Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի «Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ)
19
Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Պատերազմ Արցախում
Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ ՔՊԿ-ի իրական դեմքը երևում է Երևանի գետնանցումներում՝ սալիկաթափ, գարշահոտ, վտանգավոր (տեսանյութ) Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Ինչ են ուզում անել Վրաստանի հետ «Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում. Նոր մանրամասներ ՊՆ ուրալի վթարից 10 տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա, գնացեք հողերը պաշտպանեք. քաղաքացի Շուշիում ոչնչացվել է 177-ամյա Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին Իրանը հերքում է պայթյունների և հրթիռային հարվածների լուրերը Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Ինչո՞ւ ուղղաթիռով Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ

ՔՊ-ական Վիլեն Գաբրիելյանի «բաժակի ընկերը» ձերբակալվեց. ո՞վ է Վարդենիսի տուն-ինտերնատի տնօրենը

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության աշխատակիցները Վարդենիսի նյարդահոգեբուժական տուն-ինտերնատում հայտնաբերել են մետաղյա շղթայով «գազանի նման» ջեռուցման մարտկոցից կապված հիվանդներից մեկին։ Պարզվել է, որ տնօրեն Կարեն Խաչատրյանն ու մի խումբ աշխատակիցներ խոշտանգել եւ աշխատանքային թրաֆիքինգի են ենթարկել հիվանդներին։

Mediahub-ի աղբյուրներն ասում են, որ Կարեն Խաչատրյանը ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբիրելյանի մտերիմն է՝ «բաժակի ընկերը»։

Ավելին՝ ժամանակին Գաբրիելյանի ենթադրյալ հովանավորչության շնորհիվ է վերջինս նյարդահոգեբուժական կենտրոնում պաշտոն ստացել։ Գաբրիելյանի միջնորդությամբ է ՔՊ-ական պատգամավոր Զարուհի Բաթոյանը, որն այն ժամանակ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարն էր, Խաչատրյանին նյարդահոգեբուժական կենտրոնի տնօրեն նշանակել։

Ոչ վաղ անցյալում, իսկ ավելի կոնկրետ՝ Նիկոլ Փաշինյանի 2021թ․-ի հավաքին նյարդահոգեբանական տուն-ինտերնատի աշխատակիցների կազմակերպված մասնակցությունն ապահովել է հենց Վիլեն Գաբրիելյանը։ Դրա մասին ահազանգել էր նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։ ՄԻՊ-ի աշխատակազմին ներկայացվել էին տեղեկություններ այն մասին, որ Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի աշխատակիցների մասնակցությունը հավաքին համակարգել է այդ ժամանակ Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն Վիլեն Գաբրիելյանը:

Համաձայն ձեռք բերված տվյալների՝ Վ.Գաբրիելյանը տուն-ինտերնատի տնօրեն Կարեն Խաչատրյանին տվել էր կոնկրետ գործողություններ կատարելու ապօրինի հրահանգներ, համակարգել Նիկոլ Փաշինյանի հավաքին աշխատակիցների մասնակցությունն ապահովելու մասով նրա աշխատանքը:

Ըստ ՄԻՊ-ի՝ Վիլեն Գաբրիելյանն իր ընկերոջը՝ Կարեն Խաչատրյանին նաեւ հրահանգներ էր տվել այն հարցի հետ կապված, թե ինչ պատասխանել այլ մարմինների ու լրատվամիջոցների տուն-ինտերնատի աշխատակիցների մասնակցության մասին հրապարակված տեսանյութի առնչությամբ:

Ինչպես հայտնում է MediaHub-ի աղբյուրը՝ Վիլեն Գաբրիելյանը Վարդենիսում շրջապատ է ձեռք բերել դեռեւս 2016թ-ին, երբ ծառայում էր Քարվաճառի զորամասի բուժկետում։

«Խաչատրյան Կարենն ամբողջ կյանքում պաշտոնի երես չի տեսել, միանգամից դարձավ հիվանդանոցի տնօրեն։ Կարենն ու Վարդենիսի ՔՊ-ական ավագանու անդամ Մելանյա Եփրեմյանի որդին՝ Վահե Ենգոյանը Վիլենի բաժակի ընկերներից են։ Ի դեպ, Վահեն էլ է հիվանդանոցում աշխատել՝ Վիլենի միջնորդությամբ»,-ասաց մեր աղբյուրը։

Նշենք, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանը MediaHub-ին փոխանցեց, որ տուն-ինտերնատը շարունակում է իր աշխատանքը, բոլոր շահառուները խնամք են ստանում, գործառութային առումով փոփոխություններ չեն եղել, ՊՈԱԿ-ից տեղափոխված շահառուներ չկան։ Ավելի ուշ քննչական կոմիտեից հայտնեցին, որ ձերբակալվել են Վարդենիսի «Նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի տնօրենը, հոգեբույժը, բաժանմունքներից մեկի հերթապահ խնամող-սանիտարն ու հերթապահ բուժքույրը։

Աղբյուրը՝ MediaHub

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan