամանակ անց, 1919-ի հունվարին Արամ Մանուկյանը մահացավ տիֆից:

Սա թերևս ճակատագրական դեր կատարեց հայ ժողովրդի համար, քանզի նման հեռատես գործչի հեռացումը թույլ չտվեց հետագա հայ գործիչներին հեռու մնալ պարզունակ պատկերացումներից, որի արդյունքում հայերը կորցրին իրենց պատմական հնարավորությունները, ինչի մասին փայլուն ձևով նկարագրեց առաջին Հանրապետության վարչապետ, ոչ պակաս ականավոր դաշնակցական գործիչ Հովհաննես Քաջազնունին:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan