Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
25
«Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Երևանում նույնպես փողոցներ են փակվել Պատերազմ Արցախում
Ձեռքերդ քե՛զ պահիր, գնացե՛ք սահմանին ձեր մկաններն օգտագործեք․ Լարիսա Ալավերդյանը՝ ոստիկաններին (տեսանյութ) «Ես ոստիկան եմ, ընգեր»․ անհնազանդության ակցիա Մարտունիում Մի կայծ է մնում ընդամենը, 25-30 հանգույց փակվելու դեպքում քաղաքը կպարալիզացվի. Կարեն Քոչարյան «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Օրվա կադր. «Երևա՛ն, ոտքի, քանի չի հանձնել» Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ

Ինչպիսի՞ն է Իրանի դիրքորոշումը Արցախի շրջափակման հարցի շուրջ

«Հայկական ալիք»-ի բացառիկ հարցազրույցն իրանցի քաղաքագետ Էհսան Մովսեսյանի հետ։

Արդեն մեկ ամսից ավելի է, ինչ Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը փակ է, և Արցախը գտնվում է շրջափակման մեջ: Այս ամենի հետևանքով առաջացել են մի շարք խնդիրներ: Ըստ Ձեզ՝ որոնք են այս ամենի հիմնական պատճառները:

Լաչինի ճանապարհը փակելու հիմնական պատճառն այն է, որ Բաքվի Հանրապետությունը (Ադրբեջանի Հանրապետություն) վերածվել է Մեծ Բրիտանիայի, Իսրայելի և Թուրքիայի գաղութի։ Իլհամ Ալիևի վարչակարգը հեղինակություն չունի և միայն ենթարկվում է Բրիտանիայի հրամաններին։ Անգլիան ձգտում է թալանել Արցախի ոսկու պաշարները և Հայաստանին ու Ռուսաստանին զրկել այդ եկամուտից, որպեսզի Արցախի ժողովրդի վրա ճնշումը մեծանա: Եվ նրանք ստիպված են լինելու էվակուացնել այդ տարածքը և տալ Ալիևին։ Արցախի անկմամբ ավելի հեշտ կլինի ներխուժել Հայաստանի տարածքի մեծ մասը՝ ներառյալ Իրանի Իսլամական Հանրապետության հետ սահմանային անցակետերը։ Արդյունքում Բաքուն կկարողանա օկուպացնել Հայաստանի հարավը և ստեղծել «Զանգեզուրի միջանցքը»։ Այս իրադարձության արդյունքում Հայաստանի քաղաքական անկախությունն ու տարածքային ամբողջականությունը լուրջ վտանգի տակ են հայտնվելու։ Ավելի հեշտ է դառնալու նաև թաքֆիրական և վահաբական ահաբեկիչներին, անջատողական ուժերին և ՆԱՏՕ-ի զինվորներին Իրանի հյուսիս և, վերջապես,Չինաստանի և Ռուսաստանի սահմաններ տեղափոխելը: Ուստի մենք չպետք է մտածենք, որ այս միջադեպը չնչին տեղային նշանակության իրադարձություն է։ Լաչինի ճանապարհի արգելափակումն ու Արցախի պաշարումը շատ վտանգավոր և հեռուն գնացող հետևանքներ կունենան, եթե Հայաստանի, Իրանի և Ռուսաստանի կառավարություններն անտեսեն դա։

Ինչպիսի՞ն է Իրանի փորձագիտական համայնքի կամ պաշտոնյաների դիրքորոշումը շրջափակման վերաբերյալ:

Ըստ Արցախի շրջափակման հարցի վերաբերյալ ունեցած կարծիքի՝ իրանցի փորձագետները բաժանվել են երկու խմբի: Առաջին խումբը կապված է Ալիևի ռեժիմի հետ և անտարբեր է Իրանի ազգային շահերի նկատմամբ: Այս խումբը փորձում է նսեմացնել այս հարցի նշանակությունը և պնդում է, որ այս իրադարձությունը (Բերձորի միջանցքի փակումը) ոչ մի կապ չունի Իրանի հետ։ Այս մարդկանցից մեկը, ով շատ արմատական է, Ռասուլ Իսմայիլզադե Դոզալն է։ Վերջերս նա հոդված էր գրել և մեծամտորեն հայտարարել, որ Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի շարունակման պատճառն այն է, որ հայերը չեն դարձել մուսուլմաններ, իսկ նրանց որդիները թլպատված չեն։ Նա նաև ինստագրամի իր էջում հրապարակել է «հայ ագրեսորների», «Երևանի Կապույտ մզկիթի վնասման, գրությունների» և այլնի մասին ստեր, ինչն առաջացրել է Կովկասի անկախ ևպրոֆեսիոնալ փորձագետների զարմանքն ու կտրուկ արձագանքը։ Բաքվում Իրանի նախկին դեսպաններից ոմանք նույնպես վերջերս թերթերի հետ հարցազրույցներում իրենց աջակցությունն են հայտնել Իլհամ Ալիևին այն դեպքում, երբ նա երկար տարիներ համագործակցում է Իսրայելի և Թուրքիայի հետ և վնաս պատճառում Իրանի ազգային շահերին: Իհարկե, 2020 թ.-ի պատերազմից հետո տեղի ունեցած իրադարձությունների պատճառով այդ մարդիկ այլևս այնքան կարևոր չեն, որքան նախկինում, և նրանց դիրքերը վիճարկվում են այն կազմակերպություններում, որոնք Իրանում քաղաքական որոշումներ կայացնելիս ունենում են որոշիչ դեր: Երկրորդ խումբը սրտացավ և անկախ փորձագետներ են, ովքեր գիտեն Լաչինի ճանապարհի արգելափակման նպատակը և ցանկանում են փոխել Իրանի արտաքին քաղաքականությունը Բաքվի նկատմամբ։ Այդ մարդիկ փորձում են օգնել Բաքվի նկատմամբ ճիշտ քաղաքականություն ձևավորել լրատվամիջոցների հետ քննարկումների և որոշումներ կայացնող կազմակերպություններում հատուկ հանդիպումների միջոցով:

Ինչպե՞ս է ազդում տարածաշրջանում առկա իրավիճակը Իրանի վրա:

Արցախյան ճգնաժամի շարունակականությունը կթուլացնի Իրանի ազդեցությունն ու դիրքերը Կովկասում։ Մինչդեռ Իսրայելը, Թուրքիան, ԱՄԷ-ն և Սաուդյան Արաբիան, որպես Իրանի ավանդական թշնամիներ և մրցակիցներ, փորձում են ուժեղացնել իրենց մշակութային, տնտեսական, քաղաքական, ռազմական և անվտանգային ազդեցությունը Կովկասում և Կենտրոնական Ասիայում: Եթե այս իրավիճակը շարունակվի, և ալիևյան ռեժիմի զինյալները մեկընդմիշտ հետ չքաշվեն Լաչինի ճանապարհից, աստիճանաբար հող կնախապատրաստվի Արցախում այնուհետև նաև Կովկասում թուրքական և ՆԱՏՕ-ի զորքերի ներկայության, ինչպես նաև տարածաշրջանում Իրանի և Ռուսաստանի դիրքերի թուլացման համար։

Ինչպիսի՞ դիրք ունեն հայ-իրանական հարաբերությունները Իրանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների ցանկում:

Հայաստանի կարևորությունն ու դիրքն Իրանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների ցանկում օրեցօր աճում են։ Հայաստանը տարածաշրջանում Իրանի այն քիչ իրական բարեկամներից է, որը համարվում է Իրանի դաշնակիցն՝ ընդդեմ Իսրայելի և Թուրքիայի սպառնալիքների։ Իհարկե, Հայաստանի կառավարության գործունեությունն ու ակտիվությունն Իրանի հետ հարաբերությունների ամրապնդման հարցում օպտիմալ չեն Հայաստանի կառավարությունում արևմտյան որոշ մոտեցումների, ինչպես նաև Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ-ի ճնշման պատճառով։ Սակայն ընդհանուր սպառնալիքները երկու երկրներին դրդում են ավելի սերտ համագործակցության։ Չնայած Բաքվի հետ կապված լոբբիի ապակառուցողական գործողություններին, Իլհամ Ալիևի մշտական թշնամանքը Իրանի հետ՝ Իսրայելին, Մեծ Բրիտանիային եւ Միացյալ Նահանգներին նրա նվիրվածության պատճառով, Իրանին ստիպել է օրեցօր ավելի շատ հոգ տանել Հայաստանի հետ հարաբերությունների մասին: Նախագահ Էբրահիմ Ռաիսիի կառավարությունը բազմիցս հայտարարել է, որ օրակարգում է դրել բարիդրացիականության քաղաքականությունը՝ հարևան երկրների հետ հարաբերությունները բարելավելու նպատակով, և այդ պատճառով Իրանի համար կարևոր է այնպիսի հարևանը, ինչպիսին Հայաստանն է, որը միջանցք է ապահովում դեպի Եվրոպա թուրքական երկրներով։

Ինչքանո՞վ է հավանական Զանգեզուրի միջանցքի բացումը, ինչպիսի՞ սցենարներ ունի Իրանը միջանցքի բացման պարագայում:

Իրանը բազմիցս հայտարարել է, որ թույլ չի տա կովկասյան տարածաշրջանի երկրների սահմանների փոփոխություն, և այդ հարցը կարմիր գիծ է Իրանի Իսլամական Հանրապետության համար։ Մյուս կողմից, Էրդողանն ու Ալիևը վստահությամբ են խոսում այդ մասին, բայց նրանք համարձակություն չունեն գործելու այդ դաշտում։ Հենց հիմա Էրդողանը մասնակցում է Թուրքիայի նախագահական ընտրություններին, և այդ պատճառով նա փորձում է խուսափել արտաքին հարաբերություններում լարվածության մեծացումից ։ Այդ իսկ պատճառով Թուրքիան ողջունում է բեռնատար ինքնաթիռների թռիչքները դեպի Հայաստան և երկու երկրների քաղաքացիների փոխադարձ ուղևորությունները և պահանջում է Իրանի նախագահի այց Թուրքիա։ Բայց Էրդողանը բազմիցս ապացուցել է, որ ինքը անվստահելի մարդ է, և եթե նրան վերընտրեն նախագահ, Հայաստանի հետ հարաբերություններում լարվածության ուժեղացման հարցում նա անպայման կաջակցի Ալևին և ոչ բարեկամական քաղաքականություն կվարի Իրանի նկատմամբ։ Ուստի Հայաստանի կառավարությունը չպետք է վստահի Էրդողանին և վերջինիս խոստումներին, չխաբվի նրան և չդառնա նրա զոհը։ Եթե Թուրքիան և Բաքուն ցանկանան օկուպացնել Հայաստանի հարավը և ստեղծել «Զանգեզուրի միջանցքը», Իրանն անպայման ռազմական պատասխան կցուցաբերի և հակահարված կտա ագրեսորներին։ Այս կապակցությամբ ընդունվել են անհրաժեշտ որոշումներ և կատարվել են անհրաժեշտ կանխատեսումներ։ Իրանը վերջին 300 տարվա ընթացքում տարածաշրջանում ոչ մի պատերազմ չի նախաձեռնել, բայց նա միշտ կոշտ դաս է տվել ագրեսորներին, և Էրդողանն ու Ալիևը կարող են դասեր քաղել Սադամ Հուսեյնի ճակատագրից։ 

Ինչպե՞ս եք գնահատում Ռուսաստանի դերը տարածաշրջանում:

Ռուսաստանը կովկասյան տարածաշրջանը դիտարկում է որպես իր հետնաբակ և փորձում է կանխել այլ գործող անձանց ներկայությունն այդ տարածաշրջանում։ Բայց Ուկրաինայում պատերազմի ձգձգումը և էներգակիրների արտահանման ու արևմտյան պատժամիջոցները շրջանցելու հարցում Ռուսաստանի համար Թուրքիայի պահանջարկը մեծացրել են այդ երկրի ազդեցությունը Կովկասում։ Իսրայելն օգտվում Է Ռուսաստանի թուլությունից, որպեսզի մեծացնի իր ներկայությունը Կովկասում։ Բացի այդ, Լաչինի ճանապարհին Ռուսաստանի ոչ միանշանակ գործողությունների պատճառով Հայաստանի կառավարությունը ևս «ատամ է ցույց տալիս» այդ երկրին։ Այս քայլը ճակատագրական սխալ է և Հայաստանին միայն ավելի թույլ կդարձնի իր թշնամիների նկատմամբ, ինչպիսիք են Բաքուն, Թուրքիան և Իսրայելը։ Ուստի Հայաստանի կառավարությունը Արցախում Ռուսաստանի գործողությունների մասին քննադատություններում պետք է պահպանի բարեկամական տոնը, և հանդես գա Անգլիայի, Իսրայելի և Թուրքիայի հակահայկական տրամադրությունների դեմ։ Եթե Փաշինյանի կառավարությունը շարունակի Ռուսաստանի նկատմամբ իր ներկայիս ապակառուցողական մոտեցումը, Հայաստանին ավելի վատ օրեր են սպասվելու։ Բացի այդ, Ռուսաստանը պետք է ընդլայնի համագործակցությունն այնպիսի երկրների հետ, ինչպիսին Իրանն է, որպեսզի ավելի լայն դեր խաղա Կովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ՆԱՏՕ-Իսրայել-Թուրքիա վտանգավոր առանցքին դիմակայելու համար։ Եթե Ռուսաստանը չկարողանա հաղթահարել Լաչինի ճանապարհի շուրջ ստեղծված իրավիճակը, Իրանը պետք է անկախ և որոշիչ դեր խաղա Կովկասում և լրջորեն պաշտպանի իր շահերը իր թշնամիների և մրցակիցների հավակնություններից, ինչպես դա արեց Սիրիայում, Եմենում և Իրաքում:

Հարցազրույցը վարեց Մարիամ Մարգարյանը

Աղբյուր՝ «Հայկական ալիք» 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan