Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Սամվել Հակոբյանի ելույթը Լոս Անջելեսում միջոցառման ժամանակ (տեսանյութ) Հայաստանը ծովից ծով էր, իսկ այսօր «հարցազրույցից հարցազրույց»
25
Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ադրբեջանն իր սահմանագծման գործընթացը Նիկոլ Փաշինյանի ձեռքերով է անում. ՊՆ զորամիավորումը պետք է պահանջի գրավոր հրաման. Սեյրան Օհանյան Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին «Մայր Հայաստան» շարժման ներկայացուցիչների այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այս իշխանություններին հասկանալու համար պետք է հետևել Ալիևի ու Էրդողանի հայտարարություններին. Թևանյան (տեսանյութ) Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդում դիմավորեցին «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու», «Նիկոլ ցեղասպան» վանկարկումներով (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Քարֆուրի» ֆրանսիացի տերերը որոշել են հեռանալ Հայաստանից Գուցե եզրակացություն անե՞ք.... Սամվել Հակոբյանի ելույթը Լոս Անջելեսում միջոցառման ժամանակ (տեսանյութ) Բագրատ Սրբազանը նախանշեց առկա բոլոր տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ այժմյան պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան Նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ադրբեջանն իր սահմանագծման գործընթացը Նիկոլ Փաշինյանի ձեռքերով է անում. ՊՆ զորամիավորումը պետք է պահանջի գրավոր հրաման. Սեյրան Օհանյան Մեր հերոսները չեն նահատակվել, որ այս դասալիքները սահմանին սյուներ դնեն ու առեւտուր անեն.Աղեկյան (տեսանյութ) Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին Այս պրոցեսը Հայաստանին չի տանում խաղաղության. Սերժ Սարգսյան Հայաստանը ծովից ծով էր, իսկ այսօր «հարցազրույցից հարցազրույց» Էրդողանը դիմեց Փաշինյանին և դրական արձագանք ստացավ․ ի՞նչ է սպասվում մեզ Նա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Պետդումայի նախագահը՝ Ալեն Սիմոնյանին «Մայր Հայաստան» շարժման ներկայացուցիչների այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այս իշխանություններին հասկանալու համար պետք է հետևել Ալիևի ու Էրդողանի հայտարարություններին. Թևանյան (տեսանյութ) Պետք է փակել ամոթի, նվաստացումների ու պարտությունների այս էջը ՀՀ Սահմանադրությունը անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդում դիմավորեցին «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու», «Նիկոլ ցեղասպան» վանկարկումներով (տեսանյութ) Ցեղասպանության շարունակական վտանգն աշխարհում դեռ առկա է. ԱԳՆ Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել «Ով հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա եղբայրասպան Կայենի նման». Արշակ սրբազան «Գնդապետի ինքնազգացողությունը վատ է»․ Սյուզի Բադոյան

Սփյուռքն Արցախի կողքին է. աշխարհասփյուռ հայության աջակցության քրոնիկոնը. Լուսանկարներ

46 օր է, ինչ Արցախը հայտնվել է շրջափակման մեջ` զրկվելով Հայաստանի հետ միակ կապից: Թշնամու ահաբեկչական գործողությունների պատճառով Արցախը զրկվել է գազից, մթերային և բժշկական մատակարարումներից, քաղաքացիներին հոսանքի մատակարարման խնդիրներ են առաջացել:

ՀՀ իշխանությունների անգործության պայմաններում` Արցախի դեմ բլոկադան աշխարհի տարբեր ծայրերում, տարբեր քաղաքական կառույցներում բարձրաձայնելու առաքելությունը, ըստ արդեն ձևավորված ավանդույթի, բաժին է ընկել աշխարհասփյուռ Հայ Յեղափոխական Դաշնակցությանը և նրա Հայ Դատի կառույցներին: Այսպես, դեկտեմբերի 12-ից սկսած բլոկադայից հետո Սփյուռքում հավաք-բողոքի ակցիաներ անցկացվեցին` աշխարհին արցախահայության ձայնը հասցնելու նպատակով:

Հայ Երիտասարդաց Դաշնակցությունը հունվարի 22-ին Վաշինգտոնում՝ Սպիտակ տան դիմաց, բողոքի ակցիա է իրականացրել՝ պահանջելով Ջո Բայդենի վարչակազմից խոչընդոտել ադրբեջանական բլոկադան Արցախի դեմ, շտապ օգնություն ուղարկել Արցախին և դադարեցնել բոլոր տեսակի ռազմական օգնությունը Ադրբեջանին: Վաշինգտոնում բողոքի ցույց է կազմակերպվել նաև Ադրբեջանի դեսպանատան դիմաց:

Ամերիկահայերը հավաքվել էին նաև Լոս Անջելեսում տեղակայված UNICEF-ի գրասենյակի դիմաց` «UNICEF, իսկ ի՞նչ կասես արցախցի երեխաների մասին» պաստառներով: Ամերիկա աշխարհամասի հյուիսում և հարավում ևս արցախահայության խնդիրներին ուղղված միջոցառումներ կազմակերպվեցին: Կանադայի Վանկուվեր քաղաքում կենտրոնում ՀՅԴ Գանատայի Երիտասարդական Միութեան (ԳԵՄ) «Արշաւիր Շիրակեան» մասնաճյուղի նախաձեռնությամբ կայացավ Արցախին զորակցության հավաք: ՀՅԴ ԳԵՄ-ի անդամները բողոքի իրենց ձայնը բարձրացրեցին, պահանջելով վերջ տալ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակմանը։

Արգենտինայի քաղաքամայր Բուենոս Այրեսում հայ համայնքը հունվարի 23-ին ցույց էր կազմակերպել՝ ցույց տալու Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության պաշարումը և 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Լաչինի շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը: «Որպես Արգենտինայի հայ քաղաքացիներ՝ մենք կոչ ենք անում մեր երկրի ժողովրդին և իշխանություններին համերաշխություն դրսևորել Արցախի բնակիչների հետ և բարձրացնել իրենց ձայնը, համապատասխան պահանջներ ներկայացնել միջազգային կազմակերպությունների առջև, որպեսզի Ադրբեջանը դադարեցնի անմարդկային վերաբերմունքը», - հայտարարել էին ակցիայի մասնակիցները:

Մեծ զորակցային հավաք տեղի ունեցավ նաև Լիբանանում, որտեղ հայությունն իրենց զորակցությունը հայտնեցին Արցախին և դատապարտեցին Ադրբեջանի ագրեսիան՝ կոչ անելով միջազգային հանրությանը գործուն քայլերով Ադրբեջանին ստիպել բացել արցախահայության կյանքի ճանապարհը։ Հունվարի 10 Ֆրանսիայի Ազգային Ժողովի շենքի դիմաց հարյուրավոր հայորդիներ, ընդառաջելով Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհուրդի, կոչին մասնակցեցին բողոքի հավաքի՝ առ ի զորակցություն Արցախի ու արցախահայության եւ առ ի պահանջ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման անհապաղ վերացման:

Բացի այդ, Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներ Արա Թորանյանը և ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը հունվարի 23-ին հանդիպեցին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակորոնին, որի ընթացքում բարձրաձայնեցին Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը և Հայաստանի տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգները: Հունվարի 10-ին Նիդեռլանդների Հայ դատի գրասենյակի նախաձեռնությամբ Հաագայում հայ համայնքի և հոլանդացիների մասնակցությամբ բողոքի ակցիա կազմակերպվեց` բարձրաձայնելու արցախահայերի իրավունքների ոտնահարումը: Մեծ Բրիտանիայի հայ համայնքի ներկայացուցիչները, ըստ Մեծ Բրիտանիայի Հայ դատի հանձնախմբի հրապարակած լուսանկարների, բողոքի ցույց էին կազմակերպել BBC-ի կենտրոնակայանի մոտ՝ պահանջելով ճշմարտությունն ասել շրջափակված Արցախի մասին եւ դադարեցնել աջակցել ահաբեկչությանը։ Հունաստանի Աթենթ և Սալոնիկ քաղաքներում ՀՅԴ Հայ Դատի և Հայ Երիտասարդաց դաշնակցության նախաձեռնությամբ նույնպես հավաքներ կազմակերպվեցին, որի ընթացքում տեղի հայերի կողմից պատրաստված հուշագիրը փոխանցվեց Աթենքում գտնվող Եվրահանձնաժողովի պատվիրակությանը:

Վրաստանի Հայ Համայնք կազմակերպության երիտասարդական միության անդամները երեկ Վրաստանի մայրաքաղաքում ակցիա են իրականացրել ի պաշտպանություն շրջափակված Արցախի. «120 000 մարդ, այդ թվում 30 000 երեխա շրջափակման մեջ են: Սննդի և դեղորայքի խիստ պակասություն է: Կանխե'ք հերթական ցեղասպանությունը», - պահանջում էին վիրահայերը: ՀՅԴ Ավստրալիայի Երիտասարդական միության կողմից ևս իրականացվել է բողոքի ակցիա ի պաշտպանություն Արցախի:

Սիդնեյում տեղի ունեցած ակցիայի ժամանակ երիտասարդները կոչ են արել վերջ տալ լռությանը և դատապարտել Արցախի շրջափակումը Ադրբեջանի կողմից: Բացի զորակցային հավաքներ, բողոքի ակցիաներ իրականացնելուց սփյուռքի քաղաքական ներկայացուցիչները հանդիպել և իրենց բողոքի ձայնն են բարձրացրել եվրոպական և աշխարհի տարբեր քաղաքական կառույցներում, երկրների խորհրդարաններում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan