Փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս․ Լավրով Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ)
29
Ծառահատումներ՝ բռնությունների կիրառմամբ Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն շարունակում է Երևանում ԾԱՌԱՄՈՐԹԸ ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Պատերազմ Արցախում
Ռուսաստանի ԱԳՆ-ն՝ 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների Հայաստանից դուրսբերման մասին Քիչ առաջ հրավիրված էի ՔԿ կենտրոն բաժին. ինձ առաջադրվում է նոր մեղադրանք. Նարեկ Մանթաշյան Ծառահատումներ՝ բռնությունների կիրառմամբ Փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն շարունակում է Երևանում ԾԱՌԱՄՈՐԹԸ Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Իմ պատվից և արժանապատվությունից ցածր կլինի Ալեն Սիմոնյանին դատի տալը. Աննա Մկրտչյան. Տեսանյութ Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս․ Լավրով Ալենը ստում է, ստում է, ստում է, ստում է․ Գագիկ Համբարյան ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հակաարցախյան գրոհ. ի՞նչը չի մարսել Փաշինյանը. «Հրապարակ» Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ» Արցախցիների հանրահավաքը հունից հանել է Փաշինյանին Ոսկեպարցիներն անհամբեր Փաշինյանին են սպասում Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Ո՞րն է, Նիկոլ, քո հայրենիք. «Կարճ ասած» (տեսանյութ) Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան

Թուրքիայի միակ հայկական գյուղը երկրաշարժերից հետո կանգնել է անորոշության վախի առաջ

Թուրքիայում մնացած միակ էթնիկ հայկական գյուղում՝ Վաքըֆում տարեց բնակիչները փառք են տալիս Աստծուն, որ իրենցից ոչ ոք չի մահացել տարածաշրջանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի ժամանակ: Բայց նրանք վախենում են իրենց նվիրական տան ապագայի համար, գրում է Reuters-ը։

Գյուղի 40 քարե տներից 30-ը՝ մեկ եւ երկհարկանի, շրջապատված նարնջի եւ կիտրոնի այգիներով, մեծ վնաս են կրել, իսկ երրորդ ուժեղ երկրաշարժից հետո 130 գյուղացի մնացել է առանց էլեկտրականության։ Նրանք հավաքվում են թեյարանում՝ ապաստան եւ ջերմություն գտնելու համար։

«Վաքըֆն այն ամենն է, ինչ մենք ունենք, Թուրքիայում միակ հայկական գյուղը։ Սա մեր տունն է։ Սիրտս կտրտվում է, երբ տեսնում եմ դա»,-ասում է 67-ամյա թոշակառու ոսկերիչ Մասիսը, որը վերադարձել է հայրենի գյուղ 17 տարի Ստամբուլում մնալուց հետո:

«Այս գյուղը փոքր է, եւ մեր երեխաները հիմնականում նախընտրում են ապրել Ստամբուլում... Սա միակ տունն է, որը մենք երբեւէ ճանաչել ենք: Այս աղետից հետո չգիտեմ, թե որքան ժամանակ կպահանջվի գյուղը վերականգնելու համար։ Ես շատ եմ վախենում, որ մարդկանց մեծ մասը կգնա, գյուղը լքված կլինի»,- հավելել է նա։

Մասիսը, որը միայն իր անունն է նշել, երդվել է մնալ այստեղ այնքան, որքան կպահանջվի ապաքինվելու համար։

Վաքըֆը գտնվում է Հաթայ նահանգի Մովսես լեռան վրա, որը նայում է Սամանդաղ քաղաքին՝ Սիրիայի հետ Թուրքիայի երկար սահմանի արեւմտյան եզրին: Գյուղացիները միմյանց հետ խոսում են տեղական հայերեն բարբառով, որը հայտնի է որպես Մովսես լեռան հայերեն՝ տեղ-տեղ արաբերեն եւ թուրքերեն բառերով։

Թուրքիան ճնշող մեծամասնությամբ մահմեդական երկիր է, բայց ունի մի քանի հնագույն քրիստոնեական համայնքներ՝ զգալի բնակչության մնացորդները, որոնք ապրել են մուսուլմանների գլխավորությամբ, բայց բազմազգ եւ բազմակրոն Օսմանյան կայսրությունում, որը ժամանակակից Թուրքիայի նախորդն է եղել։

Վաքըֆի գյուղապետ Բերք Քարթունն ասում է, որ իր երկհարկանի տունը կողքերից բաժանվել է, եւ ինքը սպասում է շինարարական տեսուչներին: Նա տան թանկարժեք իրերը պահելու տեղ չունի, պատմում է նա՝ քաշելով սուրճը թեյարանի մոտ գտնվող թղթե բաժակից։

64-ամյա Արմեն Հերգելն ասել է, որ սովորել է ապրել թեյարանում, որտեղ փոքրիկ գեներատոր կա եւ որն ինքն անվանել է «Հիլթոն», սակայն գյուղում հոսանքազրկումն իրական խնդիր է դարձել։

«Մեզ ջեռուցում է պետք։ Փորձում ենք տաքանալ թեյով, բայց գիշերները ցուրտ են ու շատ սարսափելի մղձավանջային մթության մեջ, անընդհատ հետցնցումներով»,-պատմել է կինը։

Նա այցելել է դստերը Ստամբուլում, երբ տեղի են ունեցել առաջին երկու երկրաշարժերը։ Կինը վերադարձել է Վաքըֆ, որպեսզի ուշքի գա։

«Մենք կարծում էինք, որ երկրաշարժերը դադարել են… Հետո երկուշաբթի երեկոյան երրորդը եղավ եւ ավերածությունները շատ ավելի մեծ էին: Հիմա մեր տունը պիտանի չէ բնակության համար, եւ ժամանակի կեսը թեյարանում ենք ապրում, կեսը՝ վրանում»,-պատմել է նա։

Կանայք եւ տղամարդիկ միասին աշխատում են փոքրիկ խոհանոցում՝ պատրաստելով ապուր եւ բրինձ:

Գյուղի ծայրամասից ոչ հեռու հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին է։

Ավետիս քահանա Թաբասյանն ասել է, որ ամենաշատ վնասը պատճառել է երրորդ երկրաշարժը։ Եկեղեցում փլվել են քարե պատերը, ջարդվել է մկրտության ավազանը։ Մարիամի եւ Հիսուսի ասեղնագործ պատկերներով խորանի սփռոցի վրա առաստաղից ներկի կտորներ կան։ Փետրվարի 6-ի երկրաշարժից հետո եկեղեցում ոչ մի պատարագ չի մատուցվել։

Աղբյուրը՝ news.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan