Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի «Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ)
20
Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Պատերազմ Արցախում
Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ ՔՊԿ-ի իրական դեմքը երևում է Երևանի գետնանցումներում՝ սալիկաթափ, գարշահոտ, վտանգավոր (տեսանյութ) Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Ինչ են ուզում անել Վրաստանի հետ «Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում. Նոր մանրամասներ ՊՆ ուրալի վթարից 10 տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա, գնացեք հողերը պաշտպանեք. քաղաքացի Շուշիում ոչնչացվել է 177-ամյա Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին Իրանը հերքում է պայթյունների և հրթիռային հարվածների լուրերը Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Ինչո՞ւ ուղղաթիռով Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ

Մոսկվան այլեւս չի խոսում Հայաստանի իշխանության հետ, նրանք դիմում են Հայաստանի հասարակությանը, տեղեկացնում՝ սպառնալիքների մասին. քաղաքագետ

Ռուսաստանը շարունակում է տարբեր մակարդակներով ահազանգեր հնչեցնել հայ հասարակությանը՝ մոտալուտ վտանգների մասին․ MediaHub-ի հետ զրույցում ասում է քաղաքագետ Բենիամին Մաթեւոսյանը։

Ըստ քաղաքագետի՝ պաշտոնական Մոսկվան այլեւս չի խոսում Հայաստանի իշխանության հետ, նրանք դիմում են Հայաստանի հասարակությանը, տեղեկացնում՝ սպառնալիքների մասին։ Քաղաքագետը պատահական չի համարում այն խոսակցությունները, որ Արեւմուտքի ներգրավումը Հարավային Կովկասում կարող է հանգեցնել ընդուպ մինչեւ պետականության ոչնչացման։ 

«Թե՛ Լավրովի, թե՛ Մարիա Զախարովայի հայտարարությունները՝ ԵՄ դիտորդների ներգրավման եւ այլնի հետ կապված հենց այս կոնտեքստում պետք է դիտարկել»,-նշեց նա։ 

Անդրադառնալով Լաչինի միջանցքում անցակետեր տեղադրելու Ադրբեջանի ցանկությանը, Մաթեւոսյանը շեշտեց՝ Ռուսաստանը հակված է պահել նոյեմբերի 9-ի փաստաթղթով ամրագրված կետերը, այլ հարց է, որ Հայաստանի իշխանությունները Արեւմուտքում այլ պայմանավորվածություններ են ձեռք բերել։ 

«Հարցին ավելի գլոբալ պատասխանեմ՝ Ռուսաստանի համար, ներկայիս փուլում, առաջնային է Արցախի Հանրապետության հետ կապված գործընթացները պահպանել եռակողմ հայտարարության տրամաբանության շրջանակում։ Եթե եռակողմ տրամաբանության շրջանակում խոսք չկա նրա մասին, որ ադրբեջանցիները պետք է անցակետեր ունենան, ապա ռուսական կողմը այնպես է անում, որ չլինի։ Բայց մենք ունենք իրավիճակ, այսպես ասած, գետնի վրա․ Հայաստանի իշխանությունները Վաշինգտոնում, Պրահայում, հետո նաեւ Մյունխենում արդեն վերախմբագրել են նոյեմբերի 9-ի փաստաթուղթը՝ ընդունելով Ադրբեջանի սուվերենությունը Արցախի Հանրապետության նկատմամբ։ Տրամաբանական է, որ Ադրբեջանը փորձելու է հավելյալ պայմաններ առաջ բերել։ Ռուսական կողմը հնարավորության սահմաններում փորձում է դիմադրել»,-նշեց նա։

Հայաստանն Արցախին կապող ճանապարհի վրա ադրբեջանական անցակետեր տեղադրելու վերաբերյալ հարցին փետրվարի 28-ին էր Լավրովն անդրադարձել Բաքվում՝ գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ժամանակ։ Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը վերստին ամրագրել էր, որ 2020թ․-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Լաչինի միջանցքում անցակետերի ստեղծումը նախատեսված չէ։ Դրանց տեղադրման ցանկության մասին ավելի վաղ հայտարարել էր Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, նշելով, որ նման քննարկում եղել է։ 

Անդրադառնալով Ալեն Սիմոնյանի այն հայտարարությանը, թե Ռուսաստանն է Հայաստանի տարածքային ամբողջականութան եւ անվտանգության երաշխավորը, այստեղ է գտնվում ռուսական 102-րդ ռազմաբազան, Մաթեւոսյանն ասաց, որ Հայաստանի Հանրապտության անվտանգությունն ու տարածքային ամբողջության առաջին երաշխավորը ՀՀ իշխանությունն է։

«Լինի Ալեն Սիմոնյան, թե Պետրոս Պետրոսյան՝ այդ մարդիկ պետք է դրանով զբաղվեն։ Պետք չէ բարդել ռուսական կողմի վրա եւ ասել, որ իրենք իրենց պարտավորությունները թերի են կատարում»,-նշեց նա։ 

Ըստ քաղաքագետի՝ դեժավյու ենք վերապրում, մինչեւ 44-օրյա պատերազմը Հայաստանի իշխանությունները Ռուսաստանի նկատմամբ վարում էին նույն քաղաքականությունն ինչ հիմա.

«Այն ժամանակ էլ էին հեգնում Լավրովին, խուրհուրդ տալիս՝ հարմարվել երեւանյան շոգերին, չէին դիմավորում Վլադիմիր Պուտինին, Վրաստանից լրագրողներ էին բերում՝ Պուտինին տհաճ հարցեր տալու համար եւ այլն։ Նրանք հիմա գնում են այս ամենի կրկնությանը։ Սա կարող էր լինել Լավրով-Ալեն Սիմունյան, Լավրով-Նիկոլ Փաշինյան միջանձնային հարաբերություններ, որոնք մեզ չեն հետարքրում։ Խնդիրն այն է, որ այդ ամենի վնասները կրում է մեր պետությունը, որովհետեւ ուղղակի անհնար է, որ այդ ամենը մնա անպատասխան։ Մենք հասել ենք մի մակարդակի, երբ հղում է արվում Նիկոլ Փաշինյանի խղճին. սա լուրջ մտորելու տեղիք է տալիս»,- հավելեց նա։ 

Լիա Սարգսյան

 MediaHub

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan