Փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս․ Լավրով Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ)
29
Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն շարունակում է Երևանում ԾԱՌԱՄՈՐԹԸ ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Պատերազմ Արցախում
Փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն շարունակում է Երևանում ԾԱՌԱՄՈՐԹԸ Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Իմ պատվից և արժանապատվությունից ցածր կլինի Ալեն Սիմոնյանին դատի տալը. Աննա Մկրտչյան. Տեսանյութ Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս․ Լավրով Ալենը ստում է, ստում է, ստում է, ստում է․ Գագիկ Համբարյան ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հակաարցախյան գրոհ. ի՞նչը չի մարսել Փաշինյանը. «Հրապարակ» Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ» Արցախցիների հանրահավաքը հունից հանել է Փաշինյանին Ոսկեպարցիներն անհամբեր Փաշինյանին են սպասում Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Ո՞րն է, Նիկոլ, քո հայրենիք. «Կարճ ասած» (տեսանյութ) Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան

ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանը իր վարորդ է նշանակել սեփական ամուսնուն․ աղբյուր

Yerkir.am-ը գրում է․ Երեկ հայտնի դարձավ, որ 14 ամիս պաշտոնավարելուց հետո հրաժարականի դիմում է ներկայացրել Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը, ում, որպես մարզպետ, գործունեությունը աչքի է ընկել բազմաթիվ խախտումներով և չարաշահումներով, որոնց Yerkir.am-ը բացմիցս անդրադարձել է: Հրաժարականի մասին հայտարարելուց հետո ԶԼՄ-ներում տեղեկություն տարածվեց, որ հրաժարականի պատճառների թվում է նաև իր ԽԾԲ-ներին (խնամի-ծանոթ-բարեկամ) տարբեր պաշտոններում նշանակելը (նմանատիպ դեպքերից մեկին ավելի վաղ անդրադարձել էինք): Իշխող ՔՊ-ի կին ներկայացուցիչները` իրեն չարաշահումներով, խախտումներով և ցոփ ու շվայտ կյանքով ապրելու իղձերով, ոչնչով չեն տարբերվում իրենց տղամարդ կուսակիցներից:

Ապօրինություններով և օրենքների բացահայտ «բռնաբարությամբ» փորձում է հետ չմնալ նաև սկանդալներով հայտնի նորանշանակ ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանը, ում փաշինյանական խմբակը վարձատրեց մարտի 1-ի «բացահայտման» գործում իր «անմնացորդ նվիրման» համար:

Այսպես, 168.am-ը օրեր առաջ հայտնել էր Սեդա Սաֆարյանի, որպես արդեն ՍԴ նոր դատավորի չարաշահումների մասին, ըստ որի` արդեն իսկ լինելով ՍԴ դատավորի կարգավիճակում և ստանձնած լինելով ՍԴ դատավորի պաշտոնը՝ Սեդա Սաֆարյանը որպես 3 դիմողների ներկայացուցիչ՝ վերաքննիչ բողոք էր ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարան իր անվամբ ու ստորագրությամբ, այն դեպքում, երբ ՍԴ դատավորը, ըստ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ կետի, պարտավոր է հանդես չգալ որպես ներկայացուցիչ կամ չտրամադրել խորհրդատվություն, այդ թվում` անհատույց հիմունքներով, բացառությամբ այն դեպքերի, երբ նա հանդես է գալիս որպես օրինական ներկայացուցիչ կամ անհատույց իրավաբանական խորհրդատվություն է մատուցում իր մերձավոր ազգականներին կամ իր խնամակալության կամ հոգաբարձության ներքո գտնվող անձանց: Իսկ վերոնշյալ դեպքում Սաֆարյանը դիմողների ո՛չ ծնող է, ո՛չ խնամակալ, ո՛չ որդեգիր, և, փաստացի, լինելով ՍԴ դատավոր, հանդես է եկել որպես փաստաբան:

Բայց երկու ամսական ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի արկածները այսքանով չեն ավարտվում. Yerkir.am-ի տեղեկություններով` ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանը իր վարորդ է նշանակել սեփական ամուսնուն:

Հավանաբար, Սեդա Սաֆարյանին տանջում է սեփական կյանքի նկատմամբ վախի զգացումը, և այդ իսկ պատճառով միայն ամուսնուն է վստահել սեփական վարորդի պաշտոնը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan