Ընկերնե՛ր, խնդրում եմ չասել «Հայաստանը մենակ է թողել Արցախին». Եղելությունն այն է, որ ձեր իմացած Հայաստանը Հայաստան չէ, ձեր իմացած Հայաստանն օկուպացված է

Ընկերնե՛ր, խնդրում եմ չասել «Հայաստանը մենակ է թողել Արցախին»։ Եղելությունն այն է, որ ձեր իմացած Հայաստանը Հայաստան չէ, ձեր իմացած Հայաստանն օկուպացված է Թուրքիայի և Ադրբեջանի դրածոների կողմից և զրկված է բնիկ հայկական սուբյեկտայնությունից։ Այսօր բնիկ հայկական սուբյեկտայնության միակ աշխարհագրական կրողն Արցախն է։ Արցախն է այսօրվա Հայաստանը։ Արցախն այսօր ավելի հայկականորեն ինքնիշխան է, քան ձեր իմացած Հայաստանը։ Հայաստանի դե-ֆակտո իշխանությունները բանավոր ու գրավոր համաձայնություններով հող են հանձնում, պատրաստ են երկրի ճանապարհների վերահսկողությունը հանձնել երրորդ պետությունների, այսինքն՝ միջանցք տալ, իսկ Արցախը հրաժարվում է կատարել Ադրբեջանի պահանջները։ Ձեր իմացած Հայաստանի միակ «դաշնակիցը» Թուրքիան է, իսկ Արցախի համար Թուրքիան ու Ադրբեջանը թշնամի են։
Այլ հարց է, որ փոքրիկ Արցախը՝ որպես քաղաքական Հայաստան, անվերջ չի կարող կռիվ տալ Թուրքիայի, Ադրբեջանի և վերջիններիս դրածո երևանյան վարչակարգի դեմ։ Համայն հայության խնդիրն է ազատագրել Երևանը, որ հնարավոր դառնա նորից վերամիավորել Հայաստանի բաժանված հողերը։
Մեզ հարկավոր է ազգայի՛ն իշխանափոխություն։
Քաղաքագետ Էդգար Էլբակյանի Ֆեյսբուքյան էջից