Ալիևը մարդ է ուղարկում Լաչին և բամբասում է ՄԽ-ից. Բաքուն չի պատրաստվում հեռանալ «շահեկան դիրքերից». Տեսանյութ Ակնհայտ է, որ ՌԴ-ն ծափողջույններով չէր ընդունելու Հռոմի ստատուտը վավերացնելու որոշումը․ քաղաքագետ. Տեսանյութ «Սկանդալային դրվագ». Զատուլինը հայտարարեց, Հռոմի ստատուսի պատճառով, Հայաստանի հետ «դաշինքի» խզման մասին
29
Նիկոլ Փաշինյանի 11 հռչակված նպատակները և նրանց ճիշտ հակառակ արդյունքները Վաղը Նիկոլ Փաշինյանը կմիացնի Հայաստանին հերթական հակառուսական միջոցառմանը. Հետևանքները կզգան մեր երկրի մայրերն ու արցախցիները Արցախում կասկածներ ունեն, որ գործում է Բաքու-Երեւան, ավելի ճիշտ՝ Փաշինյան-Ալիեւ պայմանավորվածություն ՌԴ-ն զգուշացրել է Հայաստանին Հռոմի ստատուտին միանալու ծայրահեղ բացասական հետևանքների մասին. ՌԴ ԱԳՆ Թուրքիայի և Ադրբեջանի զորքերը տեղափոխվել են Հայաստանի սահմաններ, Իրանն է այսօր կանխում Հայաստանի վրա հարձակվելու հնարավորությունը. Կարինե Գևորգյանան. Տեսանյութ Քանի Իսրայելում ընթանում են քաղաքական մեծ ցնցումներ, Ադրբեջանի կողմից հարձակումը Հայաստանի վրա կարող է հետաձգվել Անցած տեղական ընտրությունները ցույց տվեցին մեկ բան. Հայաստանում այլևս չկա իրական քաղաքական դաշտ Ադրբեջանցիները կրակել են Սոս եւ Թաղավարդ գյուղերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիների ուղղությամբ Ադրբեջանը ձգտում է էլ ավելի խստացնել Արցախի շրջափակումը` խզելով կապը Ստեփանակերտի և Շուշիի շրջանի մի շարք գյուղերի միջև․ Արցախի ԱԳՆ ՌԴ-ն մարտավարական միջուկային զենք կիրառելու պատրաստ 10 ինքնաթիռ կտեղակայի Բելառուսում․ Պուտին Պատերազմ Արցախում
Ժամանակավոր պատուհան է բացում նաև մեզ համար՝ թեկուզ Սյունիքի անվտանգության ապահովման համար․ Սուրեն Սարգսյան Ռուսաստանը կչեղարկի ռոումինգը Հայաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի հետ «ԵՐԲ Պուտինին կալանավորեն, դուք պատրաստ կլինե՞ք ստանձնել նրա պաշտպանությունը» Հերթական չբացահայտված գործը մնաց դարակում.... Աստղիկ Ավետիսյանը՝ որդուն ծեծի ենթարկելու գործի մասին Լարսը բաց է Սա հլը դեռ սկիզբն է Հայաստանից ՌԴ կաթնամթերքի արտահանումը վտանգված է. Ռոսելխոզնադզորը դժգոհ է ՍԱՏՄ վերահսկողությունից Հասմիկ Խոջյանն առաջին անգամ ցույց է տվել դստեր դեմքը՝ ներկայացնելով ֆոտոշարք «Տենց ըլնի՝ կորած ենք». արկտիկական ցուրտ հոսանքներ են Հայաստան գալիս. Տեսանյութ Թշնամին մեզ հետ ավելի անկեղծ է խոսում, քան մեր իշխանությունը. Թևան Պողոսյան. Տեսանյութ Արտակարգ պատահար «Կամակատար» կոչվող լեռան ստորոտում Ինչ իրավիճակ է Արցախում․ ՌԴ ՊՆ-ի հայտարարությունը Այս փորձանքի հեռացման հարցը մեզ համար ճակատագրական է դառնում Ալիևը մարդ է ուղարկում Լաչին և բամբասում է ՄԽ-ից. Բաքուն չի պատրաստվում հեռանալ «շահեկան դիրքերից». Տեսանյութ 24 ժամ ջուր չի լինի Պուտինին ձերբակալողների թեմայով. Ուրեմն գոյություն ունի «պրովոկատոր այծ» կամ «Հուդա այծ» երևույթ Ոստիկանությունը պատրաստվում է «պարեկաֆիկացնել» 20 ավտոմեքենա Պապիկյանի «մարդուց» ազատվել է, որ «իր մարդուն» նշանակի ՔՊ-ի աչքը լույս. Աֆղանստանում կանեփն արգելվել է Հռոմի ստատուտին միանալը՝ պատուհաս ՔՊ-ականների համար Պաշտպանության նախկին փոխնախարարը կկանչվի հարցաքննության Պայքար ՄԻՊ պաշտոնի համար. ինչ որոշում ունի ՔՊ-ն Արցախում ներքաղաքական զարգացումներ չեն լինի «Միասին» շարժումը ապրիլի 4-ին ԱԺ-ի դիմաց ակցիա կանցկանի Եվ կրկին ամեն ինչ դառնում է մեզ ու բարբարոս թշնամուն. պատրանքային երկընտրանք չկա՝ կա՛մ մենք, կա՛մ նրանք. Վարդան Ոսկանյան Հայաստան-Կիպրոս ընկերական հանդիպումն ավարտվեց Կարևորը՝ «Հռոմի ստատուտի» վերաբերյալ Հայաստանի ՍԴ որոշումից «Հայաստանի անվտանգային միջավայրը դարձրել են ականապատ դաշտ». Արտակ Զաքարյան Ակնհայտ քաղաքական կարճատեսություն է կարծելը, որ այդ դատարանին միանալը կարող է օգտագործվել Հայաստանի շահերի պաշտպանության համար. ՀՀԿ Ֆիզկուլտ ինստիտուտում ուսանողը ծեծի է ենթարկել ամբիոնի վարիչին

Կարճ ժամանակում հասցրեցին հարստանալ ու լուրջ կարողություն կուտակել

Այսօրվա պետական պաշտոնյաները, երբ նոր էին եկել իշխանության, հայտարարում էին, թե տնտեսական աճի արդյունքները պետք է համաչափ բաշխվեն հասարակության բոլոր խմբերի միջև։ Սակայն կյանքը ցույց տվեց, որ դա էլ խաբեություն էր. քաղաքացին էլի մնաց դատարկ գրպանով, իսկ փողոցից իշխանության եկածները կարճ ժամանակում հասցրեցին հարստանալ ու լուրջ կարողություններ կուտակել, թանկարժեք բնակարանների ու մեքենաների տեր դարձան, կարող են իրենց մեծ ճոխություններ թույլ տալ, պետության փողերը ծախսում են, ինչպես ուզում են, մաս-մաս են անում իրենց ու յուրայինների մեջ։ Այդ նույն ժամանակ հասարակությունը շարունակում է աղքատանալ։

Նույնիսկ պաշտոնական վիճակագրությունը չի կարողանում թաքցնել, որ աղքատության պատկերը մեր երկրում հիմա ավելի վատն է, քան մինչև այս մարդկանց իշխանության գալը։

Առաջիկայում ավելի վատ կլինի, որովհետև շատերի համար տնտեսական աճի արդյունքները շարունակում են անհասանելի լինել։ Դրան նպաստում է նաև իշխանությունների իրականացրած սոցիալական քաղաքականությունը, եկամուտների անհամաչափ բաշխումը։

Չնայած սոցիալական բևեռացման խորացմանը, իշխանությունները նախապատվություն տալիս են ոչ թե հասարակության աղքատ խմբերի, այլ իրենց եկամուտների արագ ավելացմանը։

Պետական միջոցների հաշվին իրենց աշխատավարձերը հարյուր հազարներով են ավելացնում, իսկ սոցիալական անապահով հատվածինը՝ մի քանի հազար դրամով։

Մարդկանց աչքին թոզ փչելու համար 3 հազարով ավելացրին թոշակներն ու նպաստները, իսկ իրենց աշխատավարձերը՝ անգամներով ավելի շատ։

Հունվարի 1-ից հանրապետության նախագահի աշխատավարձը կբարձրանա 341 հազար դրամով, վարչապետինը՝ 324 հազարով, Ազգային ժողովի նախագահինը՝ 307 հազարով։ Նախարարի աշխատավարձը կավելանա գրեթե 205 հազարով, պատգամավորինը՝ 171 հազարով։ Ու սա՝ դեռ առանց հայտնի պարգևավճարների ու հավելավճարների։

Կլինեն պաշտոնյաներ, որոնք մինչև 2 միլիոն, գուցե նաև ավելի շատ աշխատավարձ ու պարգևավճար կստանան։

Կաճեն նաև մյուս և հատկապես՝ բարձր պաշտոններ զբաղեցնողների աշխատավարձերը։ Մի քանի տասնյակ անգամ ավելի, քան թոշակի ու նպաստի այն 3 հազար դրամ ավելացումը կամ նվազագույն աշխատավարձի այն 7 հազար դրամ բարձրացումը, որը մեծ լավություն են համարում սոցիալական անապահով հատվածի համար։

Պարզ չէ՞, որ այսպիսի անհամաչափ բարձրացումները խորացնելու են հասարակության բևեռացումը։ Հատկապես որ, դա արվում է այսպիսի բարձր գնաճի պայմաններում։

Սոցիալական հատվածի եկամուտներն ավելացնում են մի քանի հազար դրամով, այն պարագայում, երբ գնաճի իրական ազդեցությունը դրանից անգամներով ավելին է։

Խոսքը դեռ նախկինից եկած գնաճի մասին է, որն իշխանություններն այդպես էլ նպատակահարմար չհամարեցին փոխհատուցել՝ սոցիալական վճարները գոնե ինդեքսավորելու միջոցով։

Բայց գնաճի ազդեցությունը չի սահմանափակվելու միայն նախորդ տարիներով։ Այս տարի էլ այն պահպանվելու է։ Ու այդ մարդիկ շարունակելու են աղքատանալ։ Սոցիալական այն չնչին բարձրացումները, որոնք արվել են, հենց տարվա սկզբից չեզոքանալու են բարձր գնաճի հետևանքով։ Այդ պայմաններում գոնե տարեսկզբից բարձրացնեին կենսաթոշակներն ու նպաստները, որոշել են դա անել տարվա երկրորդ կեսից։

Իրենց աշխատավարձերը, որոնք ավելանում են հարյուր հազարներով, բարձրացնում են հունվարի 1-ից, իսկ թոշակներն ու նպաստները՝ հուլիսի 1-ից։ Այստեղ էլ որոշել են «խնայողություններ» անել հասարակության ամենաաղքատ հատվածի հաշվին, ինչ է թե չտուժեն իրենց աշխատավարձերը, պարգևավճարներն ու հավելավճարները։

Այսպես են բաշխում տնտեսության աճի արդյունքները. իրենց մի քանի տասնյակ անգամ ավելի շատ, քան նրանց, ովքեր այդ գումարների առավել մեծ կարիքն ունեն։ Բայց սա այն է, ինչ դրված է իշխանությունների իրականացրած սոցիալական քաղաքականության հիմքում։

Գումարների պակասից են խոսում, այնինչ՝ կարող են իրենց ցանկացած ճոխություն թույլ տալ։ Հասարակության աչքին թոզ փչելու համար, իբր կրճատեցին պարգևավճարները, իրականում ոչինչ էլ չկրճատեցին, մի բան էլ աշխատավարձերը ավելացրեցին և, ինչպես միշտ, շատին՝ շատ, քչին՝ քիչ սկզբունքով։ Ինչի վրա ասես փող են ծախսում, երբ կան շատ ավելի առաջնային խնդիրներ։ Ու ոչ միայն սոցիալական հատվածում։

Հասարակության բազմաթիվ շերտերի համար այդ չնչին ավելացումները որևէ հարց չեն լուծելու։

Կրկին սպասվում են թանկացումներ մի շարք ապրանքային շուկաներում։ Դրանք լինելու են իշխանությունների արած այն օրենսդրական փոփոխությունների հետևանքը, որոնք հետևողականորեն բերում են որոշ ապրանքների ամենամյա թանկացումներին։

Տարեսկզբից, նախորդ տարիների նման, ավտոմատ կավելանա ենթաակցիզային ապրանքների հարկային բեռը, երբեմն բավական կտրուկ՝ խմիչքներ, ծխախոտ, վառելիք և այլն։

Ասենք՝ օղու ակցիզային հարկը 1 լիտրի հաշվով 2640 դրամից կդառնա 3430 դրամ։ Կբարձրանա 790 դրամով կամ գրեթե 30 տոկոսը։ Ծխախոտի 1000 հատի ակցիզային հարկը 12,7 հազար դրամից կդառնա 14,6 հազար դրամ։

Սրանք ոչ ներքին տնտեսությունից, և ոչ էլ դրսից թելադրված գնաճներ են. դրանք պարտադրված են իշխանությունների իրականացրած հարկային քաղաքականությամբ։

Բայց թանկացումները, բնականաբար, միայն այդքանով չեն ավարտվելու։ Դրանք կլինեն ինչպես դրսից, այնպես էլ՝ ներսից։ Գնաճային ճնշումները կարող են ավելանալ հատկապես ազգային արժույթի թուլացման հետ կապված։ Հայտնի է, որ դրամն ամրապնդվել է ոչ թե մեր տնտեսության զարգացումների, այլ դրսից եկած մեծ քանակությամբ տարադրամի հետևանքով։ Ու եթե այս տարի դադարեն կամ նվազեն այդ հոսքերը, ապա դրամը նույն հաջողությամբ կսկսի թուլանալ։

Թե ինչ ազդեցություն ունի ազգային արժույթի արժեզրկումը գնաճի վրա, սպառողները լավ գիտեն։ Մեկ անգամ չէ, որ բախվել են նման իրավիճակների։ Մինչ ամրապնդումը սովորաբար գների նվազման չի հանգեցնում, թուլացումը շատ արագ արտահայտվում է գների բարձրացման տեսքով։

Որ փոխարժեքներից թելադրված գնաճը կարող է այս տարի ակտիվանալ, հավանականությունը բավական բարձր է։ Ու այդ պարագայում էլ ավելի արագ կչեզոքանան այն չնչին հավելումները, որոնցով իշխանությունները կերակրում են հասարակությանը։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Աղբյուրը՝ 168.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan