Ալեն Սիմոնյանի թքելու թեման՝ միջազգային զեկույցում ՔՊԿ-ն փաստացի մոռացության է տալիս նաև Հայոց ցեղասպանության հարցը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) Աննա Հակոբյանը հավաքել էր հին ու նոր օլիգարխներին. 1 մլն դրամանոց ընթրիքի հետքերով
16
ՀՀ-ում գործում է բանդա, որն իրեն թույլ է տալիս ոստիկանների պաշտպանության տակ գտնվող քաղաքացուն ծեծել. պատգամավոր Փաշինյանական իշխանությունները կարծես նպատակադրվել են խոշտանգել քպ-ական դեպուտատին «հակահայ ***ածք» անվանած 44-օրյա պատերազմի մասնակցին Ինչո՞ւ է վախեցած իշխանությունը Սամվել Վարդանյանից Ոչ մի իշխանություն հավերժ չէ․ մի օր գալու է պատասխանատվության ու նաև աուդիտի ժամանակը․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Ոչ մի իշխանություն հավերժ չէ․ մի օր գալու է պատասխանատվության ու նաև աուդիտի ժամանակը․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Փաշինյանի կնոջ հրավիրած ընթրիքին մասնակցել են... Ալեն Սիմոնյանի թքելու թեման՝ միջազգային զեկույցում ՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպից հետո քաղաքացուն տարել են Կենտրոնի բաժին Իշխանությունները սեփական ժողովրդի հետ խոսում են շանտաժի, սպառնալիքի և ահաբեկման եղանակով․ Տիգրան Աբրահամյան Այս պահին սահմանազատման և սահմանագծման գործընթաց գոյություն չունի․ Աննա Գրիգորյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Մտել ենք բանդիտների հարձակման փուլ․ Էլինար Վարդանյան ՀՀ-ում գործում է բանդա, որն իրեն թույլ է տալիս ոստիկանների պաշտպանության տակ գտնվող քաղաքացուն ծեծել. պատգամավոր Ցեղասպանության զոհերի թվի հարցը թուրքական օրակարգի մաս է. Էդգար Էլբակյան (տեսանյութ) Եթե վաղն անգամ Հայաստանը կորցնեն, այս իշխանությունը դա հաղթանակ է ներկայացնելու. Արթուր Խաչիկյան (տեսանյութ) Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել է տղամարդու մարմին Փաշինյանական իշխանությունները կարծես նպատակադրվել են խոշտանգել քպ-ական դեպուտատին «հակահայ ***ածք» անվանած 44-օրյա պատերազմի մասնակցին Ինչո՞ւ է վախեցած իշխանությունը Սամվել Վարդանյանից Ոչ մի իշխանություն հավերժ չէ․ մի օր գալու է պատասխանատվության ու նաև աուդիտի ժամանակը․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Ոչ մի իշխանություն հավերժ չէ․ մի օր գալու է պատասխանատվության ու նաև աուդիտի ժամանակը․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) ՊՆ նախկին շենքը վաղը կպայթեցվի Փաշինյանի կնոջ հրավիրած ընթրիքին մասնակցել են... Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ» Ալեն Սիմոնյանի թքելու թեման՝ միջազգային զեկույցում Ալեն Սիմոնյանի թքելու թեման՝ միջազգային զեկույցում ՔՊԿ-ական իշխանությունը լեգիտիմ չէ, քանի որ խաբել է ժողովրդին․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) ՔՊԿ-ն փաստացի մոռացության է տալիս նաև Հայոց ցեղասպանության հարցը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) Այլեւս կասկած չկա, որ Թուրքիան ցեղասպանությունից հրաժարվելու նախապայման է առաջ քաշել Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը» Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար Էլ ի՞նչ է ուզում անել ՔՊ-ն. «Կարճ ասած» (տեսանյութ) Արևմուտքը բացահայտ ասում է՝ ես ձեր անվտանգությունն ապահովել չեմ կարող. Իշխան Սաղաթելյան Աննա Հակոբյանը հավաքել էր հին ու նոր օլիգարխներին. 1 մլն դրամանոց ընթրիքի հետքերով «Սուտ են ասում իշխանությունները, երբ հայտարարում են, թե իզուր ենք 30 տարի պայքարել»:-Լևոն Քոչարյան Անձրևաջրերը լցվում են մարդկանց տներ, ինչը կարող է հանգեցնել շենքի փլուզման. «Մայր Հայաստանն» արձագանքում է (տեսանյութ) ՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպից հետո քաղաքացուն տարել են Կենտրոնի բաժին Նիկոլը որոշել է անուն առ անուն բացահայտել ցեղասպանության ենթարկված 1,5 միլիոն մարդկանց. Գագիկ Համբարյան Նիկոլ. «տիպային կիստայի տրանսֆորմացիա» Իշխանությունները սեփական ժողովրդի հետ խոսում են շանտաժի, սպառնալիքի և ահաբեկման եղանակով․ Տիգրան Աբրահամյան Այս պահին սահմանազատման և սահմանագծման գործընթաց գոյություն չունի․ Աննա Գրիգորյան (տեսանյութ)

Բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերն աճեցին 25 տոկոսով, իսկ նվազագույն աշխատավարձը՝ 10․ սա ապասոցիալական, հակասոցիալական մոտեցում է․ Թադևոս Ավետիսյան

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Պետական ապարատում շարունակում են աճել աշխատավարձերը, տարբեր կառույցներ պարբերաբար հանդես են գալիս նաև նոր նախագծերով, որոնցով գրեթե աշխատավարձի չափով նոր հավելավճարներ են սահմանվում: Վերջին օրինակը դատախազներն են, որոնք օրենսդրական փոփոխություններով աշխատավարձի 92 տոկոսի չափով հավելավճար կստանան: Զուգահեռ՝ նվազագույն աշխատավարձի, թոշակների, նպաստների բարձրացումները չնչին են: ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը, անդրադառնալով թեմային, «Փաստի» հետ զրույցում նշեց, որ այս տեսանկյունից մի շարք հաստատումներ պետք է ընդգծենք:

«Առաջինն այն է, որ մենք էապես բարձր և առաջանցիկ գնաճ ունենք: Այսինքն, 2020 թվականից հետո ահագնացող գնաճը, որը որոշակի փոփոխություններով շարունակվում է, բերել է նրան, որ բոլորի, այդ թվում՝ թոշակառուների, նպաստառուների, միջին և ավելի ցածր աշխատավարձ ստացողների իրական եկամուտները նվազել են: Մարդկանց գնողունակությունն ընկել է: Մարդիկ նույն չափի անվանական գումարով ավելի քիչ ապրանքներ են գնում: Որպեսզի հասկանանք, թե որքան ավելի քիչ, հարկ է ընդգծել նվազագույն սպառողական զամբյուղի արժեքի մասին՝ հաշվի առնելով 2020-ից հետո առկա գնաճը, նաև այն, որ մինչև 2022-ի վերջ նվազագույն աշխատավարձը չէր բարձրացել, իսկ թոշակները ավելացել էին չնչին չափով: Այդ ամբողջ ընթացքում չէին բարձրացել նաև անապահովության, աղքատության սոցիալական նպաստները: Ընդհանուր առմամբ, 2020-ի սկզբի համեմատ 2022-ի վերջին նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը մեկ անձի հաշվով աճել է շուրջ 18 հազար դրամով»,-ասաց Թ. Ավետիսյանը՝ շեշտելով, որ այս տեսանկյունից մոտ 30 տոկոսով աճ ունենք:

Անդրադառնալով այն հանգամանքին, թե սոցիալական իմաստով որ խմբերն են ավելի շատ տուժել գնաճից, նա հավելեց. «Հիմնականում սոցիալապես խոցելի խմբերն են, ցածր եկամուտ ունեցողները: Խոսքը աշխատող աղքատների, ծայրահեղ աղքատների, միայնակ թոշակառուների մասին է: Նման իրավիճակում սոցիալական պետությունը նախևառաջ պետք է ավելի արագ ու առաջանցիկ բարձրացնի հենց այդ խմբերի անվանական եկամուտները, որպեսզի հնարավորինս մեղմի գնաճի հետևանքները: Մեր իրականության մեջ, փաստացի, ճիշտ հակառակն է տեղի ունենում: Այսինքն, միջին և ավելի բարձր եկամուտ ունեցողների եկամուտներն այս կամ այն ոչ օբյեկտիվ պատճառով էապես աճել են: Խոսքը, օրինակ՝ բարձրաստիճան պաշտոնյաների եկամուտների մասին է: Նրանց դեպքում առանց այն էլ բարձր աշխատավարձերը 2023-ից մոտ 25 տոկոսով աճեցին: Իսկ, օրինակ՝ նվազագույն աշխատավարձը բարձրացավ ընդամենը տասը տոկոսով: Համեմատելու համար նշենք, որ, ժողովրդի լեզվով ասած, նվազագույն մաքուր աշխատավարձը բարձրացավ ընդամենը 7000 դրամով, մինչդեռ դրանից 20-25 անգամ ավելի աճեց բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ վարչապետի, նախագահի, նախարարների, մարզպետների աշխատավարձերը: Բացի աշխատավարձերի օրինական բարձրացումներից, որոշակի փոփոխություններով, բայց պետական համակարգում շարունակվում են նաև պարգևատրումները: Բարձրաստիճան պաշտոնյաները հասցեագրված պարգևավճարներ են ստանում, ու հաշվի չի առնվում իրենց աշխատանքի արդյունքը»:

Պատգամավորը հիշեցրեց՝ 2022-ին ոստիկանությունը միլիարդավոր դրամների պարգևատրումներ էր ստանում: «Ոստիկանությունն այդ պարգևատրումները ստանում էր գլուխները կախ օրվա իշխանություններին ամեն գնով ծառայելու ու իրենց իշխանական աթոռները պաշտպանելու համար: Իսկ արդեն 2023-ից մնացած ուժային ոլորտներում են ստանում: Նույն դատախազությունում աշխատավարձի հետ 92 տոկոս հավելավճար են ստանալու: Միայն այդ հավելավճարը տասնյակ անգամներ ավելի մեծ գումար է, քան նվազագույն աշխատավարձի աճը: Սա նման իրավիճակում ապասոցիալական, հակասոցիալական մոտեցում է: Իրականում վատ չէ, որ ինչ-որ խմբի աշխատավարձ է բարձրանում: Դա նորմալ է, որովհետև գնաճ կա, բայց բացասականն ու խնդրահարույցն այն է, որ ցածր եկամուտ ունեցող, առանց այն էլ սոցիալապես խոցելի խավերի եկամուտները պաշտոնյաների եկամուտների աճի համեմատ ոչ միայն պատիկներով ավելի ցածր են աճում, այլև մի քանի անգամ ավելի ցածր են աճում գնաճի համեմատ»,ասաց նա:

Թադևոս Ավետիսյանը շեշտեց, որ գնաճի պատճառով յուրաքանչյուր հաջորդ օր քաղաքացիների սոցիալական խնդիրներն ավելի են մեծանում. «Պատկերավոր ասած՝ չափավոր աղքատը դառնում է աղքատ, աղքատը՝ ծայրահեղ աղքատ:Նվազագույն աշխատավարձը, փաստացի, այսօր, 75 հազար դրամ է, իսկ նվազագույն սպառողական զամբյուղը մեկ անձի հաշվով մոտեցել է 80 հազար դրամի: Այսինքն, եթե նվազագույն աշխատավարձով ապրող մարդն անգամ ընտանիք էլ չունի, արդեն չափավոր աղքատ է համարվում: Էլ չասեմ, եթե խնամքին կան երեխաներ, ընտանիք: Այստեղ արդեն գործ ունենք լրիվ կամ ծայրահեղ աղքատության հետ»:

Թադևոս Ավետիսյանի գնահատմամբ, սկզբունքը հետևյալն է. ոչ թե գնահատվում է իրական վիճակը, կամ սոցիալական պետության սկզբունքներից ելնելով են նման մոտեցում ցուցաբերում, այլ առաջնորդվում են բացառապես ընդհանուր քաղաքական շահով: Ինչ վերաբերում է պետական միջոցների վատնման խնդրին, նա շեշտեց՝ հիմնական մտահոգությունն այն է, որ անուղղակի կոռուպցիային վերաբերող որոշակի ցուցանիշներ են աճում: «Մասնավորապես, մեկ անձից պետական գնումների տեսակարար կշիռն է բարձրանում, ինչն իսկապես մտահոգիչ է: Մեկ անձից գնումներն օրինաչափություն են դարձել: Բացի այդ, այն կազմակերպությունները, որոնք օգտվում են խոշորամասշտաբ գնումներից, այս կամ այն կերպ, ուղղակի կամ անուղղակի կապված են նաև իշխանական շրջանակների կամ իշխանության «սրտի օլիգարխ» կոչվող բիզնես շրջանակների հետ: Սա ևս էապես մտահոգիչ է: Բացի այդ, մենք տեսնում ենք նաև, որ իրականում պետական վերահսկողության համակարգերը լիարժեք իրենց գործը չեն իրականացնում»,-ասաց նա՝ շեշտելով, որ այս առումով կարող է գերշահույթներ ստանալու ու ոչ արդյունավետ պետական ծախսերի խնդիր լինի:

«Յուրաքանչյուր դեպք առանձին պետք է ուսումնասիրվի, բայց ընդհանուր միտումը, ցավոք, սա է: Մեր երկրում մեկ անձից պետական գնումներն այն աստիճան են ավելանում, որ դրանց բնույթը քողարկելու համար անցած տարի օրենսդրական փոփոխություններ առաջարկեցին: Դա արեցին, որ մեկ անձից գնումները կարողանան այդ շրջանակից դուրս ձևակերպել. մեկ անձից գնումը ինչ-որ մեխանիկական փոփոխություններով փորձում են զուտ վիճակագրական իմաստով այդ շարքին չդասել, որովհետև աճն ակնհայտ է, ու փորձում են այդկերպ քողարկել»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Թադևոս Ավետիսյանը կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում կարևորում է համակարգային փոփոխությունները: «Մենք պարբերաբար լսում ենք նաև չարաշահումների մասով հանցագործությունների դեպքերի մասին, բայց միայն ասֆալտին փռելով, մերթընդմերթ քաղաքական, կիսաքաղաքական քրեական գործերով ու հոխորտալով՝ կոռուպցիայի դեմ պայքարն արդյունք չի տալու: Կարևորը համակարգային փոփոխություններն են: Նման երևույթների դեմ ոչ թե ընտրանքային պատժիչ մեխանիզմներով, այլ համակարգային մոտեցմամբ պետք է պայքարել: Մինչդեռ համակարգային լուծումները հետևողականություն, պրոֆեսիոնալ մոտեցումներ, աշխատանք, աշխատասիրություն են պահանջում: Այո, կոռուպցիայից օգտվողները շատ են, ու համակարգային փոփոխությունները կարող են հակազդեցություն առաջացնել, բայց կամքը, հետևողական աշխատանքն արդյունքի են բերում: Սրանք նշված հատկանիշներից որևէ մեկը չունեն: Գործ ունենք բացառապես պոպուլիստական իշխանության հետ, որի հիմնանպատակն ու շահը սեփական աթոռը պահելն ու երկարաձգելն է»,-եզրափակեց Թ. Ավետիսյանը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan