Ալիևը մարդ է ուղարկում Լաչին և բամբասում է ՄԽ-ից. Բաքուն չի պատրաստվում հեռանալ «շահեկան դիրքերից». Տեսանյութ Ակնհայտ է, որ ՌԴ-ն ծափողջույններով չէր ընդունելու Հռոմի ստատուտը վավերացնելու որոշումը․ քաղաքագետ. Տեսանյութ «Սկանդալային դրվագ». Զատուլինը հայտարարեց, Հռոմի ստատուսի պատճառով, Հայաստանի հետ «դաշինքի» խզման մասին
29
Նիկոլ Փաշինյանի 11 հռչակված նպատակները և նրանց ճիշտ հակառակ արդյունքները Վաղը Նիկոլ Փաշինյանը կմիացնի Հայաստանին հերթական հակառուսական միջոցառմանը. Հետևանքները կզգան մեր երկրի մայրերն ու արցախցիները Արցախում կասկածներ ունեն, որ գործում է Բաքու-Երեւան, ավելի ճիշտ՝ Փաշինյան-Ալիեւ պայմանավորվածություն ՌԴ-ն զգուշացրել է Հայաստանին Հռոմի ստատուտին միանալու ծայրահեղ բացասական հետևանքների մասին. ՌԴ ԱԳՆ Թուրքիայի և Ադրբեջանի զորքերը տեղափոխվել են Հայաստանի սահմաններ, Իրանն է այսօր կանխում Հայաստանի վրա հարձակվելու հնարավորությունը. Կարինե Գևորգյանան. Տեսանյութ Քանի Իսրայելում ընթանում են քաղաքական մեծ ցնցումներ, Ադրբեջանի կողմից հարձակումը Հայաստանի վրա կարող է հետաձգվել Անցած տեղական ընտրությունները ցույց տվեցին մեկ բան. Հայաստանում այլևս չկա իրական քաղաքական դաշտ Ադրբեջանցիները կրակել են Սոս եւ Թաղավարդ գյուղերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիների ուղղությամբ Ադրբեջանը ձգտում է էլ ավելի խստացնել Արցախի շրջափակումը` խզելով կապը Ստեփանակերտի և Շուշիի շրջանի մի շարք գյուղերի միջև․ Արցախի ԱԳՆ ՌԴ-ն մարտավարական միջուկային զենք կիրառելու պատրաստ 10 ինքնաթիռ կտեղակայի Բելառուսում․ Պուտին Պատերազմ Արցախում
«Տենց ըլնի՝ կորած ենք». արկտիկական ցուրտ հոսանքներ են Հայաստան գալիս. Տեսանյութ Թշնամին մեզ հետ ավելի անկեղծ է խոսում, քան մեր իշխանությունը. Թևան Պողոսյան. Տեսանյութ Արտակարգ պատահար «Կամակատար» կոչվող լեռան ստորոտում Ինչ իրավիճակ է Արցախում․ ՌԴ ՊՆ-ի հայտարարությունը Այս փորձանքի հեռացման հարցը մեզ համար ճակատագրական է դառնում Ալիևը մարդ է ուղարկում Լաչին և բամբասում է ՄԽ-ից. Բաքուն չի պատրաստվում հեռանալ «շահեկան դիրքերից». Տեսանյութ 24 ժամ ջուր չի լինի Պուտինին ձերբակալողների թեմայով. Ուրեմն գոյություն ունի «պրովոկատոր այծ» կամ «Հուդա այծ» երևույթ Ոստիկանությունը պատրաստվում է «պարեկաֆիկացնել» 20 ավտոմեքենա Պապիկյանի «մարդուց» ազատվել է, որ «իր մարդուն» նշանակի ՔՊ-ի աչքը լույս. Աֆղանստանում կանեփն արգելվել է Հռոմի ստատուտին միանալը՝ պատուհաս ՔՊ-ականների համար Պաշտպանության նախկին փոխնախարարը կկանչվի հարցաքննության Պայքար ՄԻՊ պաշտոնի համար. ինչ որոշում ունի ՔՊ-ն Արցախում ներքաղաքական զարգացումներ չեն լինի «Միասին» շարժումը ապրիլի 4-ին ԱԺ-ի դիմաց ակցիա կանցկանի Եվ կրկին ամեն ինչ դառնում է մեզ ու բարբարոս թշնամուն. պատրանքային երկընտրանք չկա՝ կա՛մ մենք, կա՛մ նրանք. Վարդան Ոսկանյան Հայաստան-Կիպրոս ընկերական հանդիպումն ավարտվեց Կարևորը՝ «Հռոմի ստատուտի» վերաբերյալ Հայաստանի ՍԴ որոշումից «Հայաստանի անվտանգային միջավայրը դարձրել են ականապատ դաշտ». Արտակ Զաքարյան Ակնհայտ քաղաքական կարճատեսություն է կարծելը, որ այդ դատարանին միանալը կարող է օգտագործվել Հայաստանի շահերի պաշտպանության համար. ՀՀԿ Ֆիզկուլտ ինստիտուտում ուսանողը ծեծի է ենթարկել ամբիոնի վարիչին Արցախում հայերի պաշտպանվածությունը պետք է լինի միջազգային ուշադրության կենտրոնում․ Արմեն Ռուստամյան. Տեսանյութ Հայ-ադրբեջանական սահմանագծի երկայնքով մենք շահեկան դիրքեր ունենք, ամրանում ենք այդ դիրքերում և այնտեղ էլ կմնանք․ Ալիև Հանգուցյալին հուղարկավորելու համար անվճար հողատարածք են տրամադրելու. Երևանի քաղաքապետարան 243 միլիոն դրամ հանգանակել են մանկապարտեզ նորոգելու համար․ փողի կեսից տեղեկություն չկա Իրանի եւ ԵԱՏՄ-ի միջեւ ազատ առեւտրի համաձայնագրի կնքման շուրջ բանակցություններում առաջընթաց կա․ ՌԴ ԱԳՆ Իշխող խմբակցության անդամն հայտարարել է, որ Հայաստան ժամանելուն պես Վլադիմիր Պուտինը պետք է ձերբակալվի Ակնհայտ է, որ ՌԴ-ն ծափողջույններով չէր ընդունելու Հռոմի ստատուտը վավերացնելու որոշումը․ քաղաքագետ. Տեսանյութ «Դոգին վռնդել եմ՝ արվամոլության համար». Վլադիմիր Գասպարյան

Եթե Հայաստանը շահագրգռված է, ՀԱՊԿ առաքելությունը կարող է արագ տեղակայվել երկրում․ ՌԴ ԱԳՆ

Հունվարի 23-ին ԵՄ խորհուրդը որոշում է ընդունել Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական նոր առաքելություն ստեղծելու մասին՝ երկու տարի ժամկետով։ ԵՄ ներկայության կոնկրետ պարամետրերը կորոշվեն առաջիկայում։ Բայց արդեն ակնհայտ է, որ այն ավելի հավակնոտ է լինելու, քան ԵՄ մոնիտորինգի մեխանիզմը, որը Հայաստանում գործել է անցյալ տարվա հոկտեմբերից դեկտեմբեր ամիսներին։ Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված հաղորդագրությունում:

«Անդրկովկասում արտատարածաշրջանային գործոնի ամրապնդման հարցում Ռուսաստանի սկզբունքային դիրքորոշումը չի փոխվել։ Մենք, հայ-ադրբեջանական սահմանի տարածքում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ ԵՄ «փորձագետների» վերահսկողության արդյունքում, որևէ «ավելացված արժեք» չենք տեսնում: Եթե Բրյուսելն անկեղծորեն շահագրգռված լիներ Անդրկովկասում խաղաղությամբ, ապա Ադրբեջանի հետ կհամաձայնեցներ իր առաքելության աշխատանքի պայմանները:

ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի կցորդի վերածված և ԱՊՀ տարածքում առճակատման քաղաքականություն վարող Եվրամիության ներկայացուցիչների հայտնվելը Հայաստանի սահմանամերձ շրջաններում կարող է միայն աշխարհաքաղաքական առճակատում բերել տարածաշրջան և սրել առկա հակասությունները:

ԵՄ առաքելության հայտարարված քաղաքացիական բնույթը ևս չպետք է մոլորեցնող լինի. այն ձևավորվում է ԵՄ ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության շրջանակում՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։

Եվրամիության՝ Հայաստանում ամեն գնով ամրապնդվելու և Ռուսաստանի միջնորդական ջանքերը հետ մղելու փորձերը, կարող են վնասել հայերի և ադրբեջանցիների հիմնարար շահերը՝ տարածաշրջանի խաղաղ զարգացմանը վերադառնալու նրանց ձգտումներում։ Համոզված ենք, որ տեսանելի ապագայում տարածաշրջանում կայունության և անվտանգության առանցքային գործոնը մնում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության հիման վրա տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբը, ինչպես նաև Հայաստանի սահմաններին ծառայող ՌԴ սահմանապահները: Նրանք ԵՄ դիտորդների պահվածքին կարձագանքեն՝ հաշվի առնելով «տեղում» իրավիճակի զարգացումը։

Մենք ֆիքսում ենք, որ Երևանում, առանց իր տրամաբանական ավարտին հասցնելու ՀԱՊԿ առաքելության ուղղությամբ աշխատանքները, գերադասել են ընտրություն կատարել հօգուտ ԵՄ-ի։ Եթե հայ դաշնակիցները շահագրգռված են օգտագործել ՀԱՊԿ ներուժը, ապա նրա առաքելությունը կարող է արագ տեղակայվել Հայաստանում։

Ինչպես նախկինում, մենք կարծում ենք, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման և, ընդհանրապես, տարածաշրջանում իրավիճակի բարելավման ամենակայուն և երկարաժամկետ հիմքը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի, 2021 թվականի նոյեմբերի 26-ի և 2022 թվականի հոկտեմբերի 31-ի եռակողմ պայմանավորվածությունների խստիվ և հետևողական կատարումն է. պայմանավորվածությունները վերաբերում են այդ թվում բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանը և սահմանագծմանը, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի պարամետրերի համաձայնեցմանը, հասարակության, փորձագիտական շրջանակների և խորհրդարանականների միջև եռակողմ շփումների զարգացմանը։ Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է ամեն կերպ աջակցել դրան», – ասված է հաղորդագրությունում։

Աղբյուր՝ 168.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan