Մինչև մարտի 1-ը Կապան քաղաքում հնարավոր են ջրամատակարարման ժամանակացույցի խախտումներ
![Մինչև մարտի 1-ը Կապան քաղաքում հնարավոր են ջրամատակարարման ժամանակացույցի խախտումներ](/timthumb.php?src=/disc/26-01-23/7976ae727ea393668776d3389903a27a.jpg&w=450)
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ջրաքանակի կտրուկ նվազմամբ պայմանավորված, ս.թ հունվարի 26-ից մինչև մարտի 1-ը Սյունիքի մարզի Կապան քաղաքի՝ Գ.Նժդեհի, Մ.Ստեփանյան, Ազատամարտիկների, Չարենցի, Հ. Թումանյան, Շահումյան, Ռ. Մինասյան, Սպանդարյան փողոցներում, Երկաթուղայինների փողոցում և նրբանցքներում հնարավոր են ջրամատակարարման ժամանակացույցի խախտումներ:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: