Փաշինյանը պատվիրակություն է գործուղում Վրաստան. Այն կգլխավորի Ժաննա Անդրեասյանը

Դիտել նաև
USAID-ին միայն վերջին չորս ամսվա ընթացքում վրացական ընդդիմությանն աջակցել էր ավելի քան 110 մլն դոլարով բայց...
USAID-ն ավելի քան 40 մլն դոլար է ծախսել Վրաստանում ընտրությունների վրա. խորհրդարանի նախագահ
Իրակլի Կոբախիձեն կժամանի Հայաստան
Վրաստանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում
Միխեիլ Կավելաշվիլին կարող է դառնալ Վրաստանի հաջորդ նախագահը
Նիկոլ Փաշինյնի որոշմամբ մարտի 9-10-ին 6 հոգանոց պատվիրակություն կգործուղվի Վրաստան: Պատվիրակությունը կգլխավորի ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Պատվիրակության կազմում են նաեւ ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, Երեւանի թիվ 51 դպրոցի տնօրեն Լուսինե Ղասաբօղլյանը:
«Երկկողմ համագործակցության և համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր քննարկելու նպատակով` 2023 թվականի մարտի 9-10-ը Վրաստան (Թբիլիսի) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:
Պատվիրակության անդամների՝ Վրաստան գործուղման ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին»,-ասված է որոշման մեջ: