«Սկանդալային դրվագ». Զատուլինը հայտարարեց, Հռոմի ստատուսի պատճառով, Հայաստանի հետ «դաշինքի» խզման մասին «Հասկացա, որ պարզապես պարտավոր եմ նման մի նախագիծ իրականացնել» Շվեդիա-Ադրբեջան հանդիպման ժամանակ մարզադաշտում պարզել են Արցախի մասին գրառմամբ պաստառ. Լուսանկար
28
Նիկոլ Փաշինյանի 11 հռչակված նպատակները և նրանց ճիշտ հակառակ արդյունքները Վաղը Նիկոլ Փաշինյանը կմիացնի Հայաստանին հերթական հակառուսական միջոցառմանը. Հետևանքները կզգան մեր երկրի մայրերն ու արցախցիները Արցախում կասկածներ ունեն, որ գործում է Բաքու-Երեւան, ավելի ճիշտ՝ Փաշինյան-Ալիեւ պայմանավորվածություն ՌԴ-ն զգուշացրել է Հայաստանին Հռոմի ստատուտին միանալու ծայրահեղ բացասական հետևանքների մասին. ՌԴ ԱԳՆ Թուրքիայի և Ադրբեջանի զորքերը տեղափոխվել են Հայաստանի սահմաններ, Իրանն է այսօր կանխում Հայաստանի վրա հարձակվելու հնարավորությունը. Կարինե Գևորգյանան. Տեսանյութ Քանի Իսրայելում ընթանում են քաղաքական մեծ ցնցումներ, Ադրբեջանի կողմից հարձակումը Հայաստանի վրա կարող է հետաձգվել Անցած տեղական ընտրությունները ցույց տվեցին մեկ բան. Հայաստանում այլևս չկա իրական քաղաքական դաշտ Ադրբեջանցիները կրակել են Սոս եւ Թաղավարդ գյուղերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիների ուղղությամբ Ադրբեջանը ձգտում է էլ ավելի խստացնել Արցախի շրջափակումը` խզելով կապը Ստեփանակերտի և Շուշիի շրջանի մի շարք գյուղերի միջև․ Արցախի ԱԳՆ ՌԴ-ն մարտավարական միջուկային զենք կիրառելու պատրաստ 10 ինքնաթիռ կտեղակայի Բելառուսում․ Պուտին Պատերազմ Արցախում
Տունը իմն է, պետությանը չեմ տալու. Վլադիմիր Գասպարյան. Տեսանյութ Լուկաշենկոն մարտի 31-ին ուղերձով կդիմի Բելառուսի ժողովրդին Լեռնակերտի պեղումների արդյունքում բացվել են միջին բրոնզից ուշ բրոնզի անցման փուլին վերագրվող թաղումներ Ալիևը Լաչինում հատուկ ներկայացուցիչ է նշանակել Այսօր ՀՀԿ հիմնադիր Աշոտ Նավասարդյանի ծննդյան օրն է ԵԱՀԿ Մինսկի խումբը, բանակցություններ վարելիս իրականում փորձել է ամրապնդել Լաչինի «օկուպացիան». Ալիև Նիկոլ Փաշինյանի 11 հռչակված նպատակները և նրանց ճիշտ հակառակ արդյունքները «Հայաստան» դաշինքի պարզաբանումը՝ Էդգար Ղազարյանին ՄԻՊ պաշտոնում առաջադրելու մասին «Սկանդալային դրվագ». Զատուլինը հայտարարեց, Հռոմի ստատուսի պատճառով, Հայաստանի հետ «դաշինքի» խզման մասին Սահմանադրական դատարանը հրապարակել է Հռոմի ստատուտի գործով որոշման տեքստը Ինչ չափի վնաս է պատճառվել նշված ծառերը կտրելով. «Զարթոնք»-ը դիմել է դատախազություն Շվեդիա-Ադրբեջան խաղին Ադրբեջանի հավաքականի մարզիչի օգնականը քաշքշել է Արցախի դրոշը, փորձել հարվածել հայերից մեկին. Տեսանյութ Քիմ Քարդաշյանը կիսվել է 2019 թվականին Գառնի կատարած այցի լուսանկարներով «Սուրմալու»-ն փակ կմնա, խախտումներն ամբողջությամբ չեն վերացվել, ստուգումները շարունակվում են Ադրբեջանա-ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցերը պետք է քննարկվեն միջազգայնորեն ճանաչված բանակցային ձևաչափում.Արցախի ԱԳՆ Վաղը Նիկոլ Փաշինյանը կմիացնի Հայաստանին հերթական հակառուսական միջոցառմանը. Հետևանքները կզգան մեր երկրի մայրերն ու արցախցիները 14 բուժառու Արցախից Հայաստան է տեղափոխվել Դուք ինքներդ գիտեք, թե ում կողմից և ինչ աջակցություն է եղել Թուրքիային. Էդուրադ Քալանթարյանը՝ ՀՖՖ նախագահին. Տեսանյութ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹՅՈՒՐՔԱՑՈՒՄԸ ԲԽՈՒՄ Է ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՇԱՀԵՐԻՑ ՌԴ ՊՆ հատուկջոկատայիններն ընդհանուր վարժանքներ են անցկացրել Հայաստանի լեռնային շրջաններում Սի Ծինփինը հայտարարել է, որ Չինաստանը կաջակցի Սաուդյան Արաբիայի եւ Իրանի միջեւ երկխոսությանը Ադրբեջանում տանկային զորավարժություններ են անցկացվում. Տեսանյութ Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլին կոչ է արել Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը Նախկին ԱԱԾ-ականները պահանջում են Փաշինյանից ստորագրել ՀԱՊԿ-ի ռազմական օգնության մասին փաստաթուղթը Ալիևին ստիպում են խաղալ կրակի հետ, որի հետևանքները մեծ հաշվով առանձնապես չեն հետաքրքրում նրա տերերին Ինչո՞ւ են ՔՊ-ականներն այսպես «զինվում» ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի հետ հանդիպմանը Պապիկյանը խոսել է տարածաշրջանային ռազմաքաղաքական իրավիճակի մասին Իսրայելի նախանձելի հասարակության օրինակելի դասերը Ապրիլի 2-ից մայիսի 31-ը ավտոմեքենաների մաքսային գործառնությունները կարող են իրականացվել Արեւելյան մաքսատանը Արցախում կասկածներ ունեն, որ գործում է Բաքու-Երեւան, ավելի ճիշտ՝ Փաշինյան-Ալիեւ պայմանավորվածություն

Շրջիկ թանգարանը. պատերազմից 2 տարի անց էլ Շուշիի գորգերի թանգարանից տարհանված գորգերը մշտական հանգրվան չունեն

Շրջիկ թանգարանը. պատերազմից 2 տարի անց էլ Շուշիի գորգերի թանգարանից տարհանված գորգերը մշտական հանգրվան չունեն 15:41, 03.02.2023 Տարածաշրջան:Հայաստան, Արցախ Թեմա: Հասարակություն, Մշակույթ Շուշիի գորգերի թանգարանից տարհանված գորգերը, ասեղնագործություններն ու կարպետները 44-օրյա պատերազմից երկու տարի անց այդպես էլ մշտական հանգրվան չգտան Հայաստանում։

Այդ նմուշներից մոտ հիսունն այժմ Վանաձորի Լոռի-Փամբակ երկրագիտական թանգարանում են ցուցադրվում, բայց ժամանակավոր։ NEWS.am-ի հետ զրույցում Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիր Վարդան Ասծատրյանն ասաց, որ գորգերն այդ թանգարանում են նոյեմբերից։ Թանգարանի տնօրինության հետ պայմանավորվածություն ունեն, որ գորգերն այդտեղ կմնան մեկ տարի, բայց Ասծատրյանը մտադիր է ժամանակից շուտ դրանք տեղափոխել, առայժմ պարզ չէ՝ որտեղ։ «Լոռի-Փամբակ երկրագիտական թանգարանում պայմանների հետ կապված խնդիրներ կան, դրա համար ցանկանում եմ տեղափոխել։

Քանի որ հարցին երկու տարուց ավելի է՝ լուծում չի տրվում, թանգարանի անունը շրջիկ եմ դրել, տարբեր քաղաքներով պետք է շրջեմ՝ մինչեւ մշտակ հանգրվան գտնեմ»,- ասում է Ասծատրյանը։ 44–օրյա պատերազմի ժամանակ Շուշիի գորգերի թանգարանից տարհանված եւ Հայաստան տեղափոխված գորգերը, ասեղնագործությունները ու կարպետները ի սկզբանե պահ էին տրվել Հայաստանի պատմության թանգարանին, 3 ամիս անց այնտեղ նորոգում էր սկսվել եւ 2021թ. փետրվարին ցուցանմուշները տեղափոխվել էին Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան։

Նախատեսվում էր՝ գորգերն այստեղ պահել 6 ամիս, բայց համապատասխան պահման վայրի բացակայության պատճառով, դրանք մնացել էին ճարտարապետության ազգային թանգարանում։ 2022 թվականի հունվարի 30–ից դրանք ցուցադրությունից հանվել էին եւ պահվում էին այդ թանգարանում։ Փետրվարին ԿԳՄՍ նախարարության հետ քննարկումներից հետո որոշվել էր, որ այդ գորգերը կցուցադրվեն Հայաստանի պատմության թանգարանում, որտեղ, սակայն, վերանորոգման աշխատանքները պետք է ավարտվեին ամռանը, որից հետո միայն գորգերը կտեղափոխվեին այդ թանգարան։

Պատերազմի ժամանակ Շուշիից տարհանված ժառանգությունը, սակայն, այդպես էլ Պատմության թանգարան չտեղափոխվեց։ «Ստացվել էր այնպես, որ իբր ԿԳՄՍ-ից առաջարկը հնչել էր Պատմության թանգարան տեղափոխելու համար, բայց ես մերժել էի իրենց առաջարկը։ Պատմության թանգարանի տնօրինությունն այնպիսի հայտարարություններ էր անում, որ Շուշիի թանգարանից տարհանված գորգերը չտանեմ այնտեղ։ Տնօրենն ասում էր՝ չի կարող այնպես լինել, որ երկու թանգարան լինի մեկ թանգարանում, ես էլ ասում էի, որ իր վերադասն է այդ առաջարկն արել, բայց պատասխան ստացա, որ այդ մասին նույնիսկ գրավոր հրաման չկա, հետեւաբար ինքը որեւէ պարտավորություն չունի ընդունել մեր գորգերն այդ թանգարանում։ Ստացվում է, որ ԿԳՄՍ-ն աղմուկը ծածկելու համար, թե իբր հարցը լուծում է, նման առաջարկ է ինձ արել, բայց ես չեմ համաձայնում դրան։ ԿԳՄՍ փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանը խաբում էր, ասում՝ հաստատ հարցը լուծելու ենք, իսկ վերջում խորհուրդ տվեց ներդրող գտնեմ ու նրանց հետ աշխատեմ։ Ի դեպ, հարցը նույնիսկ ԱԺ հանձնաժողովում էր քննարկվել, ինձ վստահեցնում էին, խոստանում, որ հարցը լուծվելու է, բայց հետո փոխնախարարի խոսակցության ձեւը փոխվեց։

Փաստորեն ինձ խաբում էին, որ ես հարցը փակեմ, ԶԼՄ-ներով չբարձրաձայնեմ այդ մասին։ Ցածր մակարդակի դրսեւորումներ էին իրենց թույլ տալիս։ Իրենք չեն հասկանում, թե ինչի դեմ են պայքարում, իրենք մտածում են, թե իմ դեմ են պայքարում, բայց պայքարում են հայ ժողովրդի մշակութային ժառանգության դեմ»,- ասում է Վարդան Ասծատրյանը։ Ինչ վերաբերում է գորգերն ու մյուս իրերը Արցախ տանելուն, ապա Ասծատրյանը կարծում է, որ դա իրատեսական չէ։ Ժամանակին, ըստ Շուշիի գորգերի թանգարանի հիմնադրի՝ այդ թեման լռեցնելու համար Արցախի ԿԳՄՍ-ն հայտարարում էր, թե ամեն ինչ անում են, որ հարցին լուծում տան ու գորգերը տեղափոխեն Արցախ, բայց դա պոպուլիզմ էր։

«Հանրության աչքին թոզ փչելու փորձ էր։ Գորգերն Արցախ տանել հնարավոր չէ, քանի դեռ պայմանագիր չկա։ Արցախի կառավարությունից այսօր ես ոչ մի ակնկալիք չունեմ, մանավանդ շրջափակման պայմաններում»,- նշում է Վարդան Ասծատրյանը։

Շուշիի գորգերի թանգարանի հիմնադրի հույսը շարունակում է մնալ Հայաստանի ԿԳՄՍ-ն, որը նրա խոսքով՝ պետք է պատերազմի ընթացքում փրկված ժառանգության համար մշտական հանգրվան ապահովի։ «ԿԳՄՍ-ն հայ ժողովրդի մշակույթի քաղաքականությունը վարողն է, իսկ այս թանգարանը մեր ժողովրդի ժառանգությունն է։ Նախարարությունը նույնիսկ չպետք է թողներ, որ էս վիճակին հասնեինք, ամեն ինչ պետք է անեին, որ թանգարանը շարունակեր գործել, միակ թանգարանն էր, որտեղ բոլոր նմուշները ատրիբուցիա ունեն, գիտենք, թե որ գյուղից են։

Աշխարհում չկա գորգերի նման թանգարան, որտեղ 90 տոկոսից ավելի նմուշների ատրիբուցիան իմանան։ Այս թանգարանի գորգերը ես եմ ձեռք բերել այն գյուղերից, որտեղ դրանք ստեղծվել են, դրանք գիտական ուսումնասիրման լավ հարթակ են, մինչեւ հիմա ես չեմ հասկանում այն ամենը՝ ինչ կատարավում է, երբ պատկան մարմինները չեն փորձում այդ գորգերին մշտական հանգրվանով ապահովել։ Ամոթ է ուղղակի»,- նշում է Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիրը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan