Արցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս. Անդրանիկ Թևանյան Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի
20
Լարված իրավիճակ՝ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ ու Ադրբեջանի ձեռք բերած համաձայնությունը Տավուշցիները բողոքի ակցիա են իրականացնում (տեսանյութ) Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Վստահաբար միահամուռ ենք ու կամք ունենք... Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Պատերազմ Արցախում
Լարված իրավիճակ՝ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ ու Ադրբեջանի ձեռք բերած համաձայնությունը Փաշինյանը շատ բան է թաքցնում իր ժողովրդից. Սթևան Գայիչ (տեսանյութ) Տավուշցիները բողոքի ակցիա են իրականացնում (տեսանյութ) Տավուշի թեման նույն Արցախի թեման է, բայց այդ մասին զգուշացնողներին «քացու տակ էին գցում»․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ» Արցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Մինչև Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում Վստահաբար միահամուռ ենք ու կամք ունենք... Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, թե կրկին առանց կրակոցի՝ Ալիևը տարածքներ ստացավ Քա՞նի ավտոբուս աջակից է մնացել ՔՊ-ին ու նրա ղեկավարին. «Կարճ ասած» (տեսանյութ) Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս. Անդրանիկ Թևանյան Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ ՔՊԿ-ի իրական դեմքը երևում է Երևանի գետնանցումներում՝ սալիկաթափ, գարշահոտ, վտանգավոր (տեսանյութ) Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Ինչ են ուզում անել Վրաստանի հետ «Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում. Նոր մանրամասներ ՊՆ ուրալի վթարից 10 տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա, գնացեք հողերը պաշտպանեք. քաղաքացի Շուշիում ոչնչացվել է 177-ամյա Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին Իրանը հերքում է պայթյունների և հրթիռային հարվածների լուրերը

Արտաքին պարտքն ավելացնում են, դրա մի մասը չեն ծախսում և չեն ծառայեցնում հիմնական նպատակին․ Ավետիսյան. Տեսանյութ

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը հանդես է եկել հայտարարությամբ, մանրամասները ներկայացնում ենք ստորև․

 «Սիրելի՛ հայրենակիցներ

Օրվա իշխանությունը հիմա էլ անընդհատ խոսում է 2022 թվականի տնտեսական բարձր ակտիվության մասին։ Իրար հերթ չտալով՝ իրենց են վերագրում արտաքին պատահական գործոններով պայմանավորված տնտեսական արդյունքները։ Մերկապարանոց պնդում են նաև, որ այսպիսով լուծվում են սոցիալական խնդիրները։

Բերեմ վերաբերելի իրական փաստերը։

2022 թվականի 14,2 տոկոս տնտեսական ակտիվության աճի շուրջ ¾-րդ մասն արձանագրվել է՝ ի հաշիվ այն ոլորտների, որոնք կրել են ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված տնտեսական դրական ազդեցությունները։ Դրանք են՝ ծառայությունների, ներքին և արտաքին առևտրի, բնակարանաշինության և ֆինանսական ոլորտները։ Օրինակ՝ 2022 թվականին միայն բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց դրամական փոխանցումները Ռուսաստանից Հայաստան կազմել են մոտ 3,6 միլիարդ ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվանից 4,2 անգամ ավել։ Դրամական այս փոխանցումները համարժեք են տարեկան ՀՆԱ-ի առնվազն 20 տոկոսին։ Ռուսաստանի հետ առևտրաշրջանառությունն աճել է շուրջ 80 տոկոսով, որը հիմնականում կրել է վերաարտահանման բնույթ։ Այսինքն՝ հիմնականում արտահանել ենք այլ երկրներից ներմուծվածը, ոչ թե՝ մեր արտադրանքը։

Ի դեպ՝ հարևան Վրաստանը ևս, չլինելով ԵԱՏՄ անդամ և Ռուսաստանի ռազմավարական գործընկեր, նույն այս գործոնի արդյունքում 2022 թվականին ապահովել է տնտեսական ակտիվության երկնիշ աճ։

Հաջորդը՝ բազմիցս փաստել ենք․ այս իշխանությունների օրոք խոստացված տնտեսական ներուժի իրական աճի փոխարեն թռիչքաձև աճում է պետական պարտքը։

2018-2021 թվականներին ներդրումների իրական աճը տարեկան միջինը կազմել է ընդամենը 3,5 տոկոս։ Աճող անվտանգային այսպիսի սպառնալիքների պայմաններում էապես վտանգված է նաև իրական ներդրումների ներգրավման հետագա գործընթացը։ Տնտեսական խոստացված թռիչքաձև աճի փոխարեն ՀՆԱ-ի աճի տարեկան միջին տեմպը կազմել է ընդամենը 2,8 տոկոս, իսկ պետական պարտքի տարեկան միջին աճը պատիկներով ավել՝ ավելի քան 10 տոկոս։

Ի դեպ, արտաքին պարտքն ավելացնում են, դրա մի մասը չեն ծախսում և չեն ծառայեցնում հիմնական նպատակին՝ ձախողված կառավարման հետևանքով, սակայն նաև այդ միջոցների համար ենք պետական բյուջեից վճարում տասնյակ միլիոն ԱՄՆ դոլարի հասնող տոկոսներ։

Մեկ անձից պետական գնումներով ծախսերն էլ թռիչքաձև ավելացնում են իշխանական շրջանակների օլիգարխների շահույթները։  

COVID-19 համավարակի դեմ պայքարի համատարած ձախողման հետևանքով 2020 թվականին՝ մինչև 44-օրյա պատերազմը, Հայաստանի տնտեսական անկումը շուրջ 2,5 անգամ գերազանցեց տարածաշրջանում արձանագրված տնտեսական անկման միջին ցուցանիշը, իսկ 2021 թվականին տարածաշրջանի վեց երկրներից միայն Հայաստանը չվերականգնեց նախորդ տարվա տնտեսական անկումը։

Հաջորդը՝ 2020 թվականի սկզբից մինչև 2022 թվականի ավարտը ահագնացող գնաճի պայմաններում նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքն աճել է 17500 դրամով կամ շուրջ 30 տոկոսով։ Այս ընթացքում նվազագույն ամսական աշխատավարձի, անապահովության նպաստի չափերը չեն ավելացել, իսկ կենսաթոշակի չափերն ավելացել են առնվազն երեք անգամ պակաս, քան մեկ անձի հաշվով նվազագույն սպառողական ծախսերը։

Ամփոփելով տնտեսական իրական ներուժի փոխարեն կայուն աճում են տնտեսական անվտանգության ռիսկերն ու կառավարման ձախողումները, ահագնացող գնաճի և հակասոցիալական բնույթի քաղաքականության հետևանքով խորանում են անապահով խավերի սոցիալական խնդիրները։

Հիմնապատճառն ակնհայտ է՝ գնալով խորանում է մեկ անձի իշխանությունն ամեն գնով պահելու շահի և մեր երկրի արժանապատիվ զարգացման շահերի հակասությունը»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan