Հայկ Սարգսյանն արտոնյալի դիրքեր ունի ՀԱՊԿ-ը պատրաստ է իրագործել հայ-ադրբեջանական սահմանին առաքելություն տեղակայելու ծրագրերը․ ՌԴ փոխարտգործնախարար Հայաստանից ՌԴ կաթնամթերքի արտահանումը վտանգված է. Ռոսելխոզնադզորը դժգոհ է ՍԱՏՄ վերահսկողությունից
30
Ադրբեջանի զինուժն այսօր գիշեր փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին՝ Աղավնո և Տեղ գյուղերի արանքում Փաշինյանը՝ Լաչինի միջանցքի մասին. Կառավարության հերթական նիստը՝ ուղիղ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը «զեղչով» բնակարան է գնել «Բյուրեղ»-ում «Свой среди чужих, чужой среди своих». Նիկոլ Փաշինյանը պատերազմ է հայտարարում Ռուսաստանին և մանրադրամ դարձնում Հայաստանը Իրանը Հայաստանից արդեն նույնիսկ ոչինչ չի հարցնում, ու եթե փորձ արվի ՀՀ տարացքում «կտրել» «Զանգեզուրի միջանցքը»-ն, ապա Թեհրանը կպատասխանի. Կարինե Գևորգյան. Տեսանյութ Հարավային Կովկասում օտարերկրյա միջամտությունը և տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրավիճակը փոխելու ջանքերն առավել բարդացնում են իրավիճակը. Իրանի ԱԳ նախարար Զելենսկին անկեղծացել է. «Բախմուտում Ուկրաինայի զինված ուժերի պարտության դեպքում ուկրաինացիները կսկսեն փոխզիջում պահանջել Ռուսաստանի հետ» Ներկայում Ստեփանակերտի հետ կապի միակ միջոցը հեռախոսն է. Մեծ Շենի համայնքապետ Նիկոլ Փաշինյանի 11 հռչակված նպատակները և նրանց ճիշտ հակառակ արդյունքները Վաղը Նիկոլ Փաշինյանը կմիացնի Հայաստանին հերթական հակառուսական միջոցառմանը. Հետևանքները կզգան մեր երկրի մայրերն ու արցախցիները Պատերազմ Արցախում
«Սուրմալու» տոնավաճառը կշարունակի աշխատել Վիլսոն-2 Սպասվում է ցրտահարություն․ խորհուրդ՝ ծաղկած ծիրանենիներ ունեցողներին Սպասվում է ցրտահարություն․ խորհուրդ՝ ծաղկած ծիրանենիներ ունեցողներին ԱԺ աշխատակազմը իր 56 միավոր շարժական գույքը նվիրու՞մ է Գեղարքունիքի Կութ համայնքին Դեպի ԼՂ ռազմական փոխադրումները պրոպագանդիստական սուտ են. Բաքուն նոր էսկալացիա է պատրաստում. Տեսանյութ Գեղամ Մանուկյանը դիմել է ԱԱԾ-ի նկուղում պահվող ՊԲ նախկին հրամանատար Մ. Արզումանյանին այցելելու թույլտվություն ստանալու համար ու մերժում է ստացել Ադրբեջանի զինուժն այսօր գիշեր փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին՝ Աղավնո և Տեղ գյուղերի արանքում Հանուն Ժողովրդավարության գագաթնաժողովի Հռչակագիրը չի անդրադարձել ՀՀ դեմ Ադրբեջանի ագրեսիային և Հայաստանի ինքնիշխան տարածքի որոշակի հատվածների օկուպացման փաստին․ ՀՀ-ն վերապահումով է միացել Գրիգորի Խաչատուրովի իրավունքների պաշտպանության նախաձեռնությունը կոչով դիմում է ՀՀ քաղաքացիներին Փաշինյանը՝ Լաչինի միջանցքի մասին. Կառավարության հերթական նիստը՝ ուղիղ Իրավիճակը շատ դինամիկ զարգանում է, և Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը խնդիրներ ունի և ունենալու է նաև հենց Ապշերոնյան թերակղզում Արթիկի, Աշոցքի, Սպիտակի տարածաշրջաններում ձյուն է տեղում Թուրքիայում նոր երկրաշարժ է գրանցվել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը «զեղչով» բնակարան է գնել «Բյուրեղ»-ում Քիմ Քարդաշյանը հրապարակել է իր և քրոջ մանկության առաջին սելֆիով Տեղ համայնքի և Շուշիի շրջանի ղեկավարները բացառում են ադրբեջանական հնարավոր առաջխաղացման մասին լուրը Կարմրուկի նոր դեպքեր են հայտնաբերվել Ադրբեջանը խաղաղություն չի ուզում, Ադրբեջանին պետք է Արցախը. Ալեքսանդր Իսկանդարյան. Տեսանյութ Իրանում երկրաշարժ է գրանցվել Այդ ի՞նչ «ունիվերսալ» փաստաթուղթ են թափահարում ու տարփողում Ինչո՞ւ է Արարատ Միրզոյանի հայտարարությունն անակնկալ եղել 36 ժամ ջուր չի լինելու Ստվերային մատակարարման աղմկահարույց բացահայտումներ Արցախում Ինչու է Նարեկ Սարգսյանը տեղափոխվել «Սեւան» ՔԿՀ Ուզում են խլել ստադիոնը Հակառակորդի զինուժն առաջ է եկել մոտ 1 կիլոմետր Հակակոռուպցիոն կոմիտեի որոշումը՝ Վարդազարյանի և Ջհանգիրյանի ձայնագրության գործով. իրավապահների կռիվ Հայկ Սարգսյանն արտոնյալի դիրքեր ունի Պարոնա՛յք, մեզ մոտ «ռևիզոր» է գալու

Բա ու՞ր կորան Վազգեն Սարգսյանի, Ադրբեջանի դիրքորոշումները, ամո՛թ տեսանյութի հայ հեղինակներին. Հոխիկյանը` Ազատության տեսանյութի մասին

Հայաստանում գործող ամերիկյան «Ազատություն» ռադիոկայանը հրապարակել է մի տեսանյութ, որը բացահայտ պատվեր է, ուղղակի դժվար է հասկանալ՝ պատվերը իջեցվել է Նիկոլ Փաշինյանի, թե ԱՄՆ-ի կողմից։

Սովորական հայ քաղաքացին երբ նայում է տեսանյութը, բնականաբար չի խորանա մանրամասների մեջ, բայց երբ մասնագետի աչքով ես նայում, պարզ երևում է ինչպես լրագրողական էթիկայի ցածր որակը, այնպես էլ անորակ, «տապոռ» քարոզչությունը։

Սովորաբար լրագրողական համայնքին չեմ անդրադառնում, բայց «Ազատության» այդ տեսանյութն այնքան անորակ ձևով էր սարքած, որ պիտի մի քանի դիտարկում անեմ։

1․ ԱՄՆ Պետդեպի իբրև թե գաղտնազերծված փաստաթղթերից երևում է, որ 1997-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ ԱՄՆ-ն, ՌԴ-ն ու Ֆրանսիան միասին իրականում ուզում էին լուծել Արցախյան հակամարտությունը, դրան կողմ էր նաև ՀՀ այն ժամանակվա նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, բայց ղարաբաղցիները չթողեցին, դեմ հանդես եկան։

Ըստ տեսանյութի՝ հիմնական պայքարը գնացել է Լևոն Տեր-Պետրոսյանի և Ղարաբաղից Երևան եկած Ռոբերտ Քոչարյանի միջև, ու դրա համար ԼՏՊ-ն 1998-ին հրաժարական տվեց։ Ոչ մի խոսք չկա Վազգեն Սարգսյանի մասին։ Չէ՞ որ այդ տարիներին հենց Վազգենն էր Հայաստանի քաղաքականության հիմնական դերակատարը։ Բա ի՞նչ եղավ հանկարծ Սպարապետի դիրքորոշումը, կորա՞վ, թե՞ հանձնարարություն է եկել ամեն ինչ բարդել ղարաբաղցիների վրա, որպեսզի առաջ տարվի «ամեն ինչի մեղավորը ղարաբաղցիներն են» զզվելի ու անբարո թեզը։

2․ Լավ, ասենք թե Լևոն Տեր-Պետրոսյանին հենց Արցախցիները խանգարեցին հանձնել հայկական հողերն ու լավ ապրել, բա ի՞նչ եղավ Ադրբեջանի դիրքորոշումը։ Տեսանյութից սովորական հայ մարդը տպավորություն է ստանում, որ առաջարկված հրաշք տարբերակին կողմ էր Ադրբեջանը, միայն մենք էինք դեմ։

Ինչո՞ւ «Ազատությունը» իրեն նեղություն չի տվել ԱՄՆ Պետդեպի փաստաթղթերից «գաղտնազերծել» մի հատ էլ Ադրբեջանի դիրքորոշման մասին փաստաթուղթ։ Գուցե հենց Ադրբեջա՞նն էր հիմնական խանգարողը։

Իհարկե, Ադրբեջանն էր, և այդ մասին կան բազմաթիվ գրավոր ապացույցներ, բայց տվյալ պատվերի տրամաբանության մեջ դա չէր տեղավորվում։ Տվյալ տեսանյութում պետք էր Ադրբեջանից խաղաղասեր հարևան ցույց տալ, հետևաբար Ադրբեջանի ագրեսիան ու քայքայիչ գործողությունները բանակցության ժամանակ չպետք է ցույց տրվեր։

Եվ իհարկե, այս էժանագին ու բացահայտ երևացող պատվերով տեսանյութի վերջում գնում է անթաքույց գովք այն մասին, թե ինչքան լավ կապրեինք բոլորս, եթե 1997-ին տայինք Արցախի 6 կամ 7 շրջանները՝ այնտեղ ապրող մեր ավելի քան 150,000 հայրենակիցների անորոշ ապագայով։ Հետն էլ շեշտադրումներ են անում, թե գազատարերն ու նավթատարերը կանցնեին մեր երկրով, բոլորս կապրեինք գոհ ու երջանիկ։

Սովորական հայ մարդու մոտ տպավորություն է ստեղծվում, որ կարող էինք խուսափել 2020-ի պատերազմից ու շուրջ 5000 զոհից, եթե 1997-ի այդ առաջարկն ընդունեինք։

Հասկանում ենք, որ խորքում քարոզչություն կա, որ սպասվող պատերազմներից էլ կարող ենք խուսափել, եթե հիմա թշնամուն հանձնենք մեր հայրենիքն ու ապրենք անհայրենիք տականքների օրակարգով։

Իրականում, սիրելի հայրենակիցներ, «Ազատության» տեսանյութի հետևում երևում են Նիկոլի երկար ականջները՝ արդարացնելու իր դավաճանությունը, իսկ դա արվում է հենց «Ազատության» միջոցով, քանի որ այսօր ԱՄՆ-ն խնդիր ունի մեր երկրից հանել ռուսական զորքերը։ Կրկին գնում է աշխարհաքաղաքական առևտուր, որտեղ փորձ է արվում որպես մանրադրամ օգտագործել հայկական հանրությանը։

Զզվելի է, անբարո է, հակալրագրողական է։ Առաջին հերթին ամոթ տեսանյութի հայ հեղինակներին։

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան էջից
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan