Եթե ոմանց թվում է, թե Բաքվի բարբարոսական վարչախմբի ախորժակը սահմանափակվելու է, չարաչար սխալվում են
Դիտել նաև
Խնդիրը մեկն է՝ դժվարացնել Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան հաղորդակցության ուղին․ Ոսկանյան
Ինչ ամոթ է, որ որպես ազգ և պետություն, մեզ փորձում են ծնկի բերել հենց Երևանից. Վարդան Ոսկանյան
Ալիևի երդմնակալության ելույթը խորքային իմաստով ուղղված էր ոչ միայն ՌԴ-ի, Իրանի, այլև Թուրքիայի դեմ. Ոսկանյան
Տիգրանաշենը Հայաստանը Իրանին կապող ռազմավարական նշանակության ճանապարհի հանգույց է. Վարդան Ոսկանյան
Կարելի է ԶԼՄ-ներում ունենալ լուրերի հատուկ բաժին՝ «Բռնազավթված Արցախն այսօր». Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամի իր ալիքում գրել է․ «Եթե ոմանց թվում է, թե Բաքվի բարբարոսական վարչախմբի ախորժակը սահմանափակվելու է, դիցուք, Երևանով, ապա նրանք չարաչար սխալվում են։
Բաքվում լույս տեսած «Արևմտյան Ադրբեջանի հուշարձանները» գրքում, որտեղ «Արևմտյան Ադրբեջան» է անվանվում Հայաստանի Հանրապետության ողջ տարածքն անխտիր, օրինակ՝ Հաղարծնի վանական համալիրը ներկայացված է իբր «Աղարչինի թյուրք-քրիստոնեական տաճար»։
Թե բա՝ իբր փոխզիջում. իսկ ի՞նչ էր ուզում «զիջել» Բաքվի բռնապետը։ Հաղարծնի վանական համալիրի տարա՞ծքը»։