Հանուն Կաշենի հանքի Փաշինյանն ու Ալիևը հայերին վտարեցին Արցախից Մեր մեծ թշնամին. Հայկական ստրատեգիական անհամբերություն 2026թ․ ընտրությունները կարող են վերջինը լինել. մարդկանց որսում, «լցնում են» բանտերը․ Սուքիասյան (տեսանյութ)
24
«Զանգեզուրի միջանցքի» շուրջ ստեղծված իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխան հարց է. Կրեմլ Թուրքիան ու Ադրբեջանն՝ ընդդեմ Եկեղեցու․ Թրամփի դեմքով ծածկում են Ալիևի ու Էրդողանի բեղերը. Անդրանիկ Թևանյան Սամվել Կարապետյանը 11 հայց է ներկայացրել դատարան. վարույթ է ընդունվել 8-ը Գեղարքունիքում բախվել են ՊՆ 2 «Ուրալ»-ները ու «Ford Transit»-ը, 4 զինվորականներ վիրավորվել են Մի քանի փակագծեր բացեմ՝ ինչպես է Փաշինյանը իշխանազրկվելու՝ մինչև 2026թ․-ը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Իրավական «ապտակ» Փաշինյանի ու ՔՊ-ի իշխանությանը. Սամվել Կարապետյանը միջազգային դատարանում ՀԷՑ-ը պետականացնելու գործով հաղթել է ՀՀ կառավարությանը Որտե՞ղ պարտվեց Փաշինյանը. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ապուշացման տեխնոլոգիան և նիկոլական քարոզը․ Անդրանիկ Թևանյան Ինչո՞ւ Փաշինյանը հենց այս պահին որոշեց սրել հարաբերությունները եկեղեցու հետ և ո՞րն է նրա գլխավոր նպատակը Քաղբանտարկյալ Ռուբեն Հակոբյանի նամակը՝ կալանավայրից Պատերազմ Արցախում
Փաշինյանը ժամանել է Ռուսաստան «Զանգեզուրի միջանցքի» շուրջ ստեղծված իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխան հարց է. Կրեմլ Թուրքիան ու Ադրբեջանն՝ ընդդեմ Եկեղեցու․ Թրամփի դեմքով ծածկում են Ալիևի ու Էրդողանի բեղերը. Անդրանիկ Թևանյան Դատավոր մերժել է Միքայել Սրբազանի պաշտպանների միջնորդությունը՝ բանավոր ընթացակարգով բողոքը քննելու վերաբերյալ Հայաստանը նույնիսկ այսպիսի վիճակում հնարավորություն ունի դիմադրելու․ Վարուժան Գեղամյան Լարսի անցակետում մեքենաների կուտակումներ են Փաշինյանը արևմտամետներին հրահանգ է իջեցրել Փաշինյանը եկեղեցի ներխուժման օր է սահմանել շաբաթ օրը, երբ Գարեգին Բ-ն պատարագ կմատուցի 18+․ Օգտատերերի արձագանքը՝ Փաշինյանի ամուսնական կյանքի գաղտնիքներին Տնտեսության մեջ 5-րդ շարասյունը․ «Կարճ ասած» Սա ազդանշան է, որ Հայաստանի տարածքը կդառնա Ադրբեջանի տարածք. Ալեքսանդր Սեմչենկո Սիրիան պաշտոնապես օգնություն է խնդրել Թուրքիայից ԱՄՆ 87 կոնգրեսականներ Սպիտակ տան վարչակազմին կոչ են անում ապահովել հայերի անվտանգ վերադարձը Արցախ Անահիտ Ավանեսյանը զրպարտիչներով համալրված լիգա է հավաքագրում Բագրատ Սրբազանի դեմ խմբային հայց ներկայացնելու համար Սա 2018-ը չի, եկեղեցին էլ նախկին իշխանությունը չի, չի ստացվելու․ Արսեն Բաբայան Հանուն Կաշենի հանքի Փաշինյանն ու Ալիևը հայերին վտարեցին Արցախից Ուշադրություն դարձրեք գերագույն շայթանի սահմանած չափանիշներին. Մելիքյան Միքայել Սրբազանի գործով նախաքննությունն ավարտվել է Ովքեր են գրոհելու Մայր Աթոռը Մեր մեծ թշնամին. Հայկական ստրատեգիական անհամբերություն Դավիթ Ղազինյանը դիմել է դատարան` ՀԷՑ-ում իր նախկին պաշտոնում վերականգնվելու համար Առաջարկում եմ օր առաջ կատարել դատարանի օրինական որոշումը. Նարեկ Կարապետյանը՝ ՀՀ կառավարությանը Խորապես մտահոգված ենք Մայր Աթոռ ներխուժման և բարձրաստիճան հոգևորականների կալանավորման կապակցությամբ․ հայտարարություն Ի՞նչ կարող է լինել, եթե Հայաստանը չկատարի միջազգային արբիտրաժի որոշումը՝ ՀԷՑ-ի մասով ՀԾԿՀ-ն հայտարարություն է տարածել Սամվել Կարապետյանը 11 հայց է ներկայացրել դատարան. վարույթ է ընդունվել 8-ը Գեղարքունիքում բախվել են ՊՆ 2 «Ուրալ»-ները ու «Ford Transit»-ը, 4 զինվորականներ վիրավորվել են «ՔՊ-ն ակնարկում է, որ չի ենթարկվելու»․ Հովհաննես Իշխանյան «Կառավարությունը կռուտիտի նոր ռեկորդ է սահմանել». Ոսկան Սարգսյան ՔԿՀ-ում պատարագ կմատուցվի

Իմ մեջ ավելի ու ավելի է ամրապնդվում այն վստահությունը, որ միասին մենք շատ բանի կարող ենք հասնել. Ռուբեն Վարդանյանը հանդիպումներ է ունեցել Մարտակերտի համայնքներում

Արցախի Հանրապետության պետական նախարար, Օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանն այցելել է Մարտակերտի շրջանի Հաթերք, Դրմբոն, Վանք համայնքներ, աշխատանքային հանդիպումներ ունեցել նշված և հարակից գյուղերի համայնքապետերի և բնակչության հետ: Պետնախարարին ուղեկցել են ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Գալստյանը, ԱՀ Ազգային ժողովի «Արցախի Ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանը, Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավար Արսեն Ավանեսյանը, Օպերատիվ շտաբի անդամ, ՆԳՆ ԱԻՊԾ ներկայացուցիչ Կարեն Ավետիսյանը:

Պետնախարարը նշել է, որ շրջաններ այցի ու բնակչության հետ ուղիղ շփումների նպատակը նրանց տեղեկացնելն է ստեղծված իրավիճակի, այն հաղթահարելու ուղղությամբ Օպերատիվ շտաբի կողմից իրականացվող աշխատանքների, ինչպես նաև ապաշրջափակմանն ուղղված քայլերի և միջազգային հանրության արձագանքների մասին: Նա կարևորել է բնակչության հետ պարբերաբար անմիջական շփումները՝ նշելով, որ Օպերատիվ շտաբի նաև մյուս անդամներն են նման հանդիպումներ ունենում՝ լսելու բնակիչների խնդիրներն ու իրականացված աշխատանքների վերաբերյալ նրանց արձագանքները:

Խոսելով ադրբեջանական շրջափակման հետևանքով ստեղծված ճգնաժամի մասին՝ պետնախարարը նկատել է, որ չնայած հսկայական բացասական ազդեցությանն ու դժվարություններին, ճգնաժամն ստիպում է նաև դասեր քաղել, մտածել ոչ միայն այսօր բնակչության կենսական կարիքներն ապահովելու, այլև ավելի արդունավետ ու ռացիոնալ համակարգ կառուցելու միջոցով հետագայի համար հնարավորություններ ստեղծելու մասին: Այս նոր իրավիճակում վերանայվում են առաջնահերթությունները. մի շարք ոլորտներ, ինչպիսին է, օրինակ, գյուղատնտեսությունը և այս բնագավառում իրականացվող ծրագրեր արդյունավետության բարձրացումը, դառնում են առանցքային ուղղություններից մեկը:

Բնակիչները բազմաթիվ հարցեր են ուղղել պետնախարարին, որոնք հիմնականում վերաբերել են Արցախի շուրջ ծավալվող զարգացումներին, ինչպես նաև գարնանացանի նախապատրաստական աշխատանքներին, ջերմոցային տնտեսությունների զարգացմանը: Նրանք միաժամանակ ընդգծել են նաև, որ շրջափակումն, անշուշտ, բազմաթիվ դժվարություններ է ստեղծում, բայց դրանք չեն կարող կոտրել իրենց կամքը:

Պետնախարարը շնորհակալություն է հայտնել բնակչությանը՝ ճգնաժամին դիմակայելու և միասին այս դժվարին ճանապարհն անցնելու պատրաստակամության համար. «Ես ամեն անգամ մեծ ուժ եմ ստանում այս հանդիպումներից: Ամեն անգամ ձեզ հետ հանդիպումներից հետո իմ մեջ ավելի ու ավելի է ամրապնդվում այն հավատն ու վստահությունը, որ միասին մենք շատ բան կարող ենք անել և շատ բանի հասնել»:

   

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan