«Դա Ռուսաստանի գործը չէ». ԵՄ ԱԳ խոսնակը՝ Հայաստան դիտորդական առաքելություն ուղարկելու մասին

Դիտել նաև
Տարբեր դեպքերի արձագանքը տարբեր է և ոչ միայն հրապարակային. Զախարովան մեկնաբանել է հայ զինվորի որոնողական աշխատանքներին մասնակցած ռուս զինվորականների վիրավորվելու հանգամանքները. Տեսանյութ
Մոսկվան անհանգստացած է թշնամական հռետորաբանության սրման, ԼՂ-ում միջադեպերի ավելացման և Լաչինի միջանցքի հարցում կողմերի՝ փոխզիջումներին պատրաստակամ չլինելու առնչությամբ. Զախարովա. Տեսանյութ
Բաքուն ու Երևանը պատրաստ չեն փոխզիջումների, հենց ԵՄ-ն հայտնվեց այնտեղ, սկսվեցին խնդիրները. Զախարովա. Տեսանյութ
Հայաստանի ղեկավարության խղճին ենք թողնում ԼՂ ճակատագրի համար երրորդ երկրների վրա պատասխանատվությունը դնելու փորձերը. ՌԴ ԱԳՆ. Տեսանյութ
Զախարովան « անպատկառություն» է անվանել Հարավային Կովկաս ներթափանցելու Արեւմուտքի փորձերը
Ռուսաստանն ակնհայտորեն սխալ է հասկացել Եվրամիության առաքելության նպատակը և շարունակում է սխալ գնահատել ԵՄ-ի ներգրավվածությունը տարածաշրջանում, հայտարարել է ԵՄ ԱԳ խոսնակ Պետեր Ստանոն:
Այս մասին հայտնում է «Ազատությունը»:
«Ամենակարևորը՝ դա Ռուսաստանի գործը չէ: ԵՄ առաքելությունը մեկնարկել է Հայաստանի իշխանությունների խնդրանքով և ազատ որոշմամբ», - ասել է նա՝ անդրադառնալով ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի կողմից հաստատված քաղաքացիական առաքելության առաջիկա տեղակայման մասին ՌԴ արձագանքին: