Արևելքի Ասորական Եկեղեցու կաթողիկոսի գրասենյակը հայտարարությամբ է հանդես եկել՝ ի զորակցություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Ի՞նչ է նշանակում 150 դրամ չունեցող աշակերտին տուգանել 15 հազար դրամով. Սոնա Աղեկյան (տեսանյութ) 2-3 շաբաթ է մնացել․ գործողությունների նոր ալիք է պայթելու․ Արտակարգ և լիազոր դեսպան
27
Վարդավառ է. Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի առթիվ Մայր Տաճարում պատարագ է մատուցվում Այսօր նշվում է Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը՝ Վարդավառը Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհը մեկուսացվել է Բախվել են թիվ 3 և 57 համարի ավտոբուսները. կա 9 վիրավոր Արթիկում փորձում են ապամոնտաժել Հայրենական Մեծ պատերազմում զոհվածներին նվիրված հուշարձանը Գործադիր իշխանության ղեկավարի կողմից հստակ և տեսանելի ֆեյսբուքյան արդարադատությունը Սամվել Կարապետյանի նկատմամբ աննախադեպ էր, հակաժողովրդավարական էր Իշխանությունը վախ ունի, որ ցուցակը կգլխավորի Կարեն Կարապետյանը․ «Հրապարակ» Նիկոլ Փաշինյանի «Ստոկհոլմյան սինդրոմը» Ալիևն ու Փաշինյանը գործում են Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի դեմ. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանին ուղղված ի՞նչ մեսիջով էին փորձում հանդես գալ ամերիկացիներնիրենց հարցումներով Պատերազմ Արցախում
Վարդավառ է. Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի առթիվ Մայր Տաճարում պատարագ է մատուցվում Արևելքի Ասորական Եկեղեցու կաթողիկոսի գրասենյակը հայտարարությամբ է հանդես եկել՝ ի զորակցություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Այսօր նշվում է Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը՝ Վարդավառը Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհը մեկուսացվել է Եթե Հայաստանը պատրաստ է դրան, մենք կցանկանայինք համատեղ զարգացնել Անդրկովկասյան տրանսպորտային միջանցքը. Հաջիև Մենք ենք պաշտպանն ու զինվորը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և ազգընտիր Վեհափառ Հայրապետի. Տեր Սամվել վարդապետ Մխիթարյան Բախվել են թիվ 3 և 57 համարի ավտոբուսները. կա 9 վիրավոր Արթիկում փորձում են ապամոնտաժել Հայրենական Մեծ պատերազմում զոհվածներին նվիրված հուշարձանը Գործադիր իշխանության ղեկավարի կողմից հստակ և տեսանելի ֆեյսբուքյան արդարադատությունը Սամվել Կարապետյանի նկատմամբ աննախադեպ էր, հակաժողովրդավարական էր «ՔՊ-ի Սարիկը» կգնա՞ Գյումրու էլցանցի «Կարս» մասնաճյուղի հեռացված տնօրենի պաշտոնն զբաղեցնելու Խոսրովի անտառում հրդեհ է բռնկվել Հայաստանի դրածո վարչապետը վախենում է ընդդիմախոսներից, վախենում է բոլոր նրանցից, ովքեր պատռում են փարիսեցու իր կեղծ դիմակը. Աննա Կոստանյան Տիկին Ավանեսյանին խորհուրդ կտայի իր «ողբացյալ» նախորդի հետ պարզել վերջապես COVID-ի գործն ու՞ր հասավ… Բագրատ սրբազան Ավանում բարդին տապալվել է գազատարի, մալուխների, ավտոտնակի վրա (տեսանյութ) Քամուց տապալված հերթական ծառը (տեսանյութ) Երևանի դիտարժան վայրում տգեղ վիճակ է ստեղծվել 83 թվից այստեղ բան չի արվել․ բնակիչները դիմել են «Մայր Հայաստանին» (տեսանյութ) Ի՞նչ է նշանակում 150 դրամ չունեցող աշակերտին տուգանել 15 հազար դրամով. Սոնա Աղեկյան (տեսանյութ) 2-3 շաբաթ է մնացել․ գործողությունների նոր ալիք է պայթելու․ Արտակարգ և լիազոր դեսպան Իշխանությունը վախ ունի, որ ցուցակը կգլխավորի Կարեն Կարապետյանը․ «Հրապարակ» Իշխանությունների հակաեկեղեցական այս արշավում ամեն ինչ այդքան էլ «սահուն» չէ. «Փաստ» Թիրախում հենց Եկեղեցին է, նպատակը՝ կազմաքանդումը. «Փաստ» Աղվան Արշակյանի առողջական դրությունն ու ներկայիս կարգավիճակը անհամատեղելի են. Գառնիկ Դանիելյան Հերթական «անկանխատեսելի» անձրևից հետո, Երևան քաղաքը վերածվեց ջրաշխարհի Հեղեղատար համակարգերի չաշխատելու պատճառով՝ Երևան քաղաքը վերածվել էր գետերի և լճերի (տեսանյութ) Լուսшնկшրում Պшղեստինի ժողովուրդն է, որին Իսրшյելը ցեղասպшնում է․ մենք ոչ մի բառ չենք խոսում այս մասին Նիկոլ Փաշինյանի «Ստոկհոլմյան սինդրոմը» Ալավերդիում փլուզման հետևանքով պատշգամբում գտնվող քաղաքացին ընկել է ներքև Դիանա Գասպարյանն ու սկեսուրը մեղադրյալի կարգավիճակ ունեն

Հունվարի 1-ից ՌԴ-ում աշխատող միգրանտների, այդ թվում հայերի հարկերը բարձրանալու են. Տաթեւիկ Բեժանյան

2023 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտել ՌԴ միգրացիոն օրենսդրությունում կատարված փոփոխությունները: «Հայկական Կարիտաս» կազմակերպության միգրացիոն ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեժանյանն ասուլիսում ներկայացնելով փոփոխությունները, նշեց, որ դրանք վերաբերում են աշխատող միգրանտներին, այդ թվում՝ հայերին: Առաջին փոփոխությունն այն է, որ այսուհետև ՌԴ-ում աշխատող բոլոր օտարերկրացիների հարկերը բարձրանալու են։ Նրա խոսքով՝ մինչև հունվարի 1-ն աշխատանքային միգրանտները վճարում էին ավելի քիչ հարկեր, քան ՌԴ քաղաքացիները։

Այժմ ԵԱՏՄ անդամ պետությունների ներկայացուցիչների համար դրանք հավասարեցվում են ՌԴ քաղաքացիների հարկերին։ Մասնավորպես, ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիների համար դրանք բարձրանալու են շուրջ 6.5%-ով, իսկ ոչ ԵԱՏՄ անդամ պետությունների ներկայացուցիչների համար կլինեն ավելի բարձր։ «ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիների հարկերը կազմում էին աշխատավարձի 37.5%-ը, այժմ նրանք կվճարեն 43% հարկ։ Դրա մեջ ներառված է եկամտային հարկը, կենսաթոշակային վճարը, պարտադիր բժշկական ապահովագրություն և այլն»,- նշեց նա։

Տաթևիկ Բեժանյանն ասաց, որ հաճախ գործատուները հարկեր չվճարելու համար խուսափում են պայմանագիր կնքելուց, իսկ հիմա հատկապես նրանց ձեռնտու չէ պայմանագիր կնքել, քանի որ ավելի շատ հարկ են վճարելու։ «Մեր քաղաքացիներին ուզում եմ զգուշացնել՝ հիմա գործատուները նրանց կհամոզեն, որ աշխատեն առանց աշխատանքային պայմանագրի։ Ի գիտություն քաղաքացիների, նրանք իրենց մոտ պարտադիր պետք է ունենան աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագիր, որպեսզի կարողանան 90 օրից ավելի գտնվել Ռուսաստանի տարածքում և աշխատանքային գործունեություն ծավալել։ Դրա համար պետք է պարտադիր կնքել աշխատանքային պայմանագիր, որ կարողանան նաև հետագայում երկարացնել միգրացիոն հաշվառումը»,- տեղեկացրեց Տաթևիկ Բեժանյանը։ Հաջորդ փոփոխությունն այն է, որ եթե աշխատանքի նպատակով ՌԴ մեկնած օտարերկրացին ցանկանում է այնտեղ տանել իր ընտանիքի անդամներին, ապա հիմա պարտադիր պետք է փաստաթուղթ ներկայացնի, որ ունի բավարար եկամուտներ և կարող է ապահովել նրանց կենսապահովման նվազագույն չափը:

Այն, ըստ փորձագետի, Մոսկվայում յուրաքանչյուր անձի համար կազմում է 20589 ռուբլի (մոտ 111,5 հազար ՀՀ դրամ)։ «Օրինակ՝ եթե անձը ՌԴ է տանում կնոջն ու երկու երեխաներին, նշանակում է չորս հոգանոց ընտանիքի համար պետք է ունենալ շուրջ 82 հազար ռուբլի (մոտ 443 հազար ՀՀ դրամ)։ Դա հնարավորություն կտա երկարացնել իրենց հարազատների միգրացիոն հաշվառումը ՌԴ-ում։ Նույնը վերաբերում է կացության կարգավիճակ ունեցողներին»,- նշեց նա։ Տաթևիկ Բեժանյանը նաև հայտնեց, որ անձը պետք է միգրացիոն հաշվառման կանգնի իր իրական բնակության հասցեում, հակառակ դեպքում եթե բացահայտվի, որ կեղծ փաստաթուղթ է ներկայացրել, նրան սպառնում է տուգանք կամ մինչև մեկ տարվա ազատազրկում, քանի որ, ըստ ՌԴ քրեական օրենսգրքի, համարվոմ է, որ նա պետությանը միտումնավոր տվել է իր գտնվելու մասին սուտ տեղեկատվություն։ Փորձագետը նշեց, որ կա մեկ դրական փոփոխություն։ Այսպիսով, եթե նախկինում աշխատանքի համար ՌԴ մեկնողները պարտավոր էին միգրացիոն քարտում «Այցի նպատակը» դաշտում նշել «աշխատանք» , իսկ եթե նշում էին այլ բան, ապա չէին կարողանում օրինական աշխատել և երկարացնել միգրացիոն հաշվառումը,և ստիպված էին լինում սահմանը հատեին, նորից մուտք գործեին երկիր և քարտում նշեին՝ աշխատանք։ «2023 թվականի հունվարի 1-ից միայն ԵԱՏՄ քաղաքացիներին թույլատրվում է միգրացիոն քարտում աշխատանքից բացի այլ նպատակ նշած լինելու դեպքում գնալ իրենց հաշվառման տարածքային միգրացիոն բաժին և փոխել միգրացիոն քարտը»,- նշեց Տաթևիկ Բեժանյանը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan