Ադրբեջանական ֆաշիզմի ռեգիոնալ սպառնալիքը «Զանգեզուրի միջանցքի» հետևում կանգնած են ԱՄՆ-ն, ՆԱՏՕ-ն, Իսրայելը և պանթյուրքիստական շրջանակները. այն շրջափակման ծուղակ է. Ալի Աքբար Վելայաթի Արևելքի Ասորական Եկեղեցու կաթողիկոսի գրասենյակը հայտարարությամբ է հանդես եկել՝ ի զորակցություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու
27
Վարդավառ է. Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի առթիվ Մայր Տաճարում պատարագ է մատուցվում Այսօր նշվում է Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը՝ Վարդավառը Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհը մեկուսացվել է Բախվել են թիվ 3 և 57 համարի ավտոբուսները. կա 9 վիրավոր Արթիկում փորձում են ապամոնտաժել Հայրենական Մեծ պատերազմում զոհվածներին նվիրված հուշարձանը Գործադիր իշխանության ղեկավարի կողմից հստակ և տեսանելի ֆեյսբուքյան արդարադատությունը Սամվել Կարապետյանի նկատմամբ աննախադեպ էր, հակաժողովրդավարական էր Իշխանությունը վախ ունի, որ ցուցակը կգլխավորի Կարեն Կարապետյանը․ «Հրապարակ» Նիկոլ Փաշինյանի «Ստոկհոլմյան սինդրոմը» Ալիևն ու Փաշինյանը գործում են Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի դեմ. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանին ուղղված ի՞նչ մեսիջով էին փորձում հանդես գալ ամերիկացիներնիրենց հարցումներով Պատերազմ Արցախում
Ադրբեջանական ֆաշիզմի ռեգիոնալ սպառնալիքը «Զանգեզուրի միջանցքի» հետևում կանգնած են ԱՄՆ-ն, ՆԱՏՕ-ն, Իսրայելը և պանթյուրքիստական շրջանակները. այն շրջափակման ծուղակ է. Ալի Աքբար Վելայաթի Վարդավառ է. Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի առթիվ Մայր Տաճարում պատարագ է մատուցվում Արևելքի Ասորական Եկեղեցու կաթողիկոսի գրասենյակը հայտարարությամբ է հանդես եկել՝ ի զորակցություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Այսօր նշվում է Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը՝ Վարդավառը Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհը մեկուսացվել է Եթե Հայաստանը պատրաստ է դրան, մենք կցանկանայինք համատեղ զարգացնել Անդրկովկասյան տրանսպորտային միջանցքը. Հաջիև Մենք ենք պաշտպանն ու զինվորը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և ազգընտիր Վեհափառ Հայրապետի. Տեր Սամվել վարդապետ Մխիթարյան Բախվել են թիվ 3 և 57 համարի ավտոբուսները. կա 9 վիրավոր Արթիկում փորձում են ապամոնտաժել Հայրենական Մեծ պատերազմում զոհվածներին նվիրված հուշարձանը Գործադիր իշխանության ղեկավարի կողմից հստակ և տեսանելի ֆեյսբուքյան արդարադատությունը Սամվել Կարապետյանի նկատմամբ աննախադեպ էր, հակաժողովրդավարական էր «ՔՊ-ի Սարիկը» կգնա՞ Գյումրու էլցանցի «Կարս» մասնաճյուղի հեռացված տնօրենի պաշտոնն զբաղեցնելու Խոսրովի անտառում հրդեհ է բռնկվել Հայաստանի դրածո վարչապետը վախենում է ընդդիմախոսներից, վախենում է բոլոր նրանցից, ովքեր պատռում են փարիսեցու իր կեղծ դիմակը. Աննա Կոստանյան Տիկին Ավանեսյանին խորհուրդ կտայի իր «ողբացյալ» նախորդի հետ պարզել վերջապես COVID-ի գործն ու՞ր հասավ… Բագրատ սրբազան Ավանում բարդին տապալվել է գազատարի, մալուխների, ավտոտնակի վրա (տեսանյութ) Քամուց տապալված հերթական ծառը (տեսանյութ) Երևանի դիտարժան վայրում տգեղ վիճակ է ստեղծվել 83 թվից այստեղ բան չի արվել․ բնակիչները դիմել են «Մայր Հայաստանին» (տեսանյութ) Ի՞նչ է նշանակում 150 դրամ չունեցող աշակերտին տուգանել 15 հազար դրամով. Սոնա Աղեկյան (տեսանյութ) 2-3 շաբաթ է մնացել․ գործողությունների նոր ալիք է պայթելու․ Արտակարգ և լիազոր դեսպան Իշխանությունը վախ ունի, որ ցուցակը կգլխավորի Կարեն Կարապետյանը․ «Հրապարակ» Իշխանությունների հակաեկեղեցական այս արշավում ամեն ինչ այդքան էլ «սահուն» չէ. «Փաստ» Թիրախում հենց Եկեղեցին է, նպատակը՝ կազմաքանդումը. «Փաստ» Աղվան Արշակյանի առողջական դրությունն ու ներկայիս կարգավիճակը անհամատեղելի են. Գառնիկ Դանիելյան Հերթական «անկանխատեսելի» անձրևից հետո, Երևան քաղաքը վերածվեց ջրաշխարհի Հեղեղատար համակարգերի չաշխատելու պատճառով՝ Երևան քաղաքը վերածվել էր գետերի և լճերի (տեսանյութ) Լուսшնկшրում Պшղեստինի ժողովուրդն է, որին Իսրшյելը ցեղասպшնում է․ մենք ոչ մի բառ չենք խոսում այս մասին Նիկոլ Փաշինյանի «Ստոկհոլմյան սինդրոմը»

Կոռուպցիոն մրցավազք՝ պետական համակարգում

Մինչ իշխանությունները տպավորություն են ստեղծում, թե մտահոգված են երկրում կոռուպցիայի հետ կապված իրավիճակի վատացմամբ և պատրաստ են անհաշտ պայքար մղել նման երևույթների դեմ, պետական հիմնարկներում կոռուպցիոն դրսևորումներով յուրահատուկ մրցավազք է սկսվել. բոլորը մեկ մարդու նման ԱՊՊԱ պայմանագրերը կնքում են իշխանությունների սրտի օլիգարխ Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Սիլ Ինշուրանս» ընկերության հետ։ Ու դա անում են մեկ անձից կատարվող գնումների ձևով, որտեղ կոռուպցիոն ռիսկերն ամենաբարձրն են։

Ոչ մեկը չի կարող երաշխավորել, որ նման գնումների դեպքում կոռուպցիա չկա, գնողն ու վաճառողը նախապես չեն պայմանավորվել գների վերաբերյալ։

Մեկ անձից գնումները ռիսկային են հենց դրանով։ Դրա համար բոլոր ժամանակներում խնդիր է եղել հնարավորինս սահմանափակել այդպիսի գնումները։

Ժամանակին մեկ անձից գնումներին դեմ էին արտահայտվում նաև այսօրվա իշխանության ներկայացուցիչները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Սակայն, երբ եկան իշխանության, բոլոր գրված ու չգրված սահմաններն անցան։

Մեկ անձից գնումները դարձրել են մասսայական։

Նույնիսկ այնպիսի գնումներն են մեկ անձից անում, որոնք ոչ մի տրամաբանության մեջ չեն տեղավորվում։ Ու այնպես է ստացվում, որ սովորաբար այդպիսի գնման պայմանագրերը կնքվում են յուրային ընկերությունների հետ։ Այնպես, ինչպես ԱՊՊԱ պայմանագրերի դեպքում։

Ավտոմեքենաների ապահովագրության ոլորտում այսօր գործում են 5-6 ընկերություններ, բայց այնպես է ստացվում, որ պետական հիմնարկները նախընտրում են հենց «Սիլ Ինշուրանսին»։ Սա տարօրինակ է այնքանով, որ ԱՊՊԱ գները հաստատուն են բոլոր ապահովագրական ընկերություններում։ Այսինքն՝ ֆինանսական առումով տարբերություն չկա, թե որ ընկերության հետ կկնքվեն պայմանագրերը, բայց հասկանալի պատճառներով նախընտրում են հենց այն ընկերությանը, որը փոխկապակցված է իշխանության պատգամավորի հետ, ու դա անում են մեկ անձից գնումների միջոցով։

Վերջին շրջանում «Սիլ Ինշուրանսում» իրենց տրանսպորտային միջոցներն ապահովագրել են կառավարության աշխատակազմը, Արդարադատության նախարարությունը, Միջուկային անվտանգության կոմիտեն, Կադաստրի կոմիտեն, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը և այլն։ Խոսքը միլիոնավոր դրամների ԱՊՊԱ պայմանագրերի մասին է։

Տարօրինակ զուգադիպությամբ, այս ընկերությանն են նախընտրում նաև Ազգային ժողովում։

«Սիլ Ինշուրանսին» առնչվող վերջին ամենաաղմկոտ գործարքը, սակայն, կապված էր Ոստիկանության հետ։

Ոստիկանությունը ևս նախընտրել է իր տրանսպորտային միջոցներն ապահովագրել Խաչատուր Սուքիասյանին պատկանող ապահովագրական ընկերությունում, բավական կլորիկ գումարով՝ շուրջ 40 մլն դրամով կամ գրեթե 100 հազար դոլարով։ Այդքան գումար ոստիկանությունը վճարել է 140 տրանսպորտային միջոց «Կասկո» անելու համար։

Թե ինչո՞ւ հենց «Կասկո», դա էլ այլ հարց է։

Պարզվում է՝ պարեկային ոստիկաններն այնքան վատ են վարում մեքենաները, որ դրանք շատ հաճախ, նաև իրենց մեղքով վթարվում են, ու այդ պատճառով նախընտրել են «Կասկոյով» ապահովագրել և պետության հաշվին բավական մեծ գումար վճարել, ինչ է թե՝ պարեկներն անփույթ են վարվում իրենց վստահված տրանսպորտային միջոցների հետ։

Պայմանագիրն էլ կնքել են հենց իշխանության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին պատկանող կամ փոխկապակցված ընկերության հետ։

Երբ այդ մասին հայտնի դարձավ, բավական մեծ աղմուկ բարձրացավ։ Ու որպեսզի ցույց տան, թե աղմուկն ու կասկածներն անհիմն են, իշխանությունները համառորեն պայքարում են կոռուցիոն երևույթների դեմ և ոչ թե տեսախցիկների առաջ ձև են անում, Նիկոլ Փաշինյանը մի իսկական ներկայացում բեմադրեց կառավարության նիստում։

«Անընդհատ տարբեր հրապարակումներ են լինում, որոնք տպավորություն են ստեղծում, թե մենք զուգահեռ իրականություններ ունենք՝ տեսախցիկների առաջ պայքարում ենք կոռուպցիայի դեմ, իսկ տեսախցիկներից այն կողմ զբաղվում ենք այլ գործերով: Ես ուզում եմ այսօր մի հանգամանք քննարկել, որի հետ կապված նախկինում նաև աշխատանքային ռեժիմներով մի քանի անգամ քննարկումներ ունեցել ենք:

Հրապարակումներ կան, թե պետական հիմնարկների ավտոմեքենաների ԱՊՊԱ ոլորտում կոռուպցիոն դրսևորումներ, ռիսկեր կան»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը և որպես օրինակ՝ հիշեցրեց Ոստիկանության հետ կապված սկանդալային հրապարակումներն այն մասին, թե իշխանության մարդու հետ փոխկապակցված մարդու է տրվել ավտոմեքենաների ապահովագրությունը:

Ի պատասխան այս հարցադրման՝ Ներքին գործերի նախարարը, մի կերպ բառերն իրար կապելով, հատուկ այս ներկայացման համար նախապես պատրաստված մի սրտաճմլիկ տեքստ կարդաց։ Իբր ոստիկանության կողմից պաշտոնական հարցումներ են կատարվել ապահովագրական ընկերություններին, և ստացված պատասխանների համաձայն, ամենամատչելի առաջարկը ներկայացրել է «Սիլ ինշուրանսը»:

«Մասնավորապես, ԿԱՍԿՈ ապահովագրության համար «Նաիրի ինշուրանսը» ներկայացրել է ավտոմեքենաների արժեքի 2,8 տոկոսը, «Արմենիա ինշուրանսը»՝ 5,5 տոկոսը, «Սիլ ինշուրանսը»՝ 1,7 տոկոսը, «Ինգո Արմենիան»՝ «Շկոդա» մեքենաների համար՝ 7 տոկոսը, «Տոյոտա» ավտոմեքենաների համար՝ 2,4 տոկոսը, «ՌԵՍՈ» ընկերությունը՝ 3,2 տոկոսը, «Ռոսգոսստրախը»՝ 2,5 տոկոսը: Ապահովագրության համար «Սիլ ինշուրանս» ընկերությունը 2,5 մլն դրամով ավելի ցածր գին է առաջարկել, քան մյուս ընկերությունները: Այդ պատճառով իրենց հետ ենք կնքել պայմանագիրը»,– փորձեց չարախոսողների բերանը փակել ՆԳ նախարարը։

Թվում է, թե ամեն ինչ տեղն ընկավ. պայմանագիր են կնքել ամենացածր գինն առաջարկած ընկերության հետ։ Սակայն բաց մնաց այն հարցը, թե ինչպես է ձևավորվել այդ ամենացածր գինը։

Ինչպես ասում են, սատանան հենց դրա մեջ է։

Մեկ անձից գնումների դեպքում հարցում են անում դաշտում գործող ընկերություններին՝ գնառաջարկներ ստանալու համար։ Երբ հայտնի են մյուս ընկերությունների գնառաջարկները, դժվար չէ համաձայնության գալ յուրային ընկերության հետ և այնպես անել, որ նրա գնառաջարկը դառնա լավագույնն ու հաղթողը։ Մեկ անձից գնումների կոռուպցիոն ռիսկը հենց սրանում է։

Այս դեպքում, իհարկե, մեկ այլ ոչ պակաս կարևոր հարց էլ է առաջանում. ինչպե՞ս է ստացվել, որ հաստատուն ապահովագրավճարի դաշտում գործող ընկերությունները երբեմն մեծ տարբերությամբ գնային առաջարկներ են արել։ Իսկ գուցե այստեղ նաև դեմպինգային երևույթնե՞ր կան։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Աղբյուրը՝ 168.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan