Մաղթում եմ ոգու ամրություն, համբերություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում. Արթուր Թովմասյան
Դիտել նաև
Ինչո՞ւ ինչ-որ միջազգային կազմակերպություն պետք է պարեկի մեր երկրով անցնող, կոնֆլիկտավտանգ ճանապարհը․ Խաչատրյան
«Nike-ի զեղչի քարտով ո՞նց կարելի է պատրաստվել ահաբեկչության»․ Արթուր Սուքոյան
Արթուր Սարգսյանը կալանավորվեց 2 ամսով
«Ունենք մեզ անհանգստացնող գլխի վնասվածք». Բժիշկը՝ Արթուր Չախոյանի մասին
«Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո Արթուր Չախոյանին կտանեն քննչական բաժին»․ Վահե Եփրիկյան
Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ցավակցություն է հայտնել ՀՀ ՊՆ N զորամասում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ: «Ցավով տեղեկացանք այս գիշեր Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի ՀՀ ՊՆ N զորամասում հրդեհի պատճառով տեղի ունեցած ողբերգական դեպքի մասին, որը 15 զինծառայողի մահվան և 3 վիրավորի պատճառ է դարձել:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի բոլոր պատգամավորների և անձամբ իմ անունից մեր խորին ցավակցությունն ու զորակցությունն ենք հղում Հայաստանի Հանրապետության մեր հայրենակիցներին և զոհվածների հարազատներին, կիսում կորստյան ծանր վիշտը ՝մաղթելով ոգու ամրություն, համբերություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում: Անդառնալի կորստի այս ծանր պահին մենք ձեզ հետ ենք:
Աստված զորավիգ համայն հայությանը»,-նշել է նա: