Ցանկացած նման նոր գործողություն Մայր Աթոռում հանդիսանալու է «քմահաճ ոտնձգություն»․ Վարդևանյան ԱԺ-ում ընթանում է փակ քվեարկությունը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Սարքել սուտ-սեփական սուտը ուռճացնել-հղում անել սեփական ուռճացված ստին
8
Փաշինյանի «մասկի-նինձյաները»՝ ՀԷՑ-ում Փաշինյանը հայտարարել է, որ անձամբ է գլխավորելու Վեհարանի վրա հարձակումը Փաշինյանի հրամանով, նրան ծառայող «իրավապահները» հարձակվել են ՀԷՑ-ի գլխամասային մասնաշենքի վրա Փաշինյանի «իրավապահները» վաղ առավոտյան ներխուժել են նաև ՀԷՑ -ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի տուն Օրակարգ. Սամվել Կարապետյանը 4 տարբերակ ունի. նա կարող է դառնալ հայկական Իվանիշվիլի. Երվանդ Բոզոյան Մայր Աթոռի նկատմամբ այս պիղծ գործողությունները մեծ դժբախտություն են բերելու մեր ազգի գլխին. Արա Զոհրաբյան Փաշինյանը նախատեսում այսօր-վաղը, հակաեկեղեցական «իրավապահների» միջոցով կրկին գրոհել Մայր Աթոռը, պղծել սրբավայրը ու խուզարկություններ անցկացնել ՔՊ-ն միաձայն կողմ քվեարկեց Սեյրան Օհանյանի և Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն Բագրատ սրբազանը ոչ մի աhաբեկչական խմբավորում չի ստեղծել․ Միքայել Աջապահյան Ինչու են Էրդողանն ու Ալիևը «դուխով» Պատերազմ Արցախում
Երկու ամսում 3 տնօրեն է փոխվել Դատախազը ևս երկու պատգամավորի հետևից կգնա. թիրախում նաև կանայք են Փաշինյանի «մասկի-նինձյաները»՝ ՀԷՑ-ում ՆԳՆ ոստիկանության ակադեմիայի ռեկտորը դատարանի առջև է կանգնել Դատավորները քննարկել են. եթե Վեհափառին կալանքի «բերեց», ի՞նչ ենք անելու Փաշինյանը հայտարարել է, որ անձամբ է գլխավորելու Վեհարանի վրա հարձակումը Փաշինյանի հրամանով, նրան ծառայող «իրավապահները» հարձակվել են ՀԷՑ-ի գլխամասային մասնաշենքի վրա Փաշինյանի «իրավապահները» վաղ առավոտյան ներխուժել են նաև ՀԷՑ -ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի տուն Օրակարգ. Սամվել Կարապետյանը 4 տարբերակ ունի. նա կարող է դառնալ հայկական Իվանիշվիլի. Երվանդ Բոզոյան Հերթական բարեկարգված անբարեկարգ բակը մայրաքաղաքում (տեսանյութ) Ցանկացած նման նոր գործողություն Մայր Աթոռում հանդիսանալու է «քմահաճ ոտնձգություն»․ Վարդևանյան Վեհարանը ասպատակելու փորձերը խայտառակել են ԱԱԾ ինստիտուտը. Վլադիմիր Մարտիրոսյան Դատախազը հայտարարեց, թե 2025 թ. սեպտեմբերին պլանավորված են եղել որոշ գործողություններ, նման տվյալ ընդհանրապես գոյություն չունի. Փաստաբան Վերաքննիչը Հրանտ Բագրատյանի արդարացման դատավճիռը թողեց անփոփոխ. փաստաբան Խմբակը շատ խառը գործընթացի մեջ է․ «Կարճ ասած» Մայր Աթոռի նկատմամբ այս պիղծ գործողությունները մեծ դժբախտություն են բերելու մեր ազգի գլխին. Արա Զոհրաբյան Փաշինյանը նախատեսում այսօր-վաղը, հակաեկեղեցական «իրավապահների» միջոցով կրկին գրոհել Մայր Աթոռը, պղծել սրբավայրը ու խուզարկություններ անցկացնել ՔՊ-ն միաձայն կողմ քվեարկեց Սեյրան Օհանյանի և Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն Դուք այդ ամբիոնից կանգնած պարզապես ստել եք․ Աննա Գրիգորյանը՝ Վարդապետյանին Բագրատ սրբազանը ոչ մի աhաբեկչական խմբավորում չի ստեղծել․ Միքայել Աջապահյան Սեյրան Օհանյանը և Արծվիկ Մինասյանը զրկվեցին անձեռնմխելիությունից Ամերիաբանկը` Tech Week Vanadzor-ի ֆինթեք գործընկեր (լուսանկար) Գլխավոր դատախազը չիմացությամբ կամ դիտավորությամբ կրկնում է սիվիկների մանիպուլյացիան․ Փաստաբան ԱԺ-ում ընթանում է փակ քվեարկությունը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Հերթական ընտրական «կեղծիքը». ՔՊ-ն սխալ էր քվեարկելությունը կազմակերպել (տեսանյութ) Լևոն Քոչարյանը գլխավոր դատախազին մեղադրեց մանիպուլյացիայի մեջ Ադրբեջանում 69-ամյա սկեսրայրը uպանել է 24-ամյա հարսին Իրավիճակը լարվեց. թեժ վիճաբանություն ԱԺ–ում (տեսանյութ) Քաղաքապետարանը ձեզ համար նոր խցանումներ է պատրաստել «Սրբազաններն իրականացրել են հայտարարված հացադուլը». Սերգեյ Հարությունյան

Թուրքիայում այսօր արձանագրվեց երկու երկրաշարժ՝ բնական և աշխարհաքաղաքական. Ինչպե՞ս այն կարող է ազդել Հայաստանի վրա

Այսօր Թուրքիայում գրանցվեց հուժկու բնական երկրաշարժ, որի աղետալի հետեւանքներն են՝ ավերված ճանապարհներ, ճաքերի մեջ խրված մեքենաներ, համաշխարհային ինտերնետ ցանցերը սարսափելի լուսանկարներ են հրապարակում Թուրքիայի Քահրամանմարաշ քաղաքից: Ժամը 14:47-ի դրությամբ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ երկրաշարժի հետևանքով զոհվել է 912, վիրավորվել՝ 5385 մարդ։ Նրա խոսքով, Թուրքիայի երկրաշարժն ամենահզորն էր 1939 թվականից ի վեր, ուժգնությունը 7,7 բալ էր:

Աշխարհի գրեթե բոլոր երկրներից Թուրքիային օգնություն են առաջարկում: Նույնիսկ աշխարհի ամենահարուստ մարդը՝ Իլոն Մասկն է առաջարկել իր օգնությունը, որը սակայն մերժվել է Անկարայի կողմից:

Էրդողանը գոհունակությամբ նշել է, թե ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի գրեթե բոլոր երկրները իրենց օգնությունն են առաջարկել Թուրքիային:

Պետք է նշել, որ այս երկրաշարժը այնքան ուժգին է եղել, որ նույնիսկ հարևան Սիրիայի վարչապետի ընտանիքի անդամներից մեկն էլ է հայտնվել զոհերի շարքում: Երկրաշարժի արձագանքները զգացվել են նաև Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում:

Ադրբեջանում նույնիսկ կարծիք է տարածվել, թե այս երկրաշարժը արհեստածին բնույթի է եղել: Այդ կարծիքը այն աստիճանի է տարածվել, որ Ադրբեջանի սեյսմոլոգիական ծառայության հանրապետական​​ կենտրոնի գլխավոր տնօրեն Գուրբան Յեթիրմիշլին ստիպված է եղել հերքել այդ վարկածը, նշելով, որ այս երկրաշարժը բնական է:

Սակայն նման տեսակետի տարածումն Ադրբեջանում պայմանավորված էր այն մեծ սկանդալով, որն առաջ է գալու մոտ ժամանակներս:

Բանն այն է, որ երեկ՝ կիրակի օրը, բրիտանական The Guardian-ը հրապարակել է հոդվածագիր Սայմոն Թիսդալի հոդվածը Թուրքիայի և Էրդողանի մասին։ Հոդվածում նշվում էր, որ «...Թուրքիայի ղեկավարը դադարել է լինել Արևմուտքի և ՆԱՏՕ-ի բարեկամը, շահագրգռված է դաշինքի պառակտմամբ և, հավանաբար, արժանի է պատժվելու իր գործողությունների համար...»։

Բրիտանական պարբերականի այս հոդվածը իրարանցում էր առաջացրել Էրդողանի շրջապատում և այն աստիճանի, որ հենց այսօր Էրդողանը պատասխանել է այդ պարբերականին:

Թուրքիայի նախագահը մեղադրել է «Եվրոպայից մինչև Ամերիկա»՝ մայիսի 14-ին երկրում կայանալիք համընդհանուր ընտրությունների վրա ազդելու փորձի մեջ:

«...Բրիտանական The Guardian թերթում Թուրքիայի և նրա նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասին հոդվածն անընդունելի է և անբարոյական լրագրողի զառանցանք է...»: Այսպիսի հայտարարություն է արել այսօր նաև Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Նուման Քուրթուլմուշը Twitter-ի իր էջում: «...Այս հոդվածը, որն հայտնվել է The Guardian-ում, The Economist-ից, Stern-ից, Bloomberg-ից և Foreign Policy-ից հետո, անընդունելի է»,- գրել է նա:

Քուրթուլմուշը նշել է, որ «...Թուրքիան ամեն ինչ անում է ճիշտ, քանի որ այդ երկդիմի մոտեցմամբ հարձակվում է Եվրոպայից և Արևմուտքից, որոնք բռնված են հակաիսլամական տրամադրություններով և օգտագործում են ահաբեկչական կազմակերպությունների լեզուն»։ «Շարունակեք վախենալ Թուրքիայից», - վերջում ամփոփում է նա:

Ըստ թուրք փորձագետների, եթե նախկին քննադատություններում կարմիր թելով անցնում էր այն գաղափարը, թե Էրդողանն ուզում է հաստատել ընտրություններից հետո բռնապետական ռեժիմ, ապա այս վերջին հոդվածում ուղղակի նշվում էր, որ «Էրդողանին պետք է պատժել»։ Ներկայիս Թուրքիայի իշխանությունների համար դա խիստ վտանգավոր մեսիջ է:

Թուրք վերլուծաբանների կարծիքով, մինչև ընտրությունները, Թուրքիայի և Արևմուտքի հարաբերությունները կարող են արմատապես փչանալ, քանզի Արևմուտքը ուզում է ամեն գնով ազատվել Էրդողանից, իսկ վերջինս չի կարող կորցնել իշխանությունը, ոչ մի պարագայում, քանզի դրանից հետո կարող են նրան կանգնեցնել դատարանի առաջ մի շարք գործերով:

Երկու կողմերի այս ծայրահեղ դիրքորոշումների արդյունքում, փորձագետները չեն բացառում նաև շատ արմատական որոշումներ, որի արդյունքում, այդ երկիրը կարող է մայիսի 14-ից հետո հայտնվել քաղաքական մեծ ցնցումների մեջ:

Իսկ ինչպիսին կլինի այդ ազդեցությունը մեր տարածաշրջանի համար, այսօր դժվար կանխատեսելի է:

Մասնավորապես ակնհայտ է, որ գալիք Արևմուտք-Թուրքիա հակամարտությունը, գոնե ժամանակավոր կարող է թուլացնել Արևմուտքի ճնշումը Իրանի վրա, և ուրեմն հայկական Սյունիքի վրա ճնշումը Ադրբեջանի կողմից կարող է և հետաձգվել: Մյուս կողմից, չի կարելի բացառել, որ մինչ Թուրքիա-Արևմուտք զարգացող հակամարտությունը, Ադրբեջանը Իսրայելի դրդմամբ պրովոկացիաներ չի իրականացնի Սյունիքի ուղղությամբ, որի արդյունքում ստիպված կարձագանքի նաև Իրանը, որի արդյունքում մեր տարածաշրջանում կարող է առաջանալ մեծ ճգնաժամ և Արևմուտքը հանգիստ թողնի Էրդողանին:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan