Հարձակման հեղինակը հայտնել է, որ իր կինը գնացել է Ադրբեջանի դեսպանատուն և այլևս չի վերադարձել

Դիտել նաև
Այս հայտարարությունն արդեն իսկ բաց տեքստով Իրանի դեմ իսրայելաադրբեջանական դաշինքի ձևավորման հավաստում է
Իսրայելում այսօր տեղի է ունեցել Ադրբեջանի դեսպանատան բացումը
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավարի հայտարարությանը
ԱՄՆ-ն հաստատում է իր աջակցությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հաստատմանը
Կոչ ենք անում Եվրամիության անդամ երկրներին դիտարկել Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցը
Իրանական լրատվամիջոցները հայտնում են, որ ոստիկանությունը ձերբակալել է Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակման հեղինակին:
IRNA-ի փոխանցմամբ, նախնական քննությամբ պարզվել է, որ տղամարդու շարժառիթն անձնական է:
Թեհրանի քրեական դատարանի դատախազը հայտնել է, որ նախաքննության ընթացքում տղամարդը պնդել է, որ անցյալ տարվա ապրիլին իր կինը գնացել է Թեհրանում Ադրբեջանի դեսպանատուն և չի վերադարձել։
Տղամարդը նաև հայտնել է, որ դեսպանատուն իր բազմաթիվ այցերին որևէ պատասխան չի տրվել. մտածել է՝ կինը թաքնվում է իրենից: Դատախազն այնուհետ մեջբերել է հարձակվողի խոսքերը. «Այսօր առավոտյան ես որոշեցի ինքնաձիգով գնալ դեսպանատուն»։