Հայկ Սարգսյանն արտոնյալի դիրքեր ունի ՀԱՊԿ-ը պատրաստ է իրագործել հայ-ադրբեջանական սահմանին առաքելություն տեղակայելու ծրագրերը․ ՌԴ փոխարտգործնախարար Հայաստանից ՌԴ կաթնամթերքի արտահանումը վտանգված է. Ռոսելխոզնադզորը դժգոհ է ՍԱՏՄ վերահսկողությունից
30
Ադրբեջանի զինուժն այսօր գիշեր փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին՝ Աղավնո և Տեղ գյուղերի արանքում Փաշինյանը՝ Լաչինի միջանցքի մասին. Կառավարության հերթական նիստը՝ ուղիղ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը «զեղչով» բնակարան է գնել «Բյուրեղ»-ում «Свой среди чужих, чужой среди своих». Նիկոլ Փաշինյանը պատերազմ է հայտարարում Ռուսաստանին և մանրադրամ դարձնում Հայաստանը Իրանը Հայաստանից արդեն նույնիսկ ոչինչ չի հարցնում, ու եթե փորձ արվի ՀՀ տարացքում «կտրել» «Զանգեզուրի միջանցքը»-ն, ապա Թեհրանը կպատասխանի. Կարինե Գևորգյան. Տեսանյութ Հարավային Կովկասում օտարերկրյա միջամտությունը և տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրավիճակը փոխելու ջանքերն առավել բարդացնում են իրավիճակը. Իրանի ԱԳ նախարար Զելենսկին անկեղծացել է. «Բախմուտում Ուկրաինայի զինված ուժերի պարտության դեպքում ուկրաինացիները կսկսեն փոխզիջում պահանջել Ռուսաստանի հետ» Ներկայում Ստեփանակերտի հետ կապի միակ միջոցը հեռախոսն է. Մեծ Շենի համայնքապետ Նիկոլ Փաշինյանի 11 հռչակված նպատակները և նրանց ճիշտ հակառակ արդյունքները Վաղը Նիկոլ Փաշինյանը կմիացնի Հայաստանին հերթական հակառուսական միջոցառմանը. Հետևանքները կզգան մեր երկրի մայրերն ու արցախցիները Պատերազմ Արցախում
Սպասվում է ցրտահարություն․ խորհուրդ՝ ծաղկած ծիրանենիներ ունեցողներին Սպասվում է ցրտահարություն․ խորհուրդ՝ ծաղկած ծիրանենիներ ունեցողներին ԱԺ աշխատակազմը իր 56 միավոր շարժական գույքը նվիրու՞մ է Գեղարքունիքի Կութ համայնքին Դեպի ԼՂ ռազմական փոխադրումները պրոպագանդիստական սուտ են. Բաքուն նոր էսկալացիա է պատրաստում. Տեսանյութ Գեղամ Մանուկյանը դիմել է ԱԱԾ-ի նկուղում պահվող ՊԲ նախկին հրամանատար Մ. Արզումանյանին այցելելու թույլտվություն ստանալու համար ու մերժում է ստացել Ադրբեջանի զինուժն այսօր գիշեր փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին՝ Աղավնո և Տեղ գյուղերի արանքում Հանուն Ժողովրդավարության գագաթնաժողովի Հռչակագիրը չի անդրադարձել ՀՀ դեմ Ադրբեջանի ագրեսիային և Հայաստանի ինքնիշխան տարածքի որոշակի հատվածների օկուպացման փաստին․ ՀՀ-ն վերապահումով է միացել Գրիգորի Խաչատուրովի իրավունքների պաշտպանության նախաձեռնությունը կոչով դիմում է ՀՀ քաղաքացիներին Փաշինյանը՝ Լաչինի միջանցքի մասին. Կառավարության հերթական նիստը՝ ուղիղ Իրավիճակը շատ դինամիկ զարգանում է, և Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը խնդիրներ ունի և ունենալու է նաև հենց Ապշերոնյան թերակղզում Արթիկի, Աշոցքի, Սպիտակի տարածաշրջաններում ձյուն է տեղում Թուրքիայում նոր երկրաշարժ է գրանցվել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը «զեղչով» բնակարան է գնել «Բյուրեղ»-ում Քիմ Քարդաշյանը հրապարակել է իր և քրոջ մանկության առաջին սելֆիով Տեղ համայնքի և Շուշիի շրջանի ղեկավարները բացառում են ադրբեջանական հնարավոր առաջխաղացման մասին լուրը Կարմրուկի նոր դեպքեր են հայտնաբերվել Ադրբեջանը խաղաղություն չի ուզում, Ադրբեջանին պետք է Արցախը. Ալեքսանդր Իսկանդարյան. Տեսանյութ Իրանում երկրաշարժ է գրանցվել Այդ ի՞նչ «ունիվերսալ» փաստաթուղթ են թափահարում ու տարփողում Ինչո՞ւ է Արարատ Միրզոյանի հայտարարությունն անակնկալ եղել 36 ժամ ջուր չի լինելու Ստվերային մատակարարման աղմկահարույց բացահայտումներ Արցախում Ինչու է Նարեկ Սարգսյանը տեղափոխվել «Սեւան» ՔԿՀ Ուզում են խլել ստադիոնը Հակառակորդի զինուժն առաջ է եկել մոտ 1 կիլոմետր Հակակոռուպցիոն կոմիտեի որոշումը՝ Վարդազարյանի և Ջհանգիրյանի ձայնագրության գործով. իրավապահների կռիվ Հայկ Սարգսյանն արտոնյալի դիրքեր ունի Պարոնա՛յք, մեզ մոտ «ռևիզոր» է գալու Գնահատել է իր թիմակցի հակավարդանյանական ջանքերն ու ակտիվությունը Ոչ մի ոստիկան պատասխանատվության չի ենթարկվել

Ուշադիր կարդացեք ՔՊ-ական իշխանությունների օրոք կատարված անհեթեթ, ոչ գերակա, ոչ հավասարակշռված, ոչ արդյունավետ, ոչ նպատակային, ոչ տրամաբանական, ոչ բարոյական ծախսերի ոչ ամբողջական ցանկը

ՓԱՍՏՈՐԵՆ ԴՈՒՔ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԷԻՔ ՈՉ ԹԵ ԹԱԼԱՆԻ, ԱՅԼ ԱՅՆ ՁԵԶԱՆՈՎ ԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Ուշադիր կարդացեք ՔՊ-ական իշխանությունների օրոք կատարված, իմ խորը համոզումով՝ անհեթեթ, ոչ գերակա, ոչ հավասարակշռված, ոչ արդյունավետ, ոչ նպատակային, ոչ տրամաբանական, ոչ բարոյական ծախսերի այս՝ ոչ ամբողջական ցանկը։

Լափել և կոռուպցիա բառերը քարոզչական թմրանյութ դարձրած, նախկիններին հրեշայնացրած և ազգին մասսայական հոգեխանգարմունքի ու դեգրադացիայի հասցրած քպ-ական իշխանությունն ի՜նչ հաճույքով, ի՜նչ հեզասահ, ի՜նչ անշրջահայաց, ի՜նչ անկաշկանդ, ի՜նչ ցինիկ ու անզուսպ է շռայլում, լվանում ու մսխում պետական բյուջեն՝ մեր, ձեր բոլորի բարեկեցության և քրտինքի հաշվին, մեր երկրի պաշտպանունակության և անվտանգության հաշվին, ձեզ մոլորեցնելու և մանկուրտացնելու հաշվին։

Սրանք՝ ներքոհիշ ծախսերը, պատերազմի մեջ գտնվող պետության առաջնահերթություններ չեն՝ ՄԻԱՆՇԱՆԱԿ։

Դատելով մինչև վերջերս պարտքով նվազագույն կարիքները հոգացող քպ-ականների նորերս բացահայտված դղյակների, ավտեմեքենաների, հողատարածքների, բնակարանների, անշարժ գույքերի, քպ-ական օլիգարխների կտրուկ փթթող բիզնես պատմություններից, կարելի է եզրակացնել, որ

սրանք ոչ թե պայքարում էին թալանի, անօրինականության, օրենքի գերակայության, ժողովրդավարության, հանրային բարեկեցության կամ բիզնես-քաղաքականություն տարանջատման դեմ, այլ պարզապես նախանձում էին, որ թալանողը, ախրաննիկով ման եկողը, օրենք շրջանցողը, մանդատով բիզնես ծաղկացնողը, կոռուպցիոն սխեմաներ մշակողը, անմրցույթ գնում կատարողը, ատկատներ ստացողն ու ախպերության համար բիզնես հովանավորողը, բյուջե լափողն իրենք չեն․․․

Իսկապես, իրականում դուք անգերազանցելի եք, որովհետև
այս ամենն անում են անթաքույց ցինիզմով, անթաքույց լկտիությամբ, գյորմամիշ ու որկրամոլ տգետի ագահությամբ, ազգը պառակտելով ու նվաստացնելով, ուրացումով ու անցյալի ու ապագայի դավաճանությամբ, մեր հավաքական արժանապատվության վրա թքելով, ազգը դեգրադացնելով ու հուսալքելով․․․

Մեր տղեքի թափված արյունն էր ափսոս․․․
Բայց, այսպես չի մնա․․․միևնույն է՝ ՀԱՏՈՒՑՈՒՄԻՑ ԴԵՌ ՈՉ ՈՔ ՉԻ ԽՈՒՍԱՓԵԼ․․․Չարը, դավաճանությունն ու խավարը հարատև չեն․․․
--------------------------------------------------------------------------
Ահա ոչ ամբողջական մի ցանկ․ փորձեք կարդալ հավասարակշռությունը չկորցնելով․․․

70 հազար դոլար - Էկոնոմիկայի նախարարի աշխատավայրի զուգարանների նորոգման համար։

52 հազար դոլար - փոխվարչապետի և աշխատակազմի ղեկավարի ընդունարան տանող վերելակները փոխելու համար։

50 հազար դոլար - Արարատ Միրզոյանի Դուշանբե այցի համար։

230 հազար դոլար – 2019թ․ ամանորյա տոնածառի և լուսավորության համար։

2․5 մլն դոլար - 2021 թվականի ամանորը նշելու համար։

250 հազար դոլար – Նիկոլ Փաշինյանին սպասարկող օդանավը ներկելու և դիզայնը փոխելու համար

12․500 դոլար – Բաղրամյան փողոցում գորգ լվալու համար

350 հազար դոլար – 2019թ․ Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ թռիչքի համար (միայն օդանավի ծախսը՝ մեկ ուղղությամբ)։

Մոտ 2 մլն դոլար – կառավարական ամառանոցները վերանորոգելու համար։

550 հազար դոլար – Նիկոլ Փաշինյանին սպասարկող ավտոմեքենան փոխելու համար։

220 հազար դոլար – Ալեն Սիմոնյանին սպասարկող ավտոմեքենան փոխելու համար։

45 հազար դոլար – Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ պատվիրակության Բալի թռիչքի համար։

100 հազար դոլար – Նիկոլ Փաշինյանի գրառումը որպես գովազդ պլակատների վրա տարածելու համար։

100 մլն դոլար ամեն տարի – պետ ապարատի պարգրատրումների համար։

35 հազար դոլար կառավարության աշխատակազմին - ֆուտբոլի գնդակ, գլխարկ, բաճկոն, գոտի, կիսաշրջազգեստ, կիսավերարկու և նմանատիպ այլ բաներ գնելու համար։

7 մլն դոլար - գաղտնալսման «Պեգասուս» համակարգ գնելու համար։

100 հազար դոլար - «Քաղաքացու օրը» նշելու համար։

Մոտ 130 մլն դոլար – սելֆիի համար СУ-30-ներ գնելու համար։

500 հազար դոլար - Նիկոլ Փաշինյանի անվտանգության համար 5 նոր ամենագնաց ձեռք բերելու համար։

500 հազար դոլար - հակակոռուպցիոն կոմիտեի 20 ավտոմեքենաների համար։

570 հազար դոլար – 2022թ․ Քննչական կոմիտեի կապիտալ վերանորոգման համար։

60 հազար դոլար - Ալեն Սիմոնյանի Սամարղանդ այցի՝ ինքնաթիռի համար։

435 հազար դոլար - Քննչական կոմիտեին 12 մեքենա գնելու համար։

235 հազար եվրո – Նիկոլ Փաշինյանի Նյու-Յորք թռիչքի համար։

1 մլն դոլար – Տոնական լուսավորության համար։

Հ․Գ․ Այս և այլ ծախսերի ֆոնին ՀՀ արտաքին պարտքը անցել է 10մլրդ-ի սահմանը։ Սա էլ մեր/ձեր ապագայի հաշվին․․․

 

Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան էջից


Լուսանկարը՝ Yerkir.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan