Արևմուտքը ցանկանում է շատ հրդեհներ բորբոքել Ռուսաստանի շուրջ. ՌԴ Դաշնային խորհրդի անդամը` Հայաստանում ԵՄ նոր առաքելության մասին
Դիտել նաև
Էրդողանի մի արտահայտություն խիստ զարմացրեց ռուս և արևմտյան փորձագետներին, որը սակայն անտեսվեց Հայաստանում
Ադրբեջանը և Չինաստանը համատեղ հռչակագիր են ընդունել ռազմավարական գործընկերության մասին. ի՞նչ է դա նշանակում, և որը պիտի լինի Հայաստանի քայլը
Հայաստանը՝ «փաշինյանական ինքնիշխանության» և «Օվերչուկի ակնարկների» արանքում (տեսանյութ)
Փաշինյանը հանձնեց Արցախը, որպեսզի ամերիկացիները միջանցք ունենան Սյունիքով
Էս որակով բա ի՞նչ էիք ուզում. «Կարճ ասած» (տեսանյութ)
Եթե խոսքը ՀՀ տարածքում տեղակայվող դիտորդական խմբի մասին է, ապա դա վերաբերում է միայն հայկական կողմին, ՌԴ-ն չի կարող Հայաստանի փոխարեն որոշել, ՌԴ–ն կարող է միայն խորհուրդներ տալ և մասնակցել կարգավորման տարբեր ձևաչափերին, «Ռոսիա սեգոդնյա» մամուլի կենտրոնում ասաց Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահի տեղակալ Անդրեյ Կլիմովը։
ՌԴ-ն Հայաստանի հետ ուղիղ սահման չունի, բայց այն ամենը, ինչ տեղի է ունենում հետխորհրդային տարածքում, սերտորեն կապված է Ռուսաստանի հետ։ Եվ ՌԴ-ն երկխոսություն է վարում յուրաքանչյուր պետության հետ՝ հարգելով նրանց ինքնիշխանությունը։ Բայց երբ «ծովերից այն կողմ» գտնվողները սկսում են խառնվել, դա խանգարում է գործին։
«Միամտություն կլինի հավատալ, որ ներկա պայմաններում կա հակամարտության վերջնական լուծում, որը կբավարարի բոլորին։ Այս գործընթացը պահանջում է նրբություն և պրոֆեսիոնալիզմ։ Բայց, ցավոք, միջամտում են նրանք, ովքեր ցանկանում են «փայտ գցել կրակին»։
Մանրամասները՝ Sputnik Արմենիայի տեսանյութում:
Մանրամասները՝ Sputnik Արմենիայի տեսանյութում: