Հռոմի պապը կրկին անդրադարձել է ԼՂ-ում ստեղծված իրավիճակին

Դիտել նաև
Ադրբեջանի դեսպանը կանչվել է Նիդերլանդների ԱԳՆ՝ կապված Արդարադատության միջազգային դատարանի որոշումը չկատարելու հետ
Ադրբեջանը կեղծ տեղեկություն տարածելով՝ փորձում է միջազգային հանրության ուշադրությունը շեղել մարտի 5-ի ահաբեկչական ակտից և Հաագայի դատարանի որոշումից․ ԱԳՆ
Լաչինի միջանցքը առևտրային և մասնավոր անցման համար պետք է լինի բաց և ազատ. Նեդ Փրայս
ՌԴ ՊՆ-ի հայտարարությունը՝ Արցախում և Լաչինի միջանցքում տիրող իրավիճակի մասին
Այսօր Հաագայի դատարանը կհրապարակի Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ որոշումը
Հռոմի Ֆրանցիսկոս պապը Սուրբ Պետրոսի հրապարակում հնչեցրած իր կիրակնօրյա աղոթքում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված մարդասիրական ծանր իրավիճակին։ Այս մասին փոխանցում է Vatican.news-ը։
«Ես նրանց հետ եմ, ովքեր ձմռան կեսին ստիպված են դիմակայել այս անմարդկային պայմաններին։ Միջազգային մակարդակով պետք է գործադրվեն բոլոր ջանքերը՝ խաղաղ լուծումներ գտնելու հանուն մարդկանց բարօրության»,- ասել է Ֆրանցիսկոս պապը։