Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էմանուել Մակրոնի հետ

Դիտել նաև
Հանուն Ժողովրդավարության գագաթնաժողովի Հռչակագիրը չի անդրադարձել ՀՀ դեմ Ադրբեջանի ագրեսիային և Հայաստանի ինքնիշխան տարածքի որոշակի հատվածների օկուպացման փաստին․ ՀՀ-ն վերապահումով է միացել
Երկուսը դեմ չեն, երրորդը հարմարվում է
«Կարճ ասած»․ «Нью-Васюки»-ն շարունակվում է. Տեսանյութ
Փաշինյանի` 4-րդ «փորձից» գրառումը
Նիկոլի հարուստ աշխատակազմը. նախկին նախարարի որդին՝ Փաշինյանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Զրուցակիցները քննարկել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ծանր իրավիճակը:
Էմանուել Մակրոնն ընդգծել է Լաչինի միջանցքի անխափան գործունեության կարևորությունը և նշել Ֆրանսիայի պատրաստակամությունը՝ շարունակելու նպաստել այդ խնդրի լուծմանը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, ԼՂ ժողովրդի իրավունքների պաշտպանության և անվտանգության, Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեության շուրջ: