Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
25
Գառնիկ Դանիելյանին տեղափոխում են հիվանդանոց Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Պատերազմ Արցախում
«Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Գառնիկ Դանիելյանին տեղափոխում են հիվանդանոց Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Քարֆուրի» ֆրանսիացի տերերը որոշել են հեռանալ Հայաստանից Գուցե եզրակացություն անե՞ք.... Սամվել Հակոբյանի ելույթը Լոս Անջելեսում միջոցառման ժամանակ (տեսանյութ) Բագրատ Սրբազանը նախանշեց առկա բոլոր տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ այժմյան պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան Նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Նրանց հաշվարկները չեն արդարացել. այս 44 օրվա ընթացքում մեր ժողովուրդը ցույց տվեց իր կամքը, որ պատրաստ է այս պայքարին. Ռուբեն Վարդանյան

Հունվարի 24-ի երեկոյան կազմակերպվել է Արցախի բարեկամների հեռավար հավաք՝ «Արցախ. 44-օրյա շրջափակում» խորագրով, որին մասնակցել են հայտնի հասարակական-քաղաքական, մշակութային գործիչներ, խորհրդարանականներ, իրավապաշտպաններ, հետազոտական-վերլուծական հայտնի կենտրոնների, միջազգային մարդասիրական կազմակերպությունների, գործարար շրջանակների օտարերկրացի շուրջ 300 ներկայացուցիչներ` ավելի քան 40 երկրից:

Ինչպես հայտնում են Արցախի պետական նախարարի աշխատակազմից, միջոցառման նպատակն էր Արցախի բարեկամներին ներկայացնել Ադրբեջանի կողմից 44 օր շարունակվող Արցախի ապօրինի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը, օրեցօր խորացող հումանիտար խնդիրները, ահագնացող էներգետիկ ճգնաժամը, ինչպես նաև՝ հումանիտար և քաղաքական հիմնախնդիրների հաղթահարման միջոցներն ու մոտեցումները:

Որպես հիմնական բանախոսներ հանդես են եկել Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը և Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, մասնակիցների բազմաթիվ հարցերին պատասխանել են նաև Արցախի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը, Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Մելքումյանը և պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը:

Պետնախարարը շնորհակալություն է հայտնել Արցախի բարեկամներին՝ նշելով, որ արցախցիները գնահատում են բոլոր նրանց ջանքերը, ովքեր այս ծանր իրավիճակում անտարբեր չեն իրենց խնդրին և իրենց կողքին են:

«Չնայած մենք ծանր իրավիճակում ենք, բայց ես լավատես եմ, որովհետև տեսնում եմ արցախցիների ոգին ու կամքի ուժը, և ինձ համար մեծ հպարտություն է այդ մարդկանց կողքին կանգնելը։ Մենք պատրաստ ենք ամեն ինչով անցնելու, որովհետև արժանապատիվ ապրելու ձգտումը և սերը դեպի հայրենիքը մեծ ուժ է տալիս: Արցախի և արցախցիների՝ իրենց հողի վրա արժանապատիվ ապրելու իրավունքի պայքարը ոչ միայն հայերի, այլև աշխարհի համար է կարևոր, քանի որ այն արժանապատվությունը, արժեքները պահպանելու պայքար է»,- ասել է պետնախարարը:

Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ներկայացրել է շրջափակման հետևանքով մարդու հիմնարար իրավունքների խախտումներն ու հումանիտար խնդիրները: Նա նշել է, որ շրջափակումը միայն դատարկ ցուցափեղկերը չեն, դա մարդկանց մի շարք հիմնարար իրավունքների՝ ազատ տեղաշարժի, առողջության, կրթության, պատշաճ սնվելու իրավունքների խախտումներն են, տնտեսության ու ենթակառուցվածքների քայքայումն է, բնակչության նկատմամբ հոգեբանական ճնշումներն են, Հայաստանից Արցախ վերադարձող երեխաների ահաբեկումն է:

«Ադրբեջանն իրականացնում է հատուկ հանցավոր քաղաքականություն, որը միտված է հայրենազրկելու Արցախում ապրող հայերին, ոչնչացնելու նրանց։ Իրավիճակը պահանջում է միջազգային հանրության հստակ արձագանքը։ Միջազգային հանրությունը, այո՛, պատասխանատվություն ունի պաշտպանելու մարդու իրավունքները։ Մարդու իրավունքն այլևս պետության հայեցողության հարց չէ: Որպես մարդու իրավունքների պաշտպան՝ օգտագործելով այս առիթը, ցանկանում եմ դիմել ձեզ և խնդրել, որ գործադրեք բոլոր ջանքերը, որ միջազգային հանրությունը ստանձնի իր պատասխանատվությունը և իրական քայլեր ձեռնարկի՝ զսպելու Ադրբեջանի հանցավոր քաղաքականությունը»,- ասել է Գեղամ Ստեփանյանը։

Շարունակելով թեման՝ պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը նշել է, որ Արցախի ժողովուրդն ակնկալում է, որ միջազգային իրավունքով հաստատված նորմերը պաշտպանվեն նույն միջազգային իրավունքի պատասխանատուների, դերակատարների կողմից.

«Միջազգային հանրությունը պետք է ցույց տա, որ Ադրբեջանը բարձր գին է վճարելու հանցագործությունների համար։ Բոլոր երկրներից ակնկալում ենք, որ հանդես գան Արցախի մեկուսացման դեմ և Արցախի միջազգային ներգրավվածության ապահովման հարցը լուծեն: Այստեղ կրկին բոլոր երկրների, առաջին հերթին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համագործակցությունը շատ կարևոր է»:

Արցախի Հանրապետության արտգործնախարար Սերգեյ Ղազարյանը նկատել է, որ տարիներ շարունակ Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի նորմերի ոտնահարումների, ագրեսիվ գործողությունների անպատժելիությունն է հանգեցրել այսօրվա իրավիճակին:

«Մինչև Ադրբեջանը չպատժվի, նման ցեղասպանական քաղաքականությունը շարունակելու է։ Պատժամիջոցներ պետք է կիրառվեն ոչ թե Ադրբեջանի ժողովրդի դեմ, այլ՝ կոնկրետ այն անձանց դեմ, ովքեր ներգրավված են քաղաքական որոշումների կայացման գործընթացում։ Մեր բոլորի, առաջին հերթին՝ մեր բարեկամների ջանքերը պետք է կենտրոնացած լինեն այս ուղղության վրա»,- ընդգծել է նա:

Պատգամավոր Դավիթ Մելքումյանը նշել է, որ այս անգամ ընտրելով բնապահպանական կեղծ օրակարգ՝ ադրբեջանցիները փորձել են այդպիսով աշխարհի համար «գրավիչ» թեմա գտնել՝ հաշվարկելով, որ դրա քողի տակ կարող են լեգիտիմացնել իրենց այդ հանցագործությունը.

«Բայց նրանց այդ հաշվարկները չեն արդարացել: Այս 44 օրվա ընթացքում մեր ժողովուրդը ցույց տվեց իր կամքը, որ պատրաստ է այս պայքարին»:

Արցախի Հանրապետության ներկայացուցիչներն Արցախի բարեկամներին կոչ են արել շարունակել միջազգային հարթակներում իրենց ջանքերը՝ Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության, կայուն անվտանգության երաշխավորման միջազգային մեխանիզմների բարելավման, ցամաքային բնականոն հաղորդակցության վերականգնման, օդային հումանիտար միջանցքի բացման, ինչպես նաև՝ Ադրբեջանի հանցավոր գործողությունների դատապարտման հարցում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan