Քա՞նի ավտոբուս աջակից է մնացել ՔՊ-ին ու նրա ղեկավարին. «Կարճ ասած» (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս. Անդրանիկ Թևանյան Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի
20
Վստահաբար միահամուռ ենք ու կամք ունենք... Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Պատերազմ Արցախում
Մինչև Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում Վստահաբար միահամուռ ենք ու կամք ունենք... Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, թե կրկին առանց կրակոցի՝ Ալիևը տարածքներ ստացավ Քա՞նի ավտոբուս աջակից է մնացել ՔՊ-ին ու նրա ղեկավարին. «Կարճ ասած» (տեսանյութ) Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս. Անդրանիկ Թևանյան Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ ՔՊԿ-ի իրական դեմքը երևում է Երևանի գետնանցումներում՝ սալիկաթափ, գարշահոտ, վտանգավոր (տեսանյութ) Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Ինչ են ուզում անել Վրաստանի հետ «Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում. Նոր մանրամասներ ՊՆ ուրալի վթարից 10 տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա, գնացեք հողերը պաշտպանեք. քաղաքացի Շուշիում ոչնչացվել է 177-ամյա Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին Իրանը հերքում է պայթյունների և հրթիռային հարվածների լուրերը Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Ինչո՞ւ ուղղաթիռով Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ)

Ալիևը հավատարիմ է գործընթացին, իսկ Փաշինյանը պարտավորություններ ունի. Տոյվո Կլաարը՝ հայ-ադրբեջանական կարգավորման մասին

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթաց սկսվել է 30-ամյա հակամարտության ավարտից հետո, ուստի, ըստ նրա, զարմանալի կլիներ, եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև ամեն ինչ նորմալ լիներ վերջին լայնածավալ պատերազմից ընդամենը երկու տարի անց:

«Դա ժամանակ է պահանջում։ Կարևորն այն է, որ Երևանի և Բաքվի ղեկավարներն ունեն քաղաքական կամք՝ վերացնելու այս հակամարտության հետևանքները։ Այս տեսանկյունից մենք կարծում ենք, որ նախագահ Ալիևը հավատարիմ է այս գործընթացին, իսկ վարչապետ Փաշինյանը պարտավորություններ ունի։ Բայց կրկին, սա ժամանակ է պահանջում և հեշտ գործընթաց չէ», - ասել է Կլաարը:

Նրա խոսքով՝ ԵՄ-ի նպատակն է օգնել Հայաստանին և Ադրբեջանին հաղթահարել հակամարտության հետևանքները: Կլաարը կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պարբերաբար հանդիպումների և կարևոր հարցերի վրա աշխատելու հնարավորությունը:

«ԵՄ-ն երկար տարիներ աշխատում է ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Հայաստանում քաղաքացիական հասարակության տարբեր խմբերի և կազմակերպությունների հետ: Բայց, ի վերջո, դա, իհարկե, կախված է ոչ միայն ԵՄ-ից, այլև հենց երկրների, նրանց ղեկավարների գործողություններից։ Որովհետև մենք խոսում ենք կրթության մասին, քաղաքացիական հասարակության և ընդհանուր առմամբ հասարակության մեջ գաղափարների ձևավորման մասին, այդ թվում՝ դպրոցական ծրագրերի և այն մասին, թե ինչպես և ինչ է գրվում լրատվամիջոցներում: Այս ամենը, ճիշտն ասած, այն ոլորտն է, որտեղ ԵՄ-ն քիչ բան կարող է անել, ընդհակառակը, կրկնում եմ, դեռ շատ անելիքներ կան երկրների ղեկավարների կողմից... Երկու երկրների կառավարությունների համար կարևոր է ցույց տալ թշնամանքի, հակամարտությունների դարաշրջանի ավարտը և հայտարարել գործընկերության և բարեկամության նոր դարաշրջան սկսելու իրենց ցանկության մասին։ Հեշտ չի լինի։ Եթե նայեք Եվրոպային և Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջում Ֆրանսիայի և Գերմանիայի հարաբերություններին, ապա ձեզ համար անհնարին կթվա այնպիսի հարաբերություններ, ինչպիսին կա այժմ ֆրանսիացիների և գերմանացիների միջև: Ինչպես օրինակ ուսանողների փոխանակումը, պարբերաբար հանդիպումները Ֆրանսիայի և Գերմանիայի կառավարությունների միջև։ Բայց սա մեծ աշխատանք էր պահանջում, առաջին հերթին, Փարիզի ու Բեռլինի Բոննի ղեկավարությունից։ Ուրեմն այստեղ էլ պետք է լինի», - ասել է Կլաարը:

Խոսելով Հայաստանում ԵՄ առաքելության մասին՝ Կլաարն ասել է, որ ԵՄ-ն ինչ-որ աշխարհաքաղաքական խաղ չէ:

«ԵՄ-ի համար դա նշանակում է օգնել մեր հարևաններին՝ Հայաստանին և Ադրբեջանին՝ հաղթահարելու հակամարտությունների ժառանգությունը: Սա է մեր միակ շահը։ Հարավային Կովկասը գտնվում է ԵՄ-ի հարևանությամբ, և այս տարածաշրջանում խաղաղությունը, կայունությունն ու բարգավաճումը բխում են մեր շահերից։ Որովհետև որքան լավ են մեր հարևանները, այնքան լավ ենք մենք, դա այդքան պարզ է: Ուրախ կլինեմ, եթե Մոսկվան հասկանա, որ եթե մենք իրականում մեկ նպատակ ունենք, ապա կարող ենք լրացնել միմյանց ջանքերը և դա չհամարենք որպես ինչ-որ մրցակցություն, որը ներառված չէ ԵՄ հեռանկարներում», - եզրափակել է պաշտոնյան:

Tert.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan