Ալիևը մարդ է ուղարկում Լաչին և բամբասում է ՄԽ-ից. Բաքուն չի պատրաստվում հեռանալ «շահեկան դիրքերից». Տեսանյութ Ակնհայտ է, որ ՌԴ-ն ծափողջույններով չէր ընդունելու Հռոմի ստատուտը վավերացնելու որոշումը․ քաղաքագետ. Տեսանյութ «Սկանդալային դրվագ». Զատուլինը հայտարարեց, Հռոմի ստատուսի պատճառով, Հայաստանի հետ «դաշինքի» խզման մասին
29
Նիկոլ Փաշինյանի 11 հռչակված նպատակները և նրանց ճիշտ հակառակ արդյունքները Վաղը Նիկոլ Փաշինյանը կմիացնի Հայաստանին հերթական հակառուսական միջոցառմանը. Հետևանքները կզգան մեր երկրի մայրերն ու արցախցիները Արցախում կասկածներ ունեն, որ գործում է Բաքու-Երեւան, ավելի ճիշտ՝ Փաշինյան-Ալիեւ պայմանավորվածություն ՌԴ-ն զգուշացրել է Հայաստանին Հռոմի ստատուտին միանալու ծայրահեղ բացասական հետևանքների մասին. ՌԴ ԱԳՆ Թուրքիայի և Ադրբեջանի զորքերը տեղափոխվել են Հայաստանի սահմաններ, Իրանն է այսօր կանխում Հայաստանի վրա հարձակվելու հնարավորությունը. Կարինե Գևորգյանան. Տեսանյութ Քանի Իսրայելում ընթանում են քաղաքական մեծ ցնցումներ, Ադրբեջանի կողմից հարձակումը Հայաստանի վրա կարող է հետաձգվել Անցած տեղական ընտրությունները ցույց տվեցին մեկ բան. Հայաստանում այլևս չկա իրական քաղաքական դաշտ Ադրբեջանցիները կրակել են Սոս եւ Թաղավարդ գյուղերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիների ուղղությամբ Ադրբեջանը ձգտում է էլ ավելի խստացնել Արցախի շրջափակումը` խզելով կապը Ստեփանակերտի և Շուշիի շրջանի մի շարք գյուղերի միջև․ Արցախի ԱԳՆ ՌԴ-ն մարտավարական միջուկային զենք կիրառելու պատրաստ 10 ինքնաթիռ կտեղակայի Բելառուսում․ Պուտին Պատերազմ Արցախում
Հասմիկ Խոջյանն առաջին անգամ ցույց է տվել դստեր դեմքը՝ ներկայացնելով ֆոտոշարք «Տենց ըլնի՝ կորած ենք». արկտիկական ցուրտ հոսանքներ են Հայաստան գալիս. Տեսանյութ Թշնամին մեզ հետ ավելի անկեղծ է խոսում, քան մեր իշխանությունը. Թևան Պողոսյան. Տեսանյութ Արտակարգ պատահար «Կամակատար» կոչվող լեռան ստորոտում Ինչ իրավիճակ է Արցախում․ ՌԴ ՊՆ-ի հայտարարությունը Այս փորձանքի հեռացման հարցը մեզ համար ճակատագրական է դառնում Ալիևը մարդ է ուղարկում Լաչին և բամբասում է ՄԽ-ից. Բաքուն չի պատրաստվում հեռանալ «շահեկան դիրքերից». Տեսանյութ 24 ժամ ջուր չի լինի Պուտինին ձերբակալողների թեմայով. Ուրեմն գոյություն ունի «պրովոկատոր այծ» կամ «Հուդա այծ» երևույթ Ոստիկանությունը պատրաստվում է «պարեկաֆիկացնել» 20 ավտոմեքենա Պապիկյանի «մարդուց» ազատվել է, որ «իր մարդուն» նշանակի ՔՊ-ի աչքը լույս. Աֆղանստանում կանեփն արգելվել է Հռոմի ստատուտին միանալը՝ պատուհաս ՔՊ-ականների համար Պաշտպանության նախկին փոխնախարարը կկանչվի հարցաքննության Պայքար ՄԻՊ պաշտոնի համար. ինչ որոշում ունի ՔՊ-ն Արցախում ներքաղաքական զարգացումներ չեն լինի «Միասին» շարժումը ապրիլի 4-ին ԱԺ-ի դիմաց ակցիա կանցկանի Եվ կրկին ամեն ինչ դառնում է մեզ ու բարբարոս թշնամուն. պատրանքային երկընտրանք չկա՝ կա՛մ մենք, կա՛մ նրանք. Վարդան Ոսկանյան Հայաստան-Կիպրոս ընկերական հանդիպումն ավարտվեց Կարևորը՝ «Հռոմի ստատուտի» վերաբերյալ Հայաստանի ՍԴ որոշումից «Հայաստանի անվտանգային միջավայրը դարձրել են ականապատ դաշտ». Արտակ Զաքարյան Ակնհայտ քաղաքական կարճատեսություն է կարծելը, որ այդ դատարանին միանալը կարող է օգտագործվել Հայաստանի շահերի պաշտպանության համար. ՀՀԿ Ֆիզկուլտ ինստիտուտում ուսանողը ծեծի է ենթարկել ամբիոնի վարիչին Արցախում հայերի պաշտպանվածությունը պետք է լինի միջազգային ուշադրության կենտրոնում․ Արմեն Ռուստամյան. Տեսանյութ Հայ-ադրբեջանական սահմանագծի երկայնքով մենք շահեկան դիրքեր ունենք, ամրանում ենք այդ դիրքերում և այնտեղ էլ կմնանք․ Ալիև Հանգուցյալին հուղարկավորելու համար անվճար հողատարածք են տրամադրելու. Երևանի քաղաքապետարան 243 միլիոն դրամ հանգանակել են մանկապարտեզ նորոգելու համար․ փողի կեսից տեղեկություն չկա Իրանի եւ ԵԱՏՄ-ի միջեւ ազատ առեւտրի համաձայնագրի կնքման շուրջ բանակցություններում առաջընթաց կա․ ՌԴ ԱԳՆ Իշխող խմբակցության անդամն հայտարարել է, որ Հայաստան ժամանելուն պես Վլադիմիր Պուտինը պետք է ձերբակալվի Ակնհայտ է, որ ՌԴ-ն ծափողջույններով չէր ընդունելու Հռոմի ստատուտը վավերացնելու որոշումը․ քաղաքագետ. Տեսանյութ

«5-րդ ալիքի» տեսանյութում առկա չէ օրենքի խախտման որևէ հատկանիշ, ինչպես նաև էթիկական նորմերի խախտում. ՀՌՀ

Օրերս «5-րդ ալիք» տեսալսողական ծրագրի եթերում ցուցադրվել էր Ազատ գյուղի զորամասի կացարանի հրդեհի տեսանյութը, տարածվել համացանցում՝ արժանանալով հասարակության բացասական արձագանքին: Տեսանյութում լսվող ճիչերը վրդովվեցրել էր բազմաթիվ մարդկանց, մի շարք լրատվամիջոցներ դիմել էին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով պարզաբանում ստանալու համար։

Ներկայացնում ենք տվյալ նյութի վերաբերյալ Հանձնաժողովի պաշտոնական եզրակացությունը։

Ե Զ Ր Ա ԿԱ Ց Ու Թ Յ Ու Ն

«5-ՐԴ ԱԼԻՔ» տեսալսողական ծրագրի կողմից Ազատ գյուղի զորամասի կացարանի հրդեհին վերագրվող տեսարանը 20.01.2023թ․ ժամը 18։00–ի լրատվական հաղորդման ընթացքում ցուցադրելու վերաբերյալ՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից կատարվել է բոլոր փաստական հանգամանքների ուսումնասիրություն։

Նյութի ուսումնասիրության արդյունքում պարզել ենք, որ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի խախտման հատկանիշներ չկան, որը հիմք կտա վարչական վարույթ հարուցել․ հանրային մուլտիպլեքսի միջոցով հեռարձակված եթերային տարբերակում ձայնն անջատված է եղել։ Փաստենք նաև, որ Հանձնաժողովը այս հարցի կապակցությամբ որևէ դիմում–բողոք գրավոր չի ստացել և նշված բողոքներին տեղեկացել է սոցիալական ցանցերից կամ բանավոր զրույցներից։

Տեսալսողական հաղորդումների չարաշահման արգելքը սահմանված է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 9–րդ հոդվածով, որի համաձայն՝

«1. Արգելվում է տեսալսողական հաղորդումներում օրենսդրությամբ արգելված արարքների կոչեր տարածելը: Ուղիղ եթերի ժամանակ նման կոչեր հնչելու դեպքում Հեռարձակողը պատասխանատվության չի ենթարկվում, եթե կոչի հեղինակը ուղիղ եթերում զգուշացվել է իրավախախտման մասին, իսկ կրկնակի կոչի դեպքում ուղիղ եթերը դադարեցվել է:

2. Կարգավորող պետական մարմինը օրենքով իրեն վերապահված վերահսկողական գործառույթների իրականացման ընթացքում վարչական իրավախախտման կամ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով արգելված արարքի հատկանիշներ հայտնաբերելու դեպքում դիմում է իրավասու մարմիններ:

3. Էրոտիկ բնույթի տեսալսողական հաղորդումները և սարսափ ու ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերը, ինչպես նաև անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումները կարող են եթեր հեռարձակվել ժամը 24:00-6:00-ն: Նման հաղորդումների որոշման չափորոշիչները սահմանում է կարգավորող պետական մարմինը:

4. Պետության հայտարարած սգո և հիշատակի օրերին գովազդի և զվարճալի հաղորդումների հեռարձակումը Հեռարձակողների կողմից արգելվում է:

5. Հեռարձակողները կամ օպերատորները սույն հոդվածի 3-րդ մասում նշված հաղորդումներն առանց ժամային սահմանափակումների կարող են տարածել սպառողների կողմից այդ հաղորդումների հասանելիության արհեստական արգելքի (կոդի) ներդրման տեխնիկական հնարավորության առկայության դեպքում:

6. Արգելվում են տեսալսողական հաղորդումները, որոնց մասնակիցները Հեռարձակողին նախապես հայտնի` կենցաղային հողի վրա առաջացած վիճաբանության, երկարատև ժամանակահատվածի ընթացքում ձևավորված հակակրանքի պատճառով հաղորդման բնույթով պայմանավորված` եթերում կարող են կատարել օրենքներով արգելված գործողություններ:

7. Արգելվում են տեսալսողական հաղորդումները, որոնց միջոցով տարածվում է ազգային, ռասայական, սեռային, կրոնական, տարիքային, հաշմանդամության, անձնական կամ սոցիալական բնույթի այլ հատկանիշներով խտրականություն, կամ որոնք պարունակում են նման նպատակ հետապնդող տեղեկատվություն:

8. Արգելվում է Հեռարձակողի, իսկ ոչ գծային տեղեկատվության դեպքում օպերատորի կողմից տեսալսողական ծրագիրը կամ դրա մասը առանց դրանց հեղինակային կամ հարակից իրավունքի սուբյեկտ չհանդիսացող իրավատերերի համաձայնության տարածելը»։ 

Նույն օրենքի 4–րդ հոդվածի 1–ին մասում հստակ նշված է, որ տեսալսողական տեղեկատվության գրաքննությունն արգելվում է։

Ամփոփելով «5–րդ ԱԼԻՔ» ծրագրում տեղ գտած հրդեհի տեսարանի՝ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով արգելված լինելու հանգամանքը, պարզ է դառնում, որ առկա չէ օրենքի խախտման որևէ հատկանիշ, ինչպես նաև Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կարծիքով չկա նաև էթիկական նորմերի խախտում։

Ավելին, ցանկացած անձ կարող է դիմել ինքնակարգավորող մարմնին, եթե գտնում է, որ տեսալսողական մեդիածառայություն մատուցողի կամ նրա լրագրողի կողմից թույլ է տրվել էթիկական նորմերի խախտում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan