Հայկ Սարգսյանն արտոնյալի դիրքեր ունի ՀԱՊԿ-ը պատրաստ է իրագործել հայ-ադրբեջանական սահմանին առաքելություն տեղակայելու ծրագրերը․ ՌԴ փոխարտգործնախարար Հայաստանից ՌԴ կաթնամթերքի արտահանումը վտանգված է. Ռոսելխոզնադզորը դժգոհ է ՍԱՏՄ վերահսկողությունից
30
Ադրբեջանի զինուժն այսօր գիշեր փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին՝ Աղավնո և Տեղ գյուղերի արանքում Փաշինյանը՝ Լաչինի միջանցքի մասին. Կառավարության հերթական նիստը՝ ուղիղ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը «զեղչով» բնակարան է գնել «Բյուրեղ»-ում «Свой среди чужих, чужой среди своих». Նիկոլ Փաշինյանը պատերազմ է հայտարարում Ռուսաստանին և մանրադրամ դարձնում Հայաստանը Իրանը Հայաստանից արդեն նույնիսկ ոչինչ չի հարցնում, ու եթե փորձ արվի ՀՀ տարացքում «կտրել» «Զանգեզուրի միջանցքը»-ն, ապա Թեհրանը կպատասխանի. Կարինե Գևորգյան. Տեսանյութ Հարավային Կովկասում օտարերկրյա միջամտությունը և տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրավիճակը փոխելու ջանքերն առավել բարդացնում են իրավիճակը. Իրանի ԱԳ նախարար Զելենսկին անկեղծացել է. «Բախմուտում Ուկրաինայի զինված ուժերի պարտության դեպքում ուկրաինացիները կսկսեն փոխզիջում պահանջել Ռուսաստանի հետ» Ներկայում Ստեփանակերտի հետ կապի միակ միջոցը հեռախոսն է. Մեծ Շենի համայնքապետ Նիկոլ Փաշինյանի 11 հռչակված նպատակները և նրանց ճիշտ հակառակ արդյունքները Վաղը Նիկոլ Փաշինյանը կմիացնի Հայաստանին հերթական հակառուսական միջոցառմանը. Հետևանքները կզգան մեր երկրի մայրերն ու արցախցիները Պատերազմ Արցախում
«Սուրմալու» տոնավաճառը կշարունակի աշխատել Վիլսոն-2 Սպասվում է ցրտահարություն․ խորհուրդ՝ ծաղկած ծիրանենիներ ունեցողներին Սպասվում է ցրտահարություն․ խորհուրդ՝ ծաղկած ծիրանենիներ ունեցողներին ԱԺ աշխատակազմը իր 56 միավոր շարժական գույքը նվիրու՞մ է Գեղարքունիքի Կութ համայնքին Դեպի ԼՂ ռազմական փոխադրումները պրոպագանդիստական սուտ են. Բաքուն նոր էսկալացիա է պատրաստում. Տեսանյութ Գեղամ Մանուկյանը դիմել է ԱԱԾ-ի նկուղում պահվող ՊԲ նախկին հրամանատար Մ. Արզումանյանին այցելելու թույլտվություն ստանալու համար ու մերժում է ստացել Ադրբեջանի զինուժն այսօր գիշեր փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին՝ Աղավնո և Տեղ գյուղերի արանքում Հանուն Ժողովրդավարության գագաթնաժողովի Հռչակագիրը չի անդրադարձել ՀՀ դեմ Ադրբեջանի ագրեսիային և Հայաստանի ինքնիշխան տարածքի որոշակի հատվածների օկուպացման փաստին․ ՀՀ-ն վերապահումով է միացել Գրիգորի Խաչատուրովի իրավունքների պաշտպանության նախաձեռնությունը կոչով դիմում է ՀՀ քաղաքացիներին Փաշինյանը՝ Լաչինի միջանցքի մասին. Կառավարության հերթական նիստը՝ ուղիղ Իրավիճակը շատ դինամիկ զարգանում է, և Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը խնդիրներ ունի և ունենալու է նաև հենց Ապշերոնյան թերակղզում Արթիկի, Աշոցքի, Սպիտակի տարածաշրջաններում ձյուն է տեղում Թուրքիայում նոր երկրաշարժ է գրանցվել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը «զեղչով» բնակարան է գնել «Բյուրեղ»-ում Քիմ Քարդաշյանը հրապարակել է իր և քրոջ մանկության առաջին սելֆիով Տեղ համայնքի և Շուշիի շրջանի ղեկավարները բացառում են ադրբեջանական հնարավոր առաջխաղացման մասին լուրը Կարմրուկի նոր դեպքեր են հայտնաբերվել Ադրբեջանը խաղաղություն չի ուզում, Ադրբեջանին պետք է Արցախը. Ալեքսանդր Իսկանդարյան. Տեսանյութ Իրանում երկրաշարժ է գրանցվել Այդ ի՞նչ «ունիվերսալ» փաստաթուղթ են թափահարում ու տարփողում Ինչո՞ւ է Արարատ Միրզոյանի հայտարարությունն անակնկալ եղել 36 ժամ ջուր չի լինելու Ստվերային մատակարարման աղմկահարույց բացահայտումներ Արցախում Ինչու է Նարեկ Սարգսյանը տեղափոխվել «Սեւան» ՔԿՀ Ուզում են խլել ստադիոնը Հակառակորդի զինուժն առաջ է եկել մոտ 1 կիլոմետր Հակակոռուպցիոն կոմիտեի որոշումը՝ Վարդազարյանի և Ջհանգիրյանի ձայնագրության գործով. իրավապահների կռիվ Հայկ Սարգսյանն արտոնյալի դիրքեր ունի Պարոնա՛յք, մեզ մոտ «ռևիզոր» է գալու

Հակաղարաբաղցիական քարոզը քրեականացնելը դառնում է ակտուալ․ Լիլիթ Գալստյան. Տեսանյութ

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ԱԺ-ում հանդես է եկել հայտարարությամբ․ մանրամասները ներկայացնում ենք ստորև․

 «Այս օրերին, երբ շարունակվում է Արցախի շրջափակումը, երբ Արցախի մեր հազարավոր քուրեր ու եղբայրեր՝ դիմագրավելով ծանրագույն հումանիտար ճգնաժամը, պայքարում են իրենց սեփական հողում ապրելու և ինքնորոշվելու իրավունքի համար, երբ գոյաբանական սպառնալիքն ավելի քան ակնհայտ է, երբ մեր շուրջ ծավալվող աշխարհաքաղաքական զարգացումներն օրեցօր մոտեցնում են պատերազմի հավանականությունը, երբ Ադրբեջանը բացահայտ ցինիկությամբ հրապարակայնացնում է էթնիկ զտումների և ցեղասպանական նկրտումների իր վարքագիծը, երբ աշխարհասփյուռ հայությունը փորձում է արթնացնել մարդկության խիղճն ու աշխարի ուշադրությունը սևեռել թուրքադրբեջանական օղակում սեղմվող մեր հայրենակիցների ապրելու իրավունքի վրա, այստեղ, Արցախի թիկունքում, Հայաստանի թիվ մեկ քաղաքական ամբիոնից ներազգային թշնամանքի և ազգային պառակտման տեքստեր են հնչում:

ԱԺ իշխանական որոշ պատգամավորների խոսույթում, վերջին շրջանում թրենդային են դարձել Արցախյան ազգային – ազատագրական պայքարի նշանակությունը նվաստացնող, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը կասկածի տակ դնող, պատմական իրողությունները նենգափոխող, անգամ Հայաստանը ագրեսոր ներկայացնող տեքստերը: Քաղաքական թիվ մեկ ամբիոնից բարձրաձայնված Հայաստանցի-Ղարաբաղցի հակադրությունը իր բարոյականությամբ ոչ միայն սնանկ է և քստմնելի, այլև՝ հակապետական և հակազգային:

Ցավոք, իշխանական պատգամավորների հակապետական թեզերը բխում են իշխանությունների՝ Արցախից ձեռքերը լվանալու, նրա սուբյեկտայնությունը և հայկական ապագան կասկածի տակ դնելու քաղաքականությունից։ Սա քպական դիվանագիտական սնանկ կուրսի, արժեզուրկ արտաքին քաղաքականության հետևանքն է, որի արդյունքում փոշիացվեց նաև միջազգայնորեն ճանաչված միակ՝ ԵԱՀԿ ձևաչափը: Իսկ Ադրբեջանցիների հետ բանակցելու մեր հայրենակիցներին ուղղված ձեր կոչը ոչ այլ ինչ է, քան նրանց յաթաղանի դեմ մենակ թողնելու քայլ:

Արցախի ճակատագիրը մեր հավաքական ճակատագիրն է, մեր անվտանգային համակարգի անբաժանելի բաղադրիչը: Այն երբեք որեւէ քաղաքական ուժի մենաշնորհը չի եղել և չի լինելու։ Ձեզ նաև ոչ ոք իրավունք չի տվել ուրանալու Արցախի Հանրապետության գոյության իրավունքը, մեր տեւական համազգային պայքարը:

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի բոլոր խմբակցությունները՝ խստորեն դատապարտելով «ՔՊ» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի վտանգավոր վարքագիծը, համոզմունք են հայտնել, որ այդօրինակ արտահայտությունները ոչ միայն չեն բխում հայ ժողովրդի շահերից, այլև ջուր են լցնում թուրք-ադրբեջանական տանդեմի ջրաղացին: Նման անպատասխանատու հայտարարությունները բացառելու նպատակով՝ կոչ են անում հարցը քննարկել էթիկայի հանձնաժողովում:

«Հայաստան» խմբակցությունը համոզված է, որ վերոհիշյալ և մի շարք պարագաներում ակնհայտորեն պատգամավորական վարքագծի քննարկման խնդիր կա և հանդես ենք գալու պատգամավորական էթիկայի հարցերով հանձնաժողով ստեղծելու միջնորդությամբ:

Իսկապես, աներևակայելի է, բայց ապրում ենք մի իրականության մեջ, երբ հակաղարաբաղցիական քարոզը քրեականացնելը դառնում է ակտուալ, ինչպես ձեր օրոք կարծես թե ակտուալ է դառնում ցեղասպանության ուրացման քրեականացումը»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan