Աշխատում ենք շտապօգնության ծառայությունների շարունակականությունն ապահովելու ուղղությամբ. ԿԽՄԿ-ն՝ Լաչինի միջանցքի մասին

Դիտել նաև
Ծանր հիվանդություններ ունեցող 13 անձ «Կարմիր խաչի» միջնորդությամբ Արցախից տեղափոխվել է Հայաստան
9 անձ Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ
«Կարմիր խաչի» միջնորդությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ևս 8 բուժառու
Սիրտ-անոթային համակարգի խնդիրներ ունեցող 6 անձ Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվեց Հայաստան
3 հիվանդ, որից 2-ը՝ ուռուցքային հիվանդություններով, Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել են ՀՀ
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեից վստահեցնում են, որ աշխատում են Լաչինի միջանցքի երկայնքով շտապ բուժօգնության և շտապօգնության ծառայությունների շարունակականությունն ապահովելու ուղղությամբ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Թվիթեր»-ի էջում հաղորդագրություն է տարածել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն:
«Մենք աշխատում ենք Լաչինի միջանցքի երկայնքով շտապ բուժօգնության ու շտապօգնության ծառայությունների շարունակականությունն ապահովելու ուղղությամբ։ Մենք օժանդակել ենք շտապ բուժօգնության կարիք ունեցող 60 պացիենտի անվտանգ տեղափոխումը»,-ասված է հաղորդագրությունում: ԿԽՄԿ-ից նշել են, որ նրանց թիմերը նաև բուժհաստատություններ են առաքել դեղորայք, մանկական կաթի փոշի և սնունդ: