Սեպտեմբերյան մարտերից հետո հինգ ամիս անհետ կորած համարվող զինծառայող Վահե Թորոսյանը հուղարկավորվեց

Դիտել նաև
Արսեն Թորոսյանին մեղադրանք կառաջադրվի՞
Արսեն Թորոսյանը խուսափում է շփվել թիմակիցների հետ
«Վնգստացող դատավորներից» դեպի վնգստացող պետություն
Փաշինյանին իշխանության են բերել, որ Հարավային Կովկասում բացառեն ռուսական գործոնը
2008-ին, երևանյան խաղում, տանտերը մենք էինք, հիմա՝ «հյուրերն» են». Վահե Հովհաննիսյան
2022 թվականի սեպտեմբերյան մարտերում զոհված եւ հինգ ամիս անհետ կորած համարվող ժամկետային զինծառայող Վահե Թորոսյանն այսօր՝ փետրվարի 3-ին, հուղարկավորվել է։
NEWS.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ Վահեն հուղարկավորվել է Արմավիրի մարզի հայրենի Լուսագյուղում՝ զինվորական կարգով։ Նրա մարմինը Ադրեբեջանը Հայաստանին էր փոխանցել հունվարի 27-ին, Ներքին Հանդի ուղղությունից։ Փետրվարի մեկին նրա ինքնությունը նույնականացվել էր։ Վահեն սեպտեմբերի 15-ին վիրավոր վիճակում կապվել էր ընկերոջ հետ եւ բացատրել, որ Ներքին Հանդում է։
Հիշեցնենք, որ սեպտեմբերյան մարտերից հետո անհետ կորած էին համարվում երեք զինծառայող, այժմ նրանք երկուսն են։ Սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական հարձակման հետեւանքով հայկական կողմի զոհերի թիվը 224 է: