«Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար»․ Վահե Հովհաննիսյան Պետք է հեռանա՝ կա՛մ ինքը, կա՛մ մենք. ոչ մի րոպե մեր կյանքը հանգիստ չէ, իրենց արածը հանցանք է, ապօրինի. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի մասին Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս. Անդրանիկ Թևանյան
20
Տավուշի մարզպետը հրաժարվեց գյուղացիների հետ բաց հանդիպումից Փաշինյանը հպարտ է... Լարված իրավիճակ՝ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ ու Ադրբեջանի ձեռք բերած համաձայնությունը Տավուշցիները բողոքի ակցիա են իրականացնում (տեսանյութ) Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Վստահաբար միահամուռ ենք ու կամք ունենք... Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Տավուշի մարզպետը հրաժարվեց գյուղացիների հետ բաց հանդիպումից Փաշինյանը հպարտ է... «Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». Ավետիք Իշխանյան. «Փաստ» «Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար»․ Վահե Հովհաննիսյան Երևանի դպրոցներից մեկում 14 տարեկան տղան օդաճնշիչ ատրճանակով կրակել է երեխաների վրա Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարելու մասին լուրը լայնորեն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցներում Պետք է հեռանա՝ կա՛մ ինքը, կա՛մ մենք. ոչ մի րոպե մեր կյանքը հանգիստ չէ, իրենց արածը հանցանք է, ապօրինի. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի մասին Լարված իրավիճակ՝ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ ու Ադրբեջանի ձեռք բերած համաձայնությունը Փաշինյանը շատ բան է թաքցնում իր ժողովրդից. Սթևան Գայիչ (տեսանյութ) Տավուշցիները բողոքի ակցիա են իրականացնում (տեսանյութ) Տավուշի թեման նույն Արցախի թեման է, բայց այդ մասին զգուշացնողներին «քացու տակ էին գցում»․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ» Արցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Մինչև Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում Վստահաբար միահամուռ ենք ու կամք ունենք... Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, թե կրկին առանց կրակոցի՝ Ալիևը տարածքներ ստացավ Քա՞նի ավտոբուս աջակից է մնացել ՔՊ-ին ու նրա ղեկավարին. «Կարճ ասած» (տեսանյութ) Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս. Անդրանիկ Թևանյան Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ ՔՊԿ-ի իրական դեմքը երևում է Երևանի գետնանցումներում՝ սալիկաթափ, գարշահոտ, վտանգավոր (տեսանյութ) Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ

Վիկտոր Սողոմոնյանը Երևանում լրագրողական վարպետության դպրոց կբացի

Mediamax.am-ը գրում է․ Քաղաքական գիտությունների դոկտոր, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (МГИМО) պրոֆեսոր Վիկտոր Սողոմոնյանը փետրվարի 22-ից մարտի 7-ը Երեւանում կազմակերպել էր հատուկ դասընթաց լրագրողների եւ խմբագիրների համար երկու ուղղություններով՝ «Լրագրողական վարպետություն» եւ «Գործարար լրագրություն»:

Հրավիրված դասախոսներն էին МГИМО-ի Միջազգային ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Յարոսլավ Սկվորցովը, МГИМО-ի Միջազգային ժուռնալիստիկայի ամբիոնի պրոֆեսոր Մաքսիմ Պոլյակովը, ՌԲԿ-ի «ՏԵԿ/Ինդուստրիա» բաժնի խմբագիր Տիմոֆեյ Դզյադկոն, ՌԲԿ հեռուստաալիքի կառավարիչ տնօրեն Իլյա Դորոնովը, «Կոմերսանտ»-ի թղթակից Վլադիմիր Սոլովյովը, «Դոժդ» հեռուստաընկերության թղթակից Ալեքսանդր Աթասունցեւը։

Մեդիամաքսի հետ զրույցում Վիկտոր Սողոմոնյանն ամփոփել է հատուկ դասընթացի արդյունքները եւ նախանշել ապագա ծրագրերը:

Գաղափարն ու իրականացումը

Արդեն մի քանի տարի է, ինչ կարդում եմ «Քաղաքական իմաստների փոխակերպումները ժամանակակից ԶԼՄ-ների համակարգում» հատուկ դասընթացը МГИМО-ում եւ ռուսաստանյան այլ բուհերում: Այս ոլորտում իմ կատարած հետազոտությունները հիմք հանդիսացան 2022 թվականին հրատարակված «Քաղաքականությունը որպես սյուժե» գրքիս համար:

Ինչ-որ փուլում որոշեցի կիսվել գիտելիքներով եւ փորձով Հայաստանում մեդիա ոլորտի մասնագետների հետ եւ պայմանավորվեցի հրավիրյալ դասախոսների հետ, ովքեր ապահովեցին դասընթացի ամբողջականությունը:

Մասնակիցները եւ թեմաները

Ընդհանուր առմամբ դասընթացին մասնակցեց մոտ 40 մարդ։

Ինձ համար սկզբունքորեն կարեւոր էր, որ դասընթացը մասնակիցների համար անվճար լինի, քանի որ նախկինում Հայաստանում չէին իրականացվել կրթական ծրագրեր, որոնց շրջանակներում գործող լրագրողներն ու խմբագիրները կքննարկեին ոչ միայն բուն լրագրողական թեմաներ։ Օրինակ, դասախոսություններիցս մեկը կոչվում է «Ի՞նչ է առասպելը»:

Կամ գործընկերների հետ քննարկել ենք Ֆիլմորի «ֆրեյմային սեմանտիկան», որի սկզբունքները լրագրության մեջ կիրառելով, գրագետ  հարցազրույց կարող է վարել ոչ բացառիկ տաղանդներ չունեցող լրագրողը։

Պահանջարկը, հետադարձ կապը եւ ֆեյքերի «տեղորոշումը»

Ուրախությամբ պետք է փաստեմ, որ մեր առաջարկած մոդելը պահանջված էր մասնակիցների կողմից։ Նրանք շատ լավ պատկերացրեցին, որ այսօր լրագրությունը շատ ավելի լայն հասկացություն է, քան դրա «դասական» ձեւակերպումը:

Գիտական գաղափարի փորձարկումը գիտնականի եւ հետազոտողի համար հեշտ փուլ չէ։ Դու որոշակի գաղափարով մտնում ես «խելացի լսարան» եւ պետք է պատրաստ լինես նրան, որ գաղափարդ կարող է բավականաչափ համոզիչ չլինել: Լավագույն արդյունքն այն է, երբ ստանում ես գաղափարի հավանությունը շատ օգտակար ճշգրտումներով: Հենց այդպես էլ եղավ։ Ես ներկայացնում էի որոշակի կառուցվածք՝ ընթացքում ստանալով հետաքրքիր եւ արժեքավոր «ճշգրտումներ»։

Ինչ վերաբերում է իմ «բացահայտումներին», ապա պարզվեց, որ անգամ ժուռնալիստիկայի ֆակուլտետների շրջանավարտները այնքան էլ լավ չէին հասկանում ու պատկերացնում, թե ինչ է տեղեկատվությունը։ Պատճառն այն է, որ ուսումնական ծրագրում տեղեկատվության տեսությունը վատ է ներկայացված կամ ընդհանրապես ներկայացված չէ։ Օրինակ՝ «ի՞նչ է իրադարձությունը» հարցին պատասխանելիս որոշ մասնակիցները բնազդաբար ճիշտ էին պատասխանում, բայց սա այն դեպքն է, երբ այս թեմայի վերաբերյալ գիտելիքները լայնորեն հասանելի են: Հաղորդակցության տեսությունը մշակվել է Շենոնի եւ Ուիվերի կողմից անցյալ դարի 40-ականների վերջին եւ դրանից հետո բազմիցս հրատարակվել եւ լրացվել էր։ Այնտեղ կան չափազանց պարզ եւ հասկանալի օրինակներ։

Խոսեցինք նաեւ այն մասին, թե ինչպես կարելի է հայտնաբերել ֆեյքերին եւ որտեղ փնտրել դրանք. ճիշտ այնպես, ինչպես սնկերն աճում են խոնավ միջավայրում, ֆեյքերն ապրում են որոշակի տեղեկատվական միջավայրում:

Տհաճ միջադեպը

Մարտի 7-ին ռուսաստանյան News Media մեդիա հոլդինգի հիմնադիր Արամ Գաբրելյանովը պետք էր կարդար «Օպերատիվ տեղեկացում» թեմայով վերջին վարպետության դասը, սակայն Երեւանի օդանավակայանում նրան թույլ  չտվեցին մուտք գործել Հայաստանի տարածք, որպես փաստարկ նշելով այն, որ նրա անունը ընդգրկված է «անցանկալի անձանց» ցուցակում։

Սակայն հարցն այն է, որ Գաբրելյանովը եւ՛ Ռուսաստանի, եւ՛ Հայաստանի քաղաքացիություն ունի, եւ, հետեւաբար, նրան չէին կարող արգելել երկիր մտնել։

Իհարկե, շատ տհաճ նստվածք մնաց, հատկապես հաշվի առնելով այն, որ մեր հյուրը եկել էր տիկնոջ հետ եւ ընդամենը 24 ժամով։

Դպրոց կլինի

Հատուկ դասընթացի արդյունքում որոշեցի Երեւանում հիմնել ինտեգրված հաղորդակցությունների եւ լրագրողական վարպետության մշտական գործող դպրոց։

Ինտեգրված հաղորդակցությունները տեքստերի, էկրանային արվեստի, կինոյի, սոցիալական ցանցերի եւ սինթեզ է: Հրավիրված մասնագետները վարպետության դասեր կանցկացնեն առանձին ոլորտներում։ Գաղափար կա հրավիրել նաեւ  ճանաչված կինոպրոդյուսերների եւ սցենարիստների, ովքեր կաշխատեն նրանց հետ, ովքեր իրենց ապագան կինոյում են տեսնում։

Հուսով եմ, որ առաջիկա ամիսներին դպրոցի գաղափարն արդեն ուրվագծված կլինի:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan