«Արցախյան բանակցություններ» 1300 էջանոց գրքում ներկայացված են փաստեր․ Խաչատրյան Առաջնորդության «Տաղավար դեպրեսիա» Փաշինյանն ու Զելենսկին՝ «աշխարհաքաղաքական երկվորյակ եղբայրներ»
25
Ալիևն ու Փաշինյանը գործում են Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի դեմ. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանին ուղղված ի՞նչ մեսիջով էին փորձում հանդես գալ ամերիկացիներնիրենց հարցումներով Ռուսաստանն ու Իրանը կարող են պատժե՞լ Ադրբեջանին Հայցադիմումն ընդդեմ Աննա Վաչիկի Հակոբյանի ընդունվել է վարույթ Ոչ պատահական նշանակումներ ՀԷՑ-ում. ովքե՞ր են նրանք. «Ժողովուրդ» Եվս մի ողբերգություն զորքերում. Սյունիքում ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայող է մահացել Այսինքն իրենք ՀԷՑ-ը վերցնեն կառավարեն, մենք ներդրումային ծրագիրը իրականացնե՞նք. Դավիթ Ղազինյան Ռոմանոս Պետրոսյանը եկած-չեկած կադրային փոփոխություններ է արել ՀԷՑ-ի բարձրաստիճան պաշտոնյաների կազմում Իհարկե, չեմ բացառում թանկացումը․ էլեկտրաէներգիայի սակագինը բազմակոմպոնենտ թիվ է․ ՀԾԿՀ փաշինյանական նախագահ Արտահերթ հայց է ներկայացվել Ռոմանոս Պետրոսյանի դեմ. Փաստաբան Պատերազմ Արցախում
Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Հայաստանի հետ խաղաղության շուրջ բանակցությունները Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորների ՔՊ-ից հեռացված Թաթուլ Ասիլյանին մեղադրանք է առաջադրվել. Armlur.am Փաշինյանը կարող է Վեհափառին կալանավորել, բայց իր արշավը եկեղեցու դեմ չի ստացվի.քաղտեխնոլոգ Իշխանություններն այդ ծանրաձողը չկարողացան վերցնել, գցեցին իրենց ոտքին, այնուհետև Արցախը ճանաչեցին Ադրբեջանի մաս․ Սեյրան Օհանյան Արթուր Խաչատրյանի` «Արցախյան բանակցությունները» երկհատորյակի շնորհանդեսը «Արցախյան բանակցություններ» 1300 էջանոց գրքում ներկայացված են փաստեր․ Խաչատրյան Առաջնորդության «Տաղավար դեպրեսիա» Հարամ բառն էլ ոտից գլուխ ձեր «փոքրիկ խմբակի» մասին է. Ռուբեն Մխիթարյան Սիրաշահեցին ու «խուրդեցին»․ «Կարճ ասած» Մեզ նույնիսկ չեն լսել, որ այլընտրանք առաջարկեն․ ակցիայի մասնակից Հայաստանը հրաժարվում է ժողովրդավարությունից ու խորանում ավտորիտարիզմի մեջ․ Օսկանյան Կգնի՞ ՀԷՑ-ը նորահայտ մեծահարուստը, որը խարդախության համար դատապարտվել է․ «Ժողովուրդ» «Ազատություն Սամվել Կարապետյանին» կոչեր՝ ֆուտբոլային երեկոյի ավարտին․ «Ժողովուրդ» Փաշինյանն իր հայտարարությամբ ամբողջ գործընթացի վրա դրել է ապօրինության կնիք. Թաթոյան Էրդողանը կզանգահարի Պուտինին և Թրամփին՝ Ստամբուլում նրանց հանդիպումը կազմակերպելու հարցով Ալիևն ու Փաշինյանը գործում են Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի դեմ. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Այս տարի որքա՞ն ծիրան է արտահանվել Հայաստանից Թուրքիայում հայկական երաժշտական խմբին արգելել են մասնակցել փառատոնի Նիկոլ Փաշինյանին ուղղված ի՞նչ մեսիջով էին փորձում հանդես գալ ամերիկացիներնիրենց հարցումներով Տավուշում հացահատիկի ցանքերն ավելի քան 3 անգամ նվազել են․ Ոսկան Սարգսյան Ռուսաստանն ու Իրանը կարող են պատժե՞լ Ադրբեջանին Եթե չճանաչի, ի ցույց կդնի «մակրոնյան Ֆրանսիայի» անլրջությունը․ Հակոբ Բադալյան Կառավարությունը փորձում է մտնել վեճի առարկայի դաշտ, մինչդեռ այս որոշումը դրա մասին չէ. Արա Ղազարյանը՝ ՀԷՑ-ի վերաբերյալ արբիտրաժային դատարանի որոշման ու կառավարության արձագանքի մասին «ՈւԱԶ»-ով սարում սպանության փորձ կատարած անձինք կալանավորվել են Հայցադիմումն ընդդեմ Աննա Վաչիկի Հակոբյանի ընդունվել է վարույթ Փաշինյան, դու նստիր, քո պարականոն Ավետարանը գրիր Մանկական երկաթուղու մոտակայքում հրդեհ է բռնկվել Սամվել Կարապետյանը կմասնակցի ընտրություններին Իշխանությունն ապարդյուն ելքեր է փնտրում. լարված իրավիճակ է. «Ժողովուրդ»

Ի՞նչ է տեղի ունենում

Ի՞նչ է տեղի ունենում:

Պալատական հայտնի օլիգարխներ, նիկոլական խունտային հարող տարբեր շահագրգիռ շրջանակներ ուսումնասիրում են սոցցանցերում լայն լսարան ունեցող անձանց և անխնա հավաքագրում: Դա տեղի է ունեցել միշտ, բայց ավելի կոնկրետ ձև ու բովանդակություն ստացել 2021 թ. ընտրությունների նախօրեին, և հատուկ ուժգնությամբ շարունակվում է հենց այս օրերին: Այո, հենց այս օրերին: 

Բացատրենք:

Ռուսաստանին տարածաշրջանից դուրսմղման և թուրք-ադրբեջանական տանդեմին անգլոսաքսերի հովանավորությամբ տարածաշրջան ու հենց Հայաստան բերելու գործընթացը ունի փուլեր: Առաջին փուլը 44-օրյան էր և Արցախի պլանավորած հանձնումը, որը, սակայն, վերջին պահին ձախողվեց. ոչ միայն Արցախից «մի կտոր գլխացավանք» մնաց, դեռ մի բան էլ ռուսական խոշոր զորակազմ ավելացավ այնտեղ: 

Ի դեպ, խոսակցություններ կային, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ նիկոլական թուրքահաճո խունտան ամեն ինչ արել է, որ բացառեին ռուսական խաղարարների մասին դրույթները, որը հնարավորություն կտար վերջիններիս Արցախի մնացյալ մասը ևս կարճ ժամանակ անց հանձնել ու հարցը փակել: 

Այժմ տեղի է ունենում խոշորագույն գործընթացի 2-րդ պայմանական փուլը՝ Ռուսաստանին քշել Հայաստանից: 

Ահա հենց այս փուլի համար են հավաքագրվում լայն լսարան ունեցող վերոնշյալ անձինք: Ի դեպ, բոլորովին պարտադիր չէ, որ նրանք լինեն մեդիափորձագետներ կամ քաղաքագետ-քաղաքական գործիչներ: Հակառակը, հենց պետք են «անմեղ» մասնագիտությունների և ոլորտների ներկայացուցիչներ՝ իրենց խոսքով առավել մեծ հավատ ներշնելու համար: 

Նշված օլիգարխները և խունտային հարող այլևայլ ներկայացուցիչներ այս մարդկանց կա՛մ ուղղակի հրավիրում են զրույցի, կա՛մ անուղղակի: Կախված անձից, օրինակ, կանչում են կա՛մ իրենց դուքան, կա՛մ տուն, կա՛մ անուղղակի առիթ են ստեղծում հանդիպման, օրինակ, կանչում են սեփական լրատվամիջոց և իբր «պատահական» նրանց տեսնում այնտեղ ու զրույցի բռնվում: Զրույցի թեման մոտավորապես սա է՝ «...Հարգելիս, ջահել տղա ես, մի կյանք ես ապրում, լավ ապրի: Պալատկա՞ ես կարում, բժի՞շկ ես, դերասա՞ն ես... շատ լավ, կարևորը լայն լասարան ունես, արի պայմանավորվենք՝ մեզ համար աշխատի, քեզ «լավ կնայենք», ֆինանսական ոչ մի պրոբլեմ չես ունենա: Մեզ պետք է, որ դու կանոնավոր հայհոյես ռուսներին և ձեռի հետ դրական ֆոն ապահովես թուրքերի մասով: Ասա, օրինակ, որ ինչ էլել ա՝ սաղ ռուսների պատճառով ա եղել, իսկ թուրքերի տիրապետության տակ ընտիր ապրել ենք: Էդի աշխատող մեթոդ է, Սահակաշվիլին էլ է վախտին լավ օգտագործել: Ի վերջո՝ քո համար ինչ տարբերություն, թող մի քիչ էլ թուրքերի տակ պառկենք, թող ազգանուններս էլ «յան»-ով չվերջանա, «օղլիով» վերջանա մի քանի 100 տարի, ինչ ա էլէլ որ, կարևորը՝ լավ ապրենք, հերիք եղավ էդ անտեր Ղարաբաղի ու ժայռերի մեջ թառած մի անասուն քաղաքի համար մեզ կոտորենք ու սոված ապրենք»:

Միջանկյալ հիշենք՝ «բարի թուրքի» կերպարը արևմտյան կամ արևմուտքի տակ քողարկված հենց թուրքական փողերով ու ծրագրերով ոնց է քարոզվել: Հիշենք՝ Նիկոլի իշխանության գալով փորձ արվեց զանազան մարիակարապետյանների ու լիլիթմկրտչյանների միջոցով անգամ դասագրքեր ներմուծել այդ կերպարը՝ փորձագիտական ձեռնարկներով քննադատելով դասագրքերի հեղինակներին, ովքեր, օրինակ, «այդքան կարճ ժամանակում հերոսացրել էին» Ապրիլյանի տղերքին: 

Դե, պարզ է, ոչ բոլորն են ընկնում թակարդը, բայց շատերն էլ չեն դիմանում և... հոպ. մի առավոտ զարթնում են ու սկսում հակառուսական հիստերիան՝ մոտավորապես այն բառամթերքով, որն ասացինք վերևում: Ի դեպ, բանը հասել է նրան, որ հայ ժողովրդի ցեղասպանությանը մասնակցող այդ տականքներն արդեն բացահայտ գրում են՝ ավելի լավ է ձուլված, ազգանվանափոխված ու կրոնափոխված ապրենք թուրքական տիրապետության տակ, քան որ այստեղ շարունակեն մնալ ռուսները.... 

Իսկ թե ինչու՞ է այդ ցեղասպանիչ գործընթացն աննորմալ կերպով ուժգնացել հենց այս օրերին՝ պարզ է. Ռուսաստանն ամենադժվարին փուլերում է, և ամենահարմար պահն է՝ նիկոլաական խունտայի բերած բոլոր դժբախտությունների դեմ դժգոհությունների ալիքն ուղղել ու պարպել Ռուսաստանի վրա: Զուգահեռաբար վարդագույն կյանքի խոստումներ սփռելով՝ հայ ժողովրդին նախապատրաստել «բարի» թուրքերի «ահեղ գալստյանը»:

Նիկոլական խունտան ակտիվորեն նախապատրաստվում է հրեշավոր պլանի պայմանական 3-րդ փուլին՝ թուրքերի գալստյանը կամ, ճիշտ կլինի ասել, նախապատրաստում է թուրքերի գալուստը: Ընդ որում՝ նման զարգացումների հաջող ավարտի դեպքում թուրքերը կարող է անգամ ոտքով հասնեն նաև Երևան, և դիմադրության բացակայության պայմաններում որևէ էսկալացիայի կարիք չլինի: Ինչու՞ նաև, քանի որ այդ նախադեպը կա, և ոտքով Քարվաճառ-միջնաբերդ, Շուշի-միջնաբերդ, Արաքսի ափով շվշվացնելով օրական տասնյակ կմ ոտքով առաջացող, Բերձոր ու Աղավնո մտնող թուրքը ինչ-որ մի օր կրկին ոտքով կհասնի Երևան:  

Հայ ժողովրդի ստրկացումը, ձուլումը, վերջնական բնաջնջումը և պատմության ասպարեզից անհետացումը կատարվում է հենց ազգանվամբ հայերի ձեռամբ:

Ահա թե ինչ է տեղի ունենում: 

Լուսանկարում՝ Կապանի Արծվանիկ գյուղ, ոտքս՝ Սյունյաց մեծ դավաճան Մելիք Ֆրանգյուլի անցանկապատ շիրմաքարի վրա:

Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան էջից 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan