«Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին
19
Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Պատերազմ Արցախում
«Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում. Նոր մանրամասներ ՊՆ ուրալի վթարից 10 տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա, գնացեք հողերը պաշտպանեք. քաղաքացի Շուշիում ոչնչացվել է 177-ամյա Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին Իրանը հերքում է պայթյունների և հրթիռային հարվածների լուրերը Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Ինչո՞ւ ուղղաթիռով Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ ՀՀ ոստիկանության համար նամազը դարձել է պարտադիր. թուրքերը բացահայտ են խաղում (տեսանյութ) Ի՞նչ է կատարվել Ոսկեպարում և ինչ է իրականում նշանակում վերջին այցը. «Կարճ ասած» (տեսանյութ) Սամվելը քաղաքական հետապնդման զոհ է, նրա նկատմամբ տեղի է ունեցել քաղաքական բեսպրեդել. Գոռ Սարգսյան Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Ալիևն ու Փաշինյանը վերջակետ դրեցին հակահայկական արարի 1-ին փուլին. ինչու ռուսական զորքը լքեց Արցախը Ղարաբաղի հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ տուն. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Որոշ քաղաքական և հասարակական գործիչներ խեղաթյուրել են Մայր Աթոռի հայտարարությունը. քահանա Արթենյան

Հայաստանն այդ «Համմեր»-ն է, ղեկին էլ նստած անադեկվատ վարորդը․ «Կարճ ասած». Տեսանյութ

Ուրբաթ գիշերը և դրանից հետո ևս մեկ օր հանրությանը զբաղեցրեց արդեն հայտնի «Համմերի» վարորդը։ Եվ ո՞րն էր հանրային արձագանքը․ ոչ թե դատապարտում էին վարորդին, այլ գերիշխող տեսակետն այն էր, որ տեղի ունեցողը պետական կառավարման մեջ համընդհանուր բարդակի արդյունք է։ Այդ նույն օրը արդեն մի հատ ասուլիս էր եղել, թե ոնց են ոստիկանները ծեծում փաստաբաններին, այդ ու նախորդ օրերին փաստեր էին հրապարակվում, որ երկիրը բարձիթողի մատնած՝ իշխանությունը թաղված է կոռուպցիայի մեջ՝ բոլոր դրսևորումներով՝ կաշառք, ատկատներ, հովանավորչություն, թալան։ Դրանից առաջ հրապարակվեց, որ ՔՊ-ական օլիգարխի որդին, որ կացիններով ման էր գալիս, քրգործը կարճել են։ Ու երբ էսքանից հետո Երևանի կենտրոնում մեկը իր ամենագնացը անկանոն քշում է, հետևից էլ համակարգի վատ ծառա համարվող ոստիկանները հազիվ հասցնում են ու չեն էլ կարողանում բռնել, մարդիկ ոգևորվում են, որ կարողանում է խաբս տալ։ Որովհետև նա ընկալվում է իշխանության դեմ ըմբոստ դուրս եկած անձ, իսկ երբ իշխանությունը հանրային աջակցությունը չի վայելում, ըմբոստը վայելում է համակրանքը։ Երբ երկրում բարդակ է, պետության ղեկավարությունը չի վայելում ժողովրդի վստահությունը, մարդիկ ուրախանում են սենց բաներից։ Հաճախակիացել են բանկոմատներ, տերմինալներ վնասելու, թալանելու դեպքերը․ կարդացեք, թե դրանց տակ մարդիկ ինչ գրառումներ ու արձագանքներ են անում․ բոլորը հակաիշխանական․ բանկերը նայում են որպես իրենց գրպանը քամողների, հիշում են Նիկոլ Փաշինյանի խոստումները վարկերի, տույժերի, տուգանքների մասին։

Կրկնում եմ՝ կատարվածը մեր երկրի իրական վիճակի արդյունք է, էն որ Երևանի կենտրոնում հրազենի գործադրմամբ մարդ են սպանում, իրար վրա անընդհատ կրակում են, նույն օրը, ընդ որում, դրանք ունենում են այսպիսի շարունակություն։ Ու երբ մամուլը գրում է, որ այդ խուլիգանական արարքի զենքը, այսինքն մեքենան, պատկանում է Նիկոլ Փաշինյանի հեղափոխության ակտիվիստներից մեկին, ամեն ինչ ընկնում է իր տեղը։ Նրանք կարող են անգամ զարմանալ, թե ինչու այսօր կալանքի միջնորդություն ներկայացրեցին «Համմերի» վարորդի նկատմամբ։ Եթե իշխանական դեպուտատի եղբայրը Երևանի կենտրոնում զենք է հանում, կրակում ու վիրավորում մարդկանց, բայց չի նստում, եթե իշխանական մյուս օլիգարխի որդին կացիններով է ման գալիս, բռնում են ու բաց են թողնում, եթե ոստիկանը հղի կնոջը գցում է ավտոմեքենայի տակ-սպանում ու մնում անպատիժ, բա հեղափոխության մյուս աջակիցին ինչո՞ւ եք բռնում։ Չէ՞ որ նրա արածը կատարվածի տրամաբանական շարունակությունն է, հղփացածությունը վերևներից փոխանցվում է շարքայիններին։ Կրկնում եմ՝ զարմանալի է, որ «Համմերի» վարորդին կալանավորելու միջնորդություն են ներկայացրել, այն դեպքում, երբ փաստաբաններին ծեծած ոստիկանները, անչափահասներին ծեծած ոստիկանները, հերոսների ծնողներին ծեծած ոստիկանները ազատության մեջ են։ «Համմերի» վարորդի գործողություններից մարդ չի տուժել, ընդամենը ոստիկաններն են դարձել ծաղրի առարկա, իսկ Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկողը ավտոշարասյուն էր, Նիկոլ Փաշինյանի հովանու ներքո։ Այսինքն Փաշինյանի շարասյանը կարելի է մարդ տալ-սպանել, մի անադեկվատ երիտասարդի չի կարելի՞ ուղղակի կառավարության աստիճանների վրա ավտո քշել։ Բա սրա համար էիք հեղափոխություն անում։

Այս վիճակում ենք, որովհետև մեր երկրում պատասխանատու պաշտոն զբաղեցնողների կեսը այդ «Համմերի» վարորդի նման են։ Կարո՞ղ եք ասել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, որ շնորհակալություն է հատնում Նիկոլ Փաշինյանին Թուրքիային ցավակցելու և օգնելու համար, մարդ, որը Հանրապետությա ղեկավար է, բայց նրան միայն տեսնում ենք զավեշտալի պատմությունների մեջ, արդյո՞ք ՀՀ սահմանադրության գլխին «Համմերի» անադեկվատ վարորդ չէ։ Պակա՞ս «Համմերի» վարորդ է Վահան Քերոբյանը ՀՀ տնտեսության մեջ․ մարդու օրոք մի տարում 22 հազար բիզնես է սնկացել ու փակվել։ Քերոբյանի գործողությունների տուժածները հարյուր հազարավոր գյուղացիներ ու բիզնեսմեններ են, էդ ամենագնացի վարորդի գործողության արդյունքում շատ-շատ մի երկու ոստիկան նկատողություն ստանա։

Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը, որ ասում է՝ պետք էր էդ վարորդին գնդակահարել դիմահար կրկոցով, ՀՀ առողջապահության գլխին «Համմեր»-ի հարբած վարորդ չէ՞ր։ Արսեն Թորոսյանի ժամանակ 8 հազար մարդ մահացավ կորոնավիրուսից նրա համար, որովհետև ինքը ասում էր լուրջ մի ընդունեք, գրիպի նման բան ա։ Դատախազ Աննա Վարդապետյանը, հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը, որի օրոք կոռուպցիան պաշտոնապես աճել է, Քյարամյան Արգիշտին, Արտգործնախարար Միրզոյանը, իր էս վերջին տեղակալ Կոստանյանը և շատ-շատերը այ էդպիսի արկածախնդիրներ են ամեն մեկը իր տեղում։ Էն պաշտոնյան, որ մի տարում երեք պաշտոնի է անցնում ու էլի անընդհատ տեղափոխում են, նա «Համմերի» վարորդ է իր պաշտոնում։

Սուրեն Պապիկյանը պակա՞ս «Համմերի» վարորդ է մեր բանակի գլխին․ նրա չակերտավոր բարեփոխումների արդյունքում մենք ունեցանք մի դեպքով 15 զինվորի մահ․ կարող ա հիշես, ամեն ինչ արագ մոռացող իմ ժողովուրդ։ Ինչո՞ւ ոստիկաններն այդպես էլ այդ օրը չկարողացան բռնել վարորդին․ այն էլ՝ անադեկվատ վարորդին․ որովհետև Նիկոլի ոստիկանական համակարգի բարեփոխում կոչվածը, մի այլ «Համմերի» վարորդի ձեռքի գործ է։ Ոստիկանները կարգազանցի բռնելու համար չեն մեր երկրում, այլ՝ իրական կարգազանցների, հանցագործների, եթե կուզեք՝ դավաճանների պաշտպանելու համար են, ոչ թե բռնելու։ Զոհված զինվորի ծնող ծեծելու համար են, ցուցարար ծեծելու համար են, անչափահասի ու փաստաբանի ծեծելու համար են, այ էդ գործը կարծես լավ էլ անում են։ Բայց հատկապես իրավապահ համակարգի առումով սա ցավալի է․ նրանք մի վարորդի փորձության չկարողացան դիմակայել․ գաղտնիք չէ, որ մեր երկիրը անվտանգային լուրջ խնդիրներ ունի, մեր երկրում թուրքեր ու ադրբեջանցիներ կան․ հիմա պատկերացրեք մի քանի հատ էդպիսի ամենագնացներ, լցված թշնամիներով, վայրենություններ անեն հենց Երևանի մեջտեղը, մեր ողբալու ոստիկանությունը ի՞նչ կարող է անել։ Էն ամերիկյան ֆիլմեր կան, կոմեդիաներ, որ ուզում են ցույց տալ ոստիկանության անճարությունը։

Կարճ ասած՝ Հայաստանը հիմա հենց էդ «Համմերն» է, Նիկոլ Փաշինյանն էլ՝ ղեկին, ու էդ վարորդի նման չգիտի՝ ուր է քշում, ղեկը աջ ու ձախ անելով, խաբս տալով գնում է, ջարդուփշուր անելով ինչ ճամփին պատահի։ Մարդիկ հավաքվում են, որ խանգարեն, կանգնեցնեն վտանգավոր ընթացքը, բայց հրել-բրդելով, լղճելով անցնում է։ Իսկ մարդկանց մեծամասնությունը ուղղակի կանգնել-նկարում է։ Գործողություններն էլ, զուգադիպությամբ, կատարվում են հենց կառավարության շենքի մոտ։ Հավեսով, ուրախ, լիքը ժողովուրդ մեջը՝ գնում է, որտեղ հարձակվեցին-կրակեցին ու ակը թողեց, որտեղ շուռ եկավ կամ որտեղ բենզինը պրծավ՝ պրծավ։

Ո՞րն է ավելի վտանգավոր, էդ «Համմերի՞» վարորդը, թե՞ երկրի ղեկին նստածը, որը ավելի շատ նման է Հայաստանի ուղղությամբ եկող կործանիչի օդաչուի։ Մեր վիճակը ո՛չ հետաքրքիր է, ո՛չ ծիծաղելի է, ո՛չ զավեշտալի է, ինչպես այդ «Համմերը», մերը ավելի վատ է, հաստապես։

Սևակ Հակոբյան

Աղբյուրը՝ yerevan.today

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan