Վիլսոն-2 Հայկ Սարգսյանն արտոնյալի դիրքեր ունի ՀԱՊԿ-ը պատրաստ է իրագործել հայ-ադրբեջանական սահմանին առաքելություն տեղակայելու ծրագրերը․ ՌԴ փոխարտգործնախարար
30
Ադրբեջանի զինուժն այսօր գիշեր փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին՝ Աղավնո և Տեղ գյուղերի արանքում Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը «զեղչով» բնակարան է գնել «Բյուրեղ»-ում «Свой среди чужих, чужой среди своих». Նիկոլ Փաշինյանը պատերազմ է հայտարարում Ռուսաստանին և մանրադրամ դարձնում Հայաստանը Իրանը Հայաստանից արդեն նույնիսկ ոչինչ չի հարցնում, ու եթե փորձ արվի ՀՀ տարացքում «կտրել» «Զանգեզուրի միջանցքը»-ն, ապա Թեհրանը կպատասխանի. Կարինե Գևորգյան. Տեսանյութ Հարավային Կովկասում օտարերկրյա միջամտությունը և տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրավիճակը փոխելու ջանքերն առավել բարդացնում են իրավիճակը. Իրանի ԱԳ նախարար Զելենսկին անկեղծացել է. «Բախմուտում Ուկրաինայի զինված ուժերի պարտության դեպքում ուկրաինացիները կսկսեն փոխզիջում պահանջել Ռուսաստանի հետ» Ներկայում Ստեփանակերտի հետ կապի միակ միջոցը հեռախոսն է. Մեծ Շենի համայնքապետ Նիկոլ Փաշինյանի 11 հռչակված նպատակները և նրանց ճիշտ հակառակ արդյունքները Վաղը Նիկոլ Փաշինյանը կմիացնի Հայաստանին հերթական հակառուսական միջոցառմանը. Հետևանքները կզգան մեր երկրի մայրերն ու արցախցիները Արցախում կասկածներ ունեն, որ գործում է Բաքու-Երեւան, ավելի ճիշտ՝ Փաշինյան-Ալիեւ պայմանավորվածություն Պատերազմ Արցախում
ՊՆ-ի կարիքների համար առաջնահերթության կարգով հատկացվեց լրացուցիչ 618,4 մլն դրամ ԱԱԾ-ին 576 մլն դրամ հատկացվեց՝ շենքերի կառուցման և օբյեկտների վերանորոգման համար «Սուրմալու» տոնավաճառը կշարունակի աշխատել Վիլսոն-2 Սպասվում է ցրտահարություն․ խորհուրդ՝ ծաղկած ծիրանենիներ ունեցողներին Սպասվում է ցրտահարություն․ խորհուրդ՝ ծաղկած ծիրանենիներ ունեցողներին ԱԺ աշխատակազմը իր 56 միավոր շարժական գույքը նվիրու՞մ է Գեղարքունիքի Կութ համայնքին Դեպի ԼՂ ռազմական փոխադրումները պրոպագանդիստական սուտ են. Բաքուն նոր էսկալացիա է պատրաստում. Տեսանյութ Գեղամ Մանուկյանը դիմել է ԱԱԾ-ի նկուղում պահվող ՊԲ նախկին հրամանատար Մ. Արզումանյանին այցելելու թույլտվություն ստանալու համար ու մերժում է ստացել Ադրբեջանի զինուժն այսօր գիշեր փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին՝ Աղավնո և Տեղ գյուղերի արանքում Հանուն Ժողովրդավարության գագաթնաժողովի Հռչակագիրը չի անդրադարձել ՀՀ դեմ Ադրբեջանի ագրեսիային և Հայաստանի ինքնիշխան տարածքի որոշակի հատվածների օկուպացման փաստին․ ՀՀ-ն վերապահումով է միացել Գրիգորի Խաչատուրովի իրավունքների պաշտպանության նախաձեռնությունը կոչով դիմում է ՀՀ քաղաքացիներին Փաշինյանը՝ Լաչինի միջանցքի մասին. Կառավարության հերթական նիստը. Տեսանյութ Իրավիճակը շատ դինամիկ զարգանում է, և Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը խնդիրներ ունի և ունենալու է նաև հենց Ապշերոնյան թերակղզում Արթիկի, Աշոցքի, Սպիտակի տարածաշրջաններում ձյուն է տեղում Թուրքիայում նոր երկրաշարժ է գրանցվել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը «զեղչով» բնակարան է գնել «Բյուրեղ»-ում Քիմ Քարդաշյանը հրապարակել է իր և քրոջ մանկության առաջին սելֆիով Տեղ համայնքի և Շուշիի շրջանի ղեկավարները բացառում են ադրբեջանական հնարավոր առաջխաղացման մասին լուրը Կարմրուկի նոր դեպքեր են հայտնաբերվել Ադրբեջանը խաղաղություն չի ուզում, Ադրբեջանին պետք է Արցախը. Ալեքսանդր Իսկանդարյան. Տեսանյութ Իրանում երկրաշարժ է գրանցվել Այդ ի՞նչ «ունիվերսալ» փաստաթուղթ են թափահարում ու տարփողում Ինչո՞ւ է Արարատ Միրզոյանի հայտարարությունն անակնկալ եղել 36 ժամ ջուր չի լինելու Ստվերային մատակարարման աղմկահարույց բացահայտումներ Արցախում Ինչու է Նարեկ Սարգսյանը տեղափոխվել «Սեւան» ՔԿՀ Ուզում են խլել ստադիոնը Հակառակորդի զինուժն առաջ է եկել մոտ 1 կիլոմետր Հակակոռուպցիոն կոմիտեի որոշումը՝ Վարդազարյանի և Ջհանգիրյանի ձայնագրության գործով. իրավապահների կռիվ

Պետությունը 170 000 դոլարի պայմանագիր է կնքել փոխնախարարի ընտանիքի ընկերության հետ

Բարձրաստիճան ՔՊ-ականների, նրանց ընտանիքների հետ փոխկապակցված տարբեր ընկերություններ շարունակում են պետության հետ գնումների պայմանագրեր կնքել։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հովհաննես Հարությունյանի ընտանիքին պատկանող «Շինկարկաս» ընկերությունը դեկտեմբերի 6-ին 67 մլն դրամի (ավելի քան 170 000 դոլար) համաձայնագիր է կնքել Շիրակի մարզպետարանի հետ։ Համաձայնագիրը կնքվել է Գյումրիի թիվ 41 հիմնական դպրոցի շենքի տանիքի վերանորոգման համար։ Վերանորոգվող տանիքի մակերեսը ավելի քան 3 800 քառակուսի մետր է։ Պայմանագրով նախատեսվում է աշխատանքներն ավարտել 90 օրվա ընթացքում։ Պայմանագրի կնքումից օրեր անց դպրոց էր այցելել Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը, ասել, որ տանիքի վերակառուցումն անհետաձգելի է, քանի որ «դպրոցի ամբողջական քայքայում է գնում»։

Ըստ իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի տվյալների՝ «Շինկարկաս»-ը հիմնադրվել է 1999 թվականին, Հովհաննես Հարությունյանի հոր՝ Ավետիք Հարությունյանի կողմից, Գյումրիում։ Ընկերության 70 տոկոսի բաժնետերը Հովհաննես Հարությունյանի եղբայրն է՝ Անուշավան Հարությունյանը, իսկ 30 տոկոսը պատկանում է մորը՝ Դշխուհի Հարությունյանին։ Քաղաքաշինության կոմիտեն «Շինկարկաս»-ին կապիտալ շինարարության բնագավառում գործունեություն իրականացնելու լիցենզիա է տվել։

Ընկերությունը ժամանակին ներգրաված է եղել նաև Ախուրյանում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած մարդկանց համար բնակելի շենքերի կառուցման գործում։ Կառուցված շենքերի որակից քաղաքացիները դժգոհություն էին հայտնել։ Շիրակի մարզպետարանը «Շինկարկաս»-ի հետ պայմանագիր է կնքել գնանշման հարցման եղանակով։ Ըստ «Գնումների մասին» օրենքի՝ գնանշման հարցումն այն ընթացակարգն է, երբ պատվիրատուն՝ տվյալ դեպքում Շիրակի մարզպետարանը, երկու կամ ավելի անձանց (ընկերությունների) հարցում է ուղարկում, ներկայացնում պահանջներն ու ակնկալում ստանալ գնառաջարկ։ Ստանալով տարբեր ընկերությունների գնառաջարկներ, պատվիրատուն հաղթող է ճանաչում առավել ցածր գին առաջարկած ընկերությանը։

Տվյալ գնման դեպքում Շիրակի մարզպետարանը գնանշման հարցում է ուղարկել 8 ընկերության՝ ներառյալ «Շինկարկաս»-ին։ Դրան պատասխանել են 7-ը. «Շինկարկաս»-ն առաջարկել է դպրոցի տանիքի վերանորոգումն իրականացնել նվազագույն գնով՝ 67 միլիոն 80 հազար դրամով։ Նրանից 12 հազար դրամ ավել էր առաջարկել «Անդրեաս և ընկերներ» ՓԲԸ-ն, ինչի արդյունքում էլ մրցույթում հաղթել է «Շինկարկաս»-ը։

Փոխնախարարի հայրը՝ ամբաստանյալ

«Շինկարկաս»-ը, ինչպես վերը նշեցինք, հիմնադրել է Ավետիք Հարությունյանը։ Վերջինս երկար տարիներ (2004-2019 թթ) եղել է նաև Համահայկական հիմնադրամին պատկանող «ՀԱՏՄ» ընկերության տնօրենը։ «ՀԱՏՄ»-ը հայ-ամերիկյան տնաշինական միավորման հապավումն է, որը հիմնադրվել է 1991-ին՝ Հայաստանի կառավարության ու Ամերիկայի հայկական համագումարի ջանքերով։ Ընկերության նպատակը աղետի գոտում շինանյութի արտադրությունն ու մատակարարումն էր։ 1999-ից «ՀԱՏՄ»-ի սեփականատեր դարձավ Հայաստան համահայկական հիմնադրամը, մի քանի տարի անց Հարությունյանը դարձավ ընկերության տնօրեն։ Լուսանկարում՝ Ավետիք Հարությունյանը։ 2018-ին հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանին առնչվող քրեական գործի շրջանակում ԱԱԾ-ն հաղորդեց, որ փոխնախարարի հայրն օժանդակել է Արա Վարդանյանին հափշտակել հիմնադրամի գույքն ու միջոցները։

Ըստ մեղադրանքի՝ Ավետիք Հարությունյանը լինելով «Հայաստան» հիմնադրամի 100% ղեկավարման հանձնված «ՀԱՏՄ» ընկերության տնօրենը, այսինքն՝ պաշտոնատար անձ, և ընդունելով հիմնադրամի գործադիր տնօրենի՝ Արա Վարդանյանի՝ հանցանքի կատարման օժանդակելու առաջարկները, 2017-2018 թվականների ընթացքում շահադիտական նպատակներով պաշտոնեական կեղծիք կատարելով օժանդակել է Արա Վարդանյանին հիմնադրամի՝ առանձնապես խոշոր չափերի գույքը հափշտակելուն։ Դրա շրջանակում նա կեղծված պաշտոնեական փաստաթղթերն այլ կեղծ փաստաթղթերով փոխարինելու նպատակով կատարել է պաշտոնեական կեղծիք:

Այս գործն այժմ դատաքննության փուլում է Հակակոռուպցիոն դատարանում, Արա Վարդանյանն ու Ավետիք Հարությունյանը մեղադրյալներ են։ Գլխավոր դատախազությունից Սիվիլնեթին հայտնել են, որ գործով պետությանը պատճառված վնասը ավելի քան 287 միլիոն դրամ է։

Այլ  պայմանագիր՝ Հարությունյանների ընկերության հետ

Հովհաննես Հարությունյանի հորեղբորը՝ Հարություն Հարությունյանին է պատկանում «Հայկասար» ՍՊԸ-ն։ Պետեկամուտների կոմիտեի տվյալների համաձայն՝ «Հայկասար»-ը շենքերի ու շինությունների տեխնիկական հետազննության գործունեությամբ է զբաղվում։ Դեկտեմբերի 8-ին «Հայկասար»-ը ավելի քան 2 միլիոն դրամի պայմանագիր է կնքել Շիրակի մարզպետարանի հետ։

Պայմանագրով ընկերությունը պարտավորվել է տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայություններ մատուցել Ախուրյանի Կրաշեն, Քեթի, Աշոցք համայնքի Արփենի, Ցողամարգ, Գեգհովիտ, Ամասիա համայնքի Ալվար և Գտաշեն բնակավայրերի դպրոցներում կատարված շինարարական աշխատանքների համար։ Ինչպես «Շինկարկաս»-ի դեպքում, այստեղ էլ Հարությունյանների ընկերության հետ պայմանագիր կնքվել է գնանշման ընթացակարգի շրջանակում։ «Հայկասար»-ը տարբեր տարիների հաղթել է գնումների մրցույթներում։ Դրանցից մեկը, սակայն, ավարտվել է սկանդալով. 2016-ին Երևանի թիվ 120 մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքների որակի տեխնիկական հսկողության համար «Հայկասար»-ի հետ կնքվել էր 1,5 միլիոն դրամի պայմանագիր։ 2017-ին ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց, որ մանկապարտեզի շինարարությունն իրականացնող ընկերությունները չեն կատարել մանկապարտեզի նորոգման աշխատանքները, իսկ շինաշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողություն իրականացնող «Հայկասար» ընկերության ներկայացուցիչը կատարողական ակտերում իր ստորագրությամբ հաստատել է աշխատանքների ամբողջությամբ կատարված լինելը։ Ըստ ոստիկանության՝ այս գործողությունների արդյունքում մանկապարտեզի սաները շարունակել էին մնալ անբարեկարգ ու հակահիգիենիկ պայմաններում։ Նախկին իշխանությունների ժամանակ Քննչական կոմիտեում քննվող քրեական գործը, սակայն, կարճվել է նոր իշխանությունների օրոք։

Գործը հարուցվել էր խոշոր չափերով յուրացման, փաստաթղթերի կեղծման, օգտագործման հատկանիշներով 2017-ին։ 2018-ի հուլիսին 30-ին քրգործի վարույթը կարճվել է՝ հանցագործության դեպքի և հանցակազմի բացակայության հիմքով։ Հովհաննես Հարությունյանը 2018-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենի տեղակալ էր, 2019-ի փետրվարից՝ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի խորհրդականը, իսկ հետո նշանակվեց առողջապահության փոխնախարար։ 2021-ի հունվար-նոյեմբեր ամիսներին Հարությունյանը Շիրակի մարզպետն էր, այս ընթացքում նա նաև Գյումրիում կայացած ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուն էր, սակայն ՔՊ-ին այդ ընտրություններում չհաջողվեց ավագանիում մեծամասնություն ձևավորել, Հարությունյանն էլ քաղաքապետ չդարձավ։ 2021-ի նոյեմբերից նա դարձավ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար ու սկսեց զբաղվել հանքարդյունաբերության ոլորտով։

Աղբյուր. Civilnet.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan