Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
25
«Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Երևանում նույնպես փողոցներ են փակվել Պատերազմ Արցախում
«Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Օրվա կադր. «Երևա՛ն, ոտքի, քանի չի հանձնել» Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»

«Широко шагаешь — штаны порвёшь»

Մարտի 18–ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն տարածեց այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի «խաղաղության օրակարգը» սպառվել է, և որ Հայաստանին սպառնում է ոչնչացում։

Արարատ/Arabat Միրզոյանի «կանտոռան» Հայաստանին ու Արցախին սպասվող ոչնչացման ադրբեջանական սցենարը նկարագրելուց հետո ասել էր, թե որն է լինելու ՀՀ իշխանությունների քայլերը։

«Ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է ցեղասպանությունների կանխարգելման միջազգային մեխանիզմների գործարկումը, միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ, ինչպես նաև` Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների և քաղաքականության հասցեական դատապարտումը: Միևնույն ժամանակ Հայաստանի Հանրապետությունն արտահայտում է իր վստահությունը խաղաղության օրակարգին՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի, 2022թ. հոկտեմբերի 31-ի եռակողմ և 2022թ. հոկտեմբերի 6-ի քառակողմ հայտարարությունների հիման վրա»,–ասված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ։

Փաստորեն ստացվում է, որ ՀՀ–ն ադրբեջանական սպասվող լայնամասշտաբ ագրեսիայի դեմն առնելու հարցում հույսը դրել է Ցեղասպանությունների կանխարգելման միջազգային մեխանիզմների գործարկման վրա։ Մեկ էլ՝ ակնկալում է քաղաքական գնահատական Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանը։ Գործնականում սա նշանակում է, որ Հայաստանը ձեռքերը վեր է տնկել։ Վեր տնկած ձեռքերով հեղափոխություն արածներից այլ բան չէր էլ սպասվում։

Ինչ վերաբերում է հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարթակներին, ապա Նիկոլն՝ ըստ ԱԳՆ տարածած նույն հայտարարության, շարունակում է Հայաստանը դարձնել աշխարհաքաղաքական բախումների թատերաբեմ։ Նիկոլը պատառոտում է մեր երկիրը՝ արևմտյան ու ռուսական հարթակներում միևնույն ժամանակ նստեցնելով։

Ռուսերեն մի խոսք կա, ասում են՝ «широко шагаешь — штаны порвёшь»: Նիկոլը միևնույն ժամանակ «այո» է ասում վաշինգտոնյան ու մոսկովյան հարթակներին։ Դա նոնսենս է, քանզի պատերազմող Արևմուտքն ու Ռուսաստանը չեն կարող համադրել իրենց հարթակները։

Նիկոլը Պրահայում ընդունել է Արցախն Ադրբեջանի կազմում։ Ալիևն ասում է, որ պետք է այդ ամենը թղթին տալ ու պատրաստվել նոր զիջումների։

Պրահայում տեղի ունեցածը փաստացի նշանակում է վերանայել 2020–ի նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարությունը, ինչն էլ իր հերթին նշանակում է վերանայել Լաչինի միջանցքի կարգավիճակը ու հնարավորություն տալ Ալիևին գնալ հանցագործության։

Նիկոլը Հայաստանն ու Արցախը դարձրել է առևտրի առարկա՝ սեփական անվտանգության դիմաց։ Էլ ումի՞ց է բողոքում նրա ԱԳՆ–ն։

Իրականությունն այն է, որ Նիկոլն ԱԳՆ–ի շուրթերով պարզապես տեղյակ է պահում, որ Հայաստանը ոչնչացման եզրին է, որ իր «խաղաղության օրակարգն» իրականում պատերազմի ու պարտության օրակարգ էր։

Հայկ Ուսունց

7or.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan