«Արցախյան բանակցություններ» 1300 էջանոց գրքում ներկայացված են փաստեր․ Խաչատրյան Առաջնորդության «Տաղավար դեպրեսիա» Փաշինյանն ու Զելենսկին՝ «աշխարհաքաղաքական երկվորյակ եղբայրներ»
26
Ալիևն ու Փաշինյանը գործում են Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի դեմ. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանին ուղղված ի՞նչ մեսիջով էին փորձում հանդես գալ ամերիկացիներնիրենց հարցումներով Ռուսաստանն ու Իրանը կարող են պատժե՞լ Ադրբեջանին Հայցադիմումն ընդդեմ Աննա Վաչիկի Հակոբյանի ընդունվել է վարույթ Ոչ պատահական նշանակումներ ՀԷՑ-ում. ովքե՞ր են նրանք. «Ժողովուրդ» Եվս մի ողբերգություն զորքերում. Սյունիքում ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայող է մահացել Այսինքն իրենք ՀԷՑ-ը վերցնեն կառավարեն, մենք ներդրումային ծրագիրը իրականացնե՞նք. Դավիթ Ղազինյան Ռոմանոս Պետրոսյանը եկած-չեկած կադրային փոփոխություններ է արել ՀԷՑ-ի բարձրաստիճան պաշտոնյաների կազմում Իհարկե, չեմ բացառում թանկացումը․ էլեկտրաէներգիայի սակագինը բազմակոմպոնենտ թիվ է․ ՀԾԿՀ փաշինյանական նախագահ Արտահերթ հայց է ներկայացվել Ռոմանոս Պետրոսյանի դեմ. Փաստաբան Պատերազմ Արցախում
Բագրատ սրբազանը զրպարտության և վիրավորանքի համար դատական նոր հայցեր է ներկայացրել Ծանոթացա կով կթելու տեխնիկային՝ տիկին Գալստյանի և նրա կովի՝ Սոնայի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն այցելել է Գեղարքունիքի մարզ. Տեսանյութ Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Հայաստանի հետ խաղաղության շուրջ բանակցությունները Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորների ՔՊ-ից հեռացված Թաթուլ Ասիլյանին մեղադրանք է առաջադրվել. Armlur.am Փաշինյանը կարող է Վեհափառին կալանավորել, բայց իր արշավը եկեղեցու դեմ չի ստացվի.քաղտեխնոլոգ Իշխանություններն այդ ծանրաձողը չկարողացան վերցնել, գցեցին իրենց ոտքին, այնուհետև Արցախը ճանաչեցին Ադրբեջանի մաս․ Սեյրան Օհանյան Արթուր Խաչատրյանի` «Արցախյան բանակցությունները» երկհատորյակի շնորհանդեսը «Արցախյան բանակցություններ» 1300 էջանոց գրքում ներկայացված են փաստեր․ Խաչատրյան Առաջնորդության «Տաղավար դեպրեսիա» Հարամ բառն էլ ոտից գլուխ ձեր «փոքրիկ խմբակի» մասին է. Ռուբեն Մխիթարյան Սիրաշահեցին ու «խուրդեցին»․ «Կարճ ասած» Մեզ նույնիսկ չեն լսել, որ այլընտրանք առաջարկեն․ ակցիայի մասնակից Հայաստանը հրաժարվում է ժողովրդավարությունից ու խորանում ավտորիտարիզմի մեջ․ Օսկանյան Կգնի՞ ՀԷՑ-ը նորահայտ մեծահարուստը, որը խարդախության համար դատապարտվել է․ «Ժողովուրդ» «Ազատություն Սամվել Կարապետյանին» կոչեր՝ ֆուտբոլային երեկոյի ավարտին․ «Ժողովուրդ» Փաշինյանն իր հայտարարությամբ ամբողջ գործընթացի վրա դրել է ապօրինության կնիք. Թաթոյան Էրդողանը կզանգահարի Պուտինին և Թրամփին՝ Ստամբուլում նրանց հանդիպումը կազմակերպելու հարցով Ալիևն ու Փաշինյանը գործում են Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի դեմ. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Այս տարի որքա՞ն ծիրան է արտահանվել Հայաստանից Թուրքիայում հայկական երաժշտական խմբին արգելել են մասնակցել փառատոնի Նիկոլ Փաշինյանին ուղղված ի՞նչ մեսիջով էին փորձում հանդես գալ ամերիկացիներնիրենց հարցումներով Տավուշում հացահատիկի ցանքերն ավելի քան 3 անգամ նվազել են․ Ոսկան Սարգսյան Ռուսաստանն ու Իրանը կարող են պատժե՞լ Ադրբեջանին Եթե չճանաչի, ի ցույց կդնի «մակրոնյան Ֆրանսիայի» անլրջությունը․ Հակոբ Բադալյան Կառավարությունը փորձում է մտնել վեճի առարկայի դաշտ, մինչդեռ այս որոշումը դրա մասին չէ. Արա Ղազարյանը՝ ՀԷՑ-ի վերաբերյալ արբիտրաժային դատարանի որոշման ու կառավարության արձագանքի մասին «ՈւԱԶ»-ով սարում սպանության փորձ կատարած անձինք կալանավորվել են Հայցադիմումն ընդդեմ Աննա Վաչիկի Հակոբյանի ընդունվել է վարույթ Փաշինյան, դու նստիր, քո պարականոն Ավետարանը գրիր Մանկական երկաթուղու մոտակայքում հրդեհ է բռնկվել

Առաջիկա ընտրությունները Թուրքիայում. Սիմվոլների հաղթարշավ

Հաշվի առնելով Թուրքիայում սպասվող խորհրդարանական և նախագահական ընտրությունների կարևորությունը և մեր հասարակության մի հատվածի հետաքրքրվածությունը՝ փորձում էի համառոտ դիտարկումներ անել, բայց ստացվեց ընդարձակ հոդված... 

ԱՌԱՋԻԿԱ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ. 

ՍԻՄՎՈԼՆԵՐԻ ՀԱՂԹԱՐՇԱՎ 

(թուրքագիտական համառոտ դիտարկումներ)

2023 թ. ենթադրաբար մայիսի 14-ին Թուրքիայում սպասվում են միաժամանակ խորհրդարանական և նախագահական ընտրություններ: Քաղաքական և փորձագիտական դաշտում մի շարք կարծիքներ են շրջանառվում կապված ընտրությունների ելքի, նշանակության և հետևանքների մասին: Սակայն ես հարցը ուզում եմ դիտարկել նաև քաղաքական սիմվոլիզմի տեսանկյունից և ներկայացնել իմ համեստ թուրքագիտական դիտարկումները:

- Սա Թուրքիայի նախագահ Էրդողանի համար վերջին և վճռական քաղաքական ճակատամարտն է, որը հաղթելու համար նա պատրաստ է ցանկացած քայլի՝ պոպուլիզմի գերդոզավորման, վարչական ռեսուրսի կիառման, խախտումների, ճնշումների, սենտիմենտալ հուզականության դրսևորումների: Այս ընտրությունները լինելու են 1990-ականներից քաղաքականության մեջ մտած և 2002-ից մինչ օրս Թուրքիայում իշխող Էրդողանի քաղաքական գծի ու ոճի սիմվոլիկ և գործնական ամրագրումը: 1923 թ. հիմնադրված քեմալական Թուրքիայի Հանրապետությունը իր 100-ամյակին բոլոր շանսերն ունի վերածվելու էրդողանական Թուրքիայի Հանրապետության: Եվ եթե 1923-ին այն աշխարհիկ պետության մոդելն ու աշխարհիկության գաղափարախոսությունն էր ընտրել, ապա 2023-ին այն կրոնական/իսլամական տարրերով հարուստ և պահպանողականության գաղափարախոսությամբ պետության դասական օրինակ է:

- Էրդողանը ընտրություններին պատրաստվել է թե՛ քաղաքական, թե՛ մեթոդական և թե՛ ֆինանսական առումներով. ֆինանսա-տնտեսական խնդիրների մեջ գտնվող Թուրքիան բավական մեծ գումարներ է ստացել արաբական որոշ երկրներից և ներկայումս՝ ընտրություններից կարճ ժամանակ առաջ, դրանք ուղղվում են թոշակների բարձրացմանը, քաղաքացիների վարկային բեռի թեթևացման և նմանատիպ այլ «ֆինանսական պոպուլիզմի» դրսևորումների ապահովմանը:

- Տարիների ընթացքում Էրդողանը գերհմտացել է հռետորաբանության և պոպուլիզմի սինթեզում. նա այս պահին Թուրքիայի քաղաքական դաշտում, ըստ էության, չունի այնպիսի մրցակից, որը կարող է այդքան ինքնավստահ, հմուտ և դիպուկ կիրառել քաղաքական, կրոնական, փողոցային, գրական-գեղարվեստական խոսքն ու դրա տված հնարավորությունները: Չնայած տարիքին և առողջական վիճակին Էրդողանը շարունակում է մնալ այն գործիչը, ում խոսքում բնատուր «քաղաքական կրակ» կա ի տարբերություն ընդդիմադիր գործիչների, որոնց մոտ այդ կրակը կամ չկա, կամ արհեստական է, կամ կիսահանգած:

- Էրդողանը հմտորեն է խաղում թուրքական հասարակության տարբեր հույզերի հետ, որոնց մեջ տեսանելին իհարկե կրոնականն է, սակայն այս ընտրություններում դրսևորվում է նաև սենտիմենտալ հուզականը, որի ամենացայտուն օրինակն է այն հայտարարությւոնը, թե Թուրքիայի նախագահը վերջին անգամ է խնդրանքով դիմում ժողովրդին իրեն ձայն տալ: Այս հայտարարությունը ուղեկցվել և կարելի է կանխատեսել, որ ուղեկցվելու է տարբեր գրական ստեղծագործություններից մեջբերումներով, քաղաքական տարբեր գործիչների կենսագրական որոշ դրվագների հիշատակումով, որոնք հասարակության մոտ առաջացնելու են անհրաժեշտ հուզականությունը, որն էլ իրենց հերթին վերածվելու է Էրդողանի օգտին քվեների: 

- Ընտրություններ ինչո՞ւ մայիսի 14-ին. 1923-ին հիմնադրված Թուրքիայի Հանրապետությունում մինչև 1946 թ. գործել է միակուսակցական համակարգ և իշխող է եղել միակ կուսակցությունը՝ Հանրապետական-ժողովրդականը, որի հիմնադիրն ու նախագահը Մուսթաֆա Քեմալ Աթաթյուրքն էր: Այս կուսակցությունը աշխարհիկության գաղափարախոսության կրողն էր և իր կառավարման տարիներին Թուրքիայում արգելվել ու հասարակական-քաղաքական կյանքից դուրս են մղվել իսլամական բազմաթիվ ատրիբուտներ, դոգմաներ, գաղափարներ և այլն: 1950 թ. մայիսի 14-ին տեղի ունեցած արդեն բազմակուսակցական խորհրդարանական ընտրություններում հաղթում է ընդդիմադիր և Թուրքիայում իսլամի վերելքի կիսաքողարկված ջատագով քաղաքական ուժը՝ Ժողովրդավարական կուսակցությունը: Այսինքն՝ 1950 թ. մայիսի 14-ին քաղաքական իսլամը առաջին անգամ հաղթել է աշխարհիկությանը կամ քեմալիզմին: Թուրքիայի վարչապետ է դարձել Ադնան Մենդերեսը, ում ներկայիս նախագահ Էրդողանը համարում է իր քաղաքական ուսուցիչներից մեկը: Մենդերեսը տխուր և ողբերգական ավարտ է ունենում. 1960 թ. Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջումից հետո նա ձերբակալավում է և որոշ ժամանակ անց կախաղան բարձրացվում: Մենդերեսը համարվում է Թուրքիայի Հանրապետության «քաղաքական իսլամի մարտիրոսը», ինչպես նաև Աթաթյուրքի աշխարհիկ գաղափարախոսությանը առաջինը հաղթած քաղաքական գործիչը: Բացի այդ, նրա կերպարը պատված է միֆական և «անմեղ քաղաքական նահատակի» շղարշով, որը նրա մահից հետ և հատկապես ներկայիս Թուրքիայում հասարակական-քաղաքական ընկալումներում գերակայող է ու վերը նշված հուզականությունը գեներացնող կարևոր գործոններից մեկն է: Հիմա՝ 2023 թ., Մենդերեսի քաղաքական ժառանգ և հաջորդ Էրդողանը սիմվոլիկ մայիսի 14-ին ցանկանալով կազմակերպել ընտրությունները՝ նպատակ ունի ապահովել իսլամական քաղաքական գծի վերջնական հաղթանակը քեմալական, աշխարհիկ Թուրքիայի հանդեպ և Աթաթյուրքի Թուրքիայի փոխարեն ամրագրել Էրդողանի Թուրքիան: Իսկ ներկայանալով որպես սպանված վարչապետ Մենդերեսի քաղաքական ժառանգ՝ նա փորձելու է «անմեղ քաղաքական նահատակի» հանդեպ հասարակության դրական ընկալումները վերածել իր համար քվեների մոտավորապես հետևյալ կարգախոսի ներքո. «այն, ինչ չհասցրեց Մենդերեսը արել և անում է Էրդողանը»: Կոպիտ ասած՝ այս ընտրություններին Մենդերեսի կերպարը ևս աշխատելու է Էրդողանի օգտին:

- Ովքե՞ր են Էրդողանի մրցակիցները. Թուրքիայում այս պահին կա ձևավորված ընդդիմադիր ֆորմատ, որը բաղկացած է 6 ընդդիմադիր կուսակցություններից, որոնք փորձում են առաջադրել միասնական թեկնածու: Հիմնականը համարվում են քեմալական Հանրապետական-ժողովրդական կուսկացության անդամներ Քեմալ Քըլըչդարօղլուն, որը կուսակցության նախագահն է և ավելի երիտասարդ սերնդի գործիչ, Ստամբուլի գործող քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն: Ստամբուլի քաղաքապետը իրոք հետաքրքիր քաղաքական կերպար է, լավ հռետոր, պոպուլիզմի գործիքակազմին տիրապետող, ստամբուլցիների շրջանում սիրված: Սակայն նրան, բնականաբար, պակասում է քաղաքական փորձառությունը մրցելու համար Թուրքիայի քաղաքական համակարգի գրոսմայստերի՝ Էրդողանի և նրա ձեռքում կուտակված վարչական ռեսուրսի դեմ: Իմամօղլուն, այնուամենայնիվ, կարող է իրական վտանգ կամ առնվազն ծայրահեղ լարվածություն առաջացնել իշխող թիմի համար ընտրություններում: Իմ կարծիքով, այս հարցը կարող է ունենալ երկու հանգուցալուծում. կամ Իմամօղլուն չի առաջադրվում և իր տեղը զիջում է կուսակցության նախագահ Քըլըչդարօղլուին և պատրաստվում հաջորդ ընտրություններին, կամ առաջադրվում է և անմիջապես բախվում քաղաքական կոնկրետ հետապնդման, որը կարող է լինել արդեն իսկ քրեական գործի շրջանակներում նրա ձերբակալումը և քաղաքականությամբ զբաղվելու արգելքի կիրառումը: Իսկ ընդդիմադիր մյուս հավանական նախագահի թեկնածուն՝ Քեմալ Քըլըչդարօղլուն մի շարք հարթություններում զիջում է Էրդողանին և նրա համար ավելի հեշտ հակառակորդ է, բայց, չնայած դրան, կարող է հավաքել ընդդիմադիր և հատկապես քեմալական կայուն ընտրազանգվածի ձայները, որոնք կրիտիկական նշաձողին չեն հասնելու: 

- Քաղաքական և քաղաքագիտական հարթություններում քննարկվում են այս ընտրություններում Արևմուտքի աջակցության հարցը և մասնավորապես՝ այն, որ արևմտյան պետությունների համար անկառավարելի Էրդողանի փոխարեն նախընտրելի է ընդդիմադիր որևէ թեկնածու: Այստեղ կա երկու կարևոր հանգամանք, որոնք չի կարելի անտեսել. նախ՝ այսօրվա Թուրքիան էականորեն տարբերվում է 20-րդ դարի Թուրքիայից, որտեղ Արևմուտքի ազդեցութունը և ցանկությունը կարող էին որոշիչ լինել և երկրորդ՝ արևմտյան աջակցություն կոչված գործոնը արդեն շատ հնաոճ է հնչում այսօրվա Թուրքիայի պարագայում, որը շատ քաղաքական և աշխարհաքաղաքական հարցերում հասել է ինքնաբավության բավական լուրջ աստիճանի: Ուստի, թուրք ընդդիմադիր գործիչների այցերը արևմտյան երկրներ և դրանց խորհրդավորության քող հաղորդելը անցած ու ներկայումս գոյություն չունեցող քաղաքական իրավիճակի մասին ժամանակավրեպ նոստալգիայի դրսևորումներ են:

- Էրդողանը ոչ միայն ներկա քաղաքական հարցերում է առաջնորդվում և կարևորում սիմվոլները և սիմվոլիկ տարեթվերը, այլև այդպես է մոտենում, եթե կարելի է ասել, իր քաղաքական կտակին: Մասնավորապես՝ նա կարևորելով 2023 թվականը, որպես ներկա քաղաքական գործընթացների, Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակի կարևոր ամփոփող թվական՝ իր հաջորդներին կտակում է կարևորել և աշխատել ևս երկու սիմվոլիկ տարեթվերի շուրջ՝ 2053 և 2071 թվականների: 2053-ը օսմանցիների կողմից Բյուզանդիայի մայրաքաղաք և ուղղափառ քրիստոնեական աշխարհի կենտրոն Կոստանդնուպոլսի գրավման 600-ամյակն է, իսկ 2071 թ. Մանազկերտի ճակատամարտի 1000-ամյակն է, որը խորհրդանշում է այս տարածաշրջան թյուրքական տարրի ներխուժման և թյուրքական պետականության ձևավորման ամրագրումը: Սիմվոլիկ այդ թվականների մասին Էրդողանի բանաձևը հետևյալն է. «Մեր սերունդը կհասնի 2023 թ. հետ կապված նպատակներին, մեր զավակները՝ 2053 թ., իսկ մեր թոռները՝ 2071 թ. հետ կապված նպատակներին»:

- Իսկ Հայաստա՞նը, հարցին պետք է պատասխանել շատ լակոնիկ՝ Թուրքիա պետության քաղաքականությունը Հայաստան պետության և հայության հանդեպ մշակված և հիմնված է թշնամական, բացասական ընկալումների վրա՝ դրանից բխող գործնական քայլերով ու քաղաքականությամբ: Ուստի, անկախ նրանից, թե ով է Թուրքիայի նախագահը և իշխող ուժը Հայաստանի հանդեպ որևէ լուրջ ու դրական բեկում ակնկալել հնարավոր չէ, մնացածը տգիտությամբ և ինքնախաբեությամբ պարուրված մտավարժանքներ են: Հայաստանի անկախացումից հետո ընկած ժամանակահատվածում Թուրքիայի նախագահներն են եղել Թուրգութ Օզալը՝ 1989-1993 թթ, Սուլեյման Դեմիրելը՝ 1993-2000 թթ, Ահմեթ Նեջդեթ Սեզերը՝ 2000-2007 թթ., Աբդուլլահ Գյուլը՝ 2007-2014 թթ. և Ռեջեփ Թայյիփ Էրդողանը 2014-ից մինչ օրս: Այս ողջ ժամանակահատվածում Հայաստան-Թուրքիա սահմանը չի բացվել, հայ-թուրքական հարաբերությունները չեն կարգավորվել, Թուրքիայի կողմից Ադրբեջանին աջակցությունը չի նվազել, այլ ավելացել է, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ Թուրքիայի պայքարը չի դադարել: Հայաստանի հանդեպ Թուրքիայի նախագահների մոտեցումների միակ տարբերությունը հռետորաբանության ագրեսիվության մակարդակի վայրիվերումներնն են, որոնք որևէ կապ իրականացվող քաղաքականության հետ չեն ունեցել և չունեն:

Հ.Գ. Լուսանկարը նույնպես սիմվոլիզմի գերխտացում է. պատկերված են Թուրքիայի նախկին վարչապետ Ադնան Մենդերեսը և գործող նախագահ Էրդողանը՝ իրար հետ նույն քվեատուփի առջև սիմվոլիկ 1950 և 2023 թվականների մայիսի 14-երին:

ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանի ֆեյսբուքյան էջից 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan