«Սկանդալային դրվագ». Զատուլինը հայտարարեց, Հռոմի ստատուսի պատճառով, Հայաստանի հետ «դաշինքի» խզման մասին «Հասկացա, որ պարզապես պարտավոր եմ նման մի նախագիծ իրականացնել» Շվեդիա-Ադրբեջան հանդիպման ժամանակ մարզադաշտում պարզել են Արցախի մասին գրառմամբ պաստառ. Լուսանկար
28
Նիկոլ Փաշինյանի 12 հռչակված նպատակները և նրանց ճիշտ հակառակ արդյունքները Վաղը Նիկոլ Փաշինյանը կմիացնի Հայաստանին հերթական հակառուսական միջոցառմանը. Հետևանքները կզգան մեր երկրի մայրերն ու արցախցիները Արցախում կասկածներ ունեն, որ գործում է Բաքու-Երեւան, ավելի ճիշտ՝ Փաշինյան-Ալիեւ պայմանավորվածություն ՌԴ-ն զգուշացրել է Հայաստանին Հռոմի ստատուտին միանալու ծայրահեղ բացասական հետևանքների մասին. ՌԴ ԱԳՆ Թուրքիայի և Ադրբեջանի զորքերը տեղափոխվել են Հայաստանի սահմաններ, Իրանն է այսօր կանխում Հայաստանի վրա հարձակվելու հնարավորությունը. Կարինե Գևորգյանան. Տեսանյութ Քանի Իսրայելում ընթանում են քաղաքական մեծ ցնցումներ, Ադրբեջանի կողմից հարձակումը Հայաստանի վրա կարող է հետաձգվել Անցած տեղական ընտրությունները ցույց տվեցին մեկ բան. Հայաստանում այլևս չկա իրական քաղաքական դաշտ Ադրբեջանցիները կրակել են Սոս եւ Թաղավարդ գյուղերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիների ուղղությամբ Ադրբեջանը ձգտում է էլ ավելի խստացնել Արցախի շրջափակումը` խզելով կապը Ստեփանակերտի և Շուշիի շրջանի մի շարք գյուղերի միջև․ Արցախի ԱԳՆ ՌԴ-ն մարտավարական միջուկային զենք կիրառելու պատրաստ 10 ինքնաթիռ կտեղակայի Բելառուսում․ Պուտին Պատերազմ Արցախում
Ալիևը Լաչինում հատուկ ներկայացուցիչ է նշանակել Այսօր ՀՀԿ հիմնադիր Աշոտ Նավասարդյանի ծննդյան օրն է ԵԱՀԿ Մինսկի խումբը, բանակցություններ վարելիս իրականում փորձել է ամրապնդել Լաչինի «օկուպացիան». Ալիև Նիկոլ Փաշինյանի 12 հռչակված նպատակները և նրանց ճիշտ հակառակ արդյունքները «Հայաստան» դաշինքի պարզաբանումը՝ Էդգար Ղազարյանին ՄԻՊ պաշտոնում առաջադրելու մասին «Սկանդալային դրվագ». Զատուլինը հայտարարեց, Հռոմի ստատուսի պատճառով, Հայաստանի հետ «դաշինքի» խզման մասին Սահմանադրական դատարանը հրապարակել է Հռոմի ստատուտի գործով որոշման տեքստը Ինչ չափի վնաս է պատճառվել նշված ծառերը կտրելով. «Զարթոնք»-ը դիմել է դատախազություն Շվեդիա-Ադրբեջան խաղին Ադրբեջանի հավաքականի մարզիչի օգնականը քաշքշել է Արցախի դրոշը, փորձել հարվածել հայերից մեկին. Տեսանյութ Քիմ Քարդաշյանը կիսվել է 2019 թվականին Գառնի կատարած այցի լուսանկարներով «Սուրմալու»-ն փակ կմնա, խախտումներն ամբողջությամբ չեն վերացվել, ստուգումները շարունակվում են Ադրբեջանա-ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցերը պետք է քննարկվեն միջազգայնորեն ճանաչված բանակցային ձևաչափում.Արցախի ԱԳՆ Վաղը Նիկոլ Փաշինյանը կմիացնի Հայաստանին հերթական հակառուսական միջոցառմանը. Հետևանքները կզգան մեր երկրի մայրերն ու արցախցիները 14 բուժառու Արցախից Հայաստան է տեղափոխվել Դուք ինքներդ գիտեք, թե ում կողմից և ինչ աջակցություն է եղել Թուրքիային. Էդուրադ Քալանթարյանը՝ ՀՖՖ նախագահին. Տեսանյութ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹՅՈՒՐՔԱՑՈՒՄԸ ԲԽՈՒՄ Է ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՇԱՀԵՐԻՑ ՌԴ ՊՆ հատուկջոկատայիններն ընդհանուր վարժանքներ են անցկացրել Հայաստանի լեռնային շրջաններում Սի Ծինփինը հայտարարել է, որ Չինաստանը կաջակցի Սաուդյան Արաբիայի եւ Իրանի միջեւ երկխոսությանը Ադրբեջանում տանկային զորավարժություններ են անցկացվում. Տեսանյութ Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլին կոչ է արել Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը Նախկին ԱԱԾ-ականները պահանջում են Փաշինյանից ստորագրել ՀԱՊԿ-ի ռազմական օգնության մասին փաստաթուղթը Ալիևին ստիպում են խաղալ կրակի հետ, որի հետևանքները մեծ հաշվով առանձնապես չեն հետաքրքրում նրա տերերին Ինչո՞ւ են ՔՊ-ականներն այսպես «զինվում» ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի հետ հանդիպմանը Պապիկյանը խոսել է տարածաշրջանային ռազմաքաղաքական իրավիճակի մասին Իսրայելի նախանձելի հասարակության օրինակելի դասերը Ապրիլի 2-ից մայիսի 31-ը ավտոմեքենաների մաքսային գործառնությունները կարող են իրականացվել Արեւելյան մաքսատանը Արցախում կասկածներ ունեն, որ գործում է Բաքու-Երեւան, ավելի ճիշտ՝ Փաշինյան-Ալիեւ պայմանավորվածություն «Հասկացա, որ պարզապես պարտավոր եմ նման մի նախագիծ իրականացնել» ՀՀ կառավարիչները ապրում և գործում են նացիստական Գերմանիայի պետական և քաղաքական գործիչ, Յոզոֆ Գեբելսի քարոզչական կանոններով Իսրայելում ցույցերը շարունակվում են՝ չնայած Նեթանյահուն կասեցրել է դատական բարեփոխումների օրինագիծը

Վերջին մեկուկես տարում 4 անգամ եղել եմ Հայաստանում, արգելքի պատճառը քաղաքական է․ Նժդեհ Գարագավորյան

«Հրապարակ» թերթը գրում է. «Հարցազրույց Ֆրանսիայի «ՀՅԴ նոր սերունդ» երիտմիության ատենապետ Նժդեհ Գարագավորյանի հետ, ում մուտքը Հայաստան ՀՀ իշխանությունների կողմից արգելվել է: 

- Ինչպե՞ս բացահայտվեց Հայաստան Ձեր մուտքի արգելքը: 

- Մենք ունեինք ինֆորմացիա եւ հարցում արեցինք ԱԱԾ-ին: Ստացանք գրություն, որտեղ չկա ոչ մի փաստարկ, ոչ մի հիմնավորում: Մեզ համար պարզից էլ պարզ է, որ պատճառը քաղաքական է: Դա փաշինյանական իշխանության ոստիկանական ու հակաժողովրդավարական դիմագիծն է: 

- Ձեր կարծիքով, նման արգելքներով Փաշինյանն իր իշխանության անվտանգությո՞ւնն է ապահովում, թե՞ թուրքերի եւ ադրբեջանցիների առջեւ պարտավորություններն է իրականացնում: 

- Բոլոր տարբերակներն էլ հավանական են: Խնդիրը միայն ներքաղաքական չէ: Թուրքերի հետ կեղծ բարեկամության ֆոնին ուզում են, որ դաշնակցական հայրենասերներ չլինեն Հայաստանում: Մենք բավականին ակտիվ ենք ե՛ւ Արցախում, ե՛ւ Ֆրանսիայում: Մենք մեծ աշխատանք ենք կատարել, պայքար ենք մղել թուրք-ադրբեջանական լոբբիի մեջ եւ հաջողել ենք: Բայց Հայաստանի ներկա իշխանությունների ԱԳՆ-ի ներգրավվածությունն այս հակաթուրք աշխատանքի մեջ զրոյական է: 

- Վերջին շրջանում Եվրոպայում ակտիվացել են «Գորշ գայլերը»: Ֆրանսիայում առճակատումներ լինո՞ւմ են: 

- Մենք կարողացանք կասեցնել «Գորշ գայլերի» գործունեությունը Ֆրանսիայում: Բայց ներքին ինֆորմացիա ունենք, որ թուրքական իշխանությունն ուզում է, տարբեր ձեւերով վերանվանելով, նրանց գործունեությունն ակտիվացնել: Դրան զուգահեռ, Ֆրանսիայի ՆԳ նախարարությունից պահանջում են «ՀՅԴ նոր սերնդի» կազմաքանդումը եւ լուծարումը:

- Ֆրանսիական իշխանությունը կգնա՞ նման քայլի։

- Չեմ կարծում, թե կգնան: Թեեւ ֆրանսիական նավերը երբեք չեն բարձրանա մեր սարերը, Արցախը չեն ազատագրելու եւ այդքան էլ որոշիչ դեր չեն կատարելու, այդուհանդերձ, Ֆրանսիայում հանրային կարծիքի եւ պետական ընկալման մեջ Հայաստանն ունի առանձնահատուկ դեր:

- Իրավական գործընթացների կգնա՞ք՝ Ձեր մուտքի արգելքը վերացնելու ուղղությամբ: 

- Այո, կգնանք

- Վերջին անգամ ե՞րբ եք եղել Հայաստանում:

- Վերջին մեկուկես տարում 4 անգամ եղել եմ: Ամռանը մոտ երեսուն հոգանոց երիտասարդների խումբ բերեցինք Արցախ, բոլորը, լինելով առաջին անգամ, սիրահարվեցին Արցախին: Երկրորդ անգամ նոր տարին նշել եմ Ստեփանակերտում: Եղել եմ Ասկերանում, Մարտունիում, Անդրանիկ Չաուշյանի օջախում՝ Աղավնոյում, որն արդեն էլ չունենք: Հետո եղել եմ մարտին, ապրիլին, երբ փակվել էր Արցախի գազամատակարարումը: Ես այստեղից գումար հավաքեցի եւ 650 գազի բալոններ բաժանեցի Արցախի գյուղերի անապահով բնակիչներին: Չորրորդ անգամ եղել եմ եւ մասնակցել եմ դիմադրության շարժմանը: 

- Գուցե դրա համար էլ դարձել եք անցանկալի ա՞նձ:

- 2021-ին, երբ Փաշինյանն այցելեց Փարիզ, մենք այդ ժամանակ էլ հայտնել ենք մեր մերժումը, մեր վերաբերմունքը: Այդ ժամանակ ձերբակալվեցինք եւ մեկուկես օր անցկացրինք ոստիկանությունում: Բայց դրանից հետո չորս անգամ եղել եմ Հայաստանում եւ դուրս եմ եկել: Կարծում եմ, արգելքի պատճառն ավելի շատ այլ է…»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan