Բիրտ ուժի ցուցադրության թրենդը նաև քաղաքային իշխանության կողմից է իրականացվում. Մանուկ Սուքիասյան. Տեսանյութ Հանուն Կաշենի հանքի Փաշինյանն ու Ալիևը հայերին վտարեցին Արցախից Մեր մեծ թշնամին. Հայկական ստրատեգիական անհամբերություն
24
«Զանգեզուրի միջանցքի» շուրջ ստեղծված իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխան հարց է. Կրեմլ Թուրքիան ու Ադրբեջանն՝ ընդդեմ Եկեղեցու․ Թրամփի դեմքով ծածկում են Ալիևի ու Էրդողանի բեղերը. Անդրանիկ Թևանյան Սամվել Կարապետյանը 11 հայց է ներկայացրել դատարան. վարույթ է ընդունվել 8-ը Գեղարքունիքում բախվել են ՊՆ 2 «Ուրալ»-ները ու «Ford Transit»-ը, 4 զինվորականներ վիրավորվել են Մի քանի փակագծեր բացեմ՝ ինչպես է Փաշինյանը իշխանազրկվելու՝ մինչև 2026թ․-ը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Իրավական «ապտակ» Փաշինյանի ու ՔՊ-ի իշխանությանը. Սամվել Կարապետյանը միջազգային դատարանում ՀԷՑ-ը պետականացնելու գործով հաղթել է ՀՀ կառավարությանը Որտե՞ղ պարտվեց Փաշինյանը. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ապուշացման տեխնոլոգիան և նիկոլական քարոզը․ Անդրանիկ Թևանյան Ինչո՞ւ Փաշինյանը հենց այս պահին որոշեց սրել հարաբերությունները եկեղեցու հետ և ո՞րն է նրա գլխավոր նպատակը Քաղբանտարկյալ Ռուբեն Հակոբյանի նամակը՝ կալանավայրից Պատերազմ Արցախում
Վթարի ենթարկված Ан-24-ի հայ ուղևորուհին հրաժարվել էր թռիչքից «Կորյունի 14-ի նորակառույցի նախագծի շուրջ լուրջ մտահոգություններ կան»․ «Մայր Հայաստան» «ՀՀ-ն մտադիր է շարունակել աշխատանքը ԵԱՏՄ-ում»․ Օվերչուկ «Հանդիպում ունեցա Միխայիլ Միշուստինի հետ»․ Նիկոլ Փաշինյան. Տեսանյութ Բիրտ ուժի ցուցադրության թրենդը նաև քաղաքային իշխանության կողմից է իրականացվում. Մանուկ Սուքիասյան. Տեսանյութ Փաշինյանը ժամանել է Ռուսաստան «Զանգեզուրի միջանցքի» շուրջ ստեղծված իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխան հարց է. Կրեմլ Թուրքիան ու Ադրբեջանն՝ ընդդեմ Եկեղեցու․ Թրամփի դեմքով ծածկում են Ալիևի ու Էրդողանի բեղերը. Անդրանիկ Թևանյան Դատավոր մերժել է Միքայել Սրբազանի պաշտպանների միջնորդությունը՝ բանավոր ընթացակարգով բողոքը քննելու վերաբերյալ Հայաստանը նույնիսկ այսպիսի վիճակում հնարավորություն ունի դիմադրելու․ Վարուժան Գեղամյան Լարսի անցակետում մեքենաների կուտակումներ են Փաշինյանը արևմտամետներին հրահանգ է իջեցրել Փաշինյանը եկեղեցի ներխուժման օր է սահմանել շաբաթ օրը, երբ Գարեգին Բ-ն պատարագ կմատուցի 18+․ Օգտատերերի արձագանքը՝ Փաշինյանի ամուսնական կյանքի գաղտնիքներին Տնտեսության մեջ 5-րդ շարասյունը․ «Կարճ ասած» Սա ազդանշան է, որ Հայաստանի տարածքը կդառնա Ադրբեջանի տարածք. Ալեքսանդր Սեմչենկո Սիրիան պաշտոնապես օգնություն է խնդրել Թուրքիայից ԱՄՆ 87 կոնգրեսականներ Սպիտակ տան վարչակազմին կոչ են անում ապահովել հայերի անվտանգ վերադարձը Արցախ Անահիտ Ավանեսյանը զրպարտիչներով համալրված լիգա է հավաքագրում Բագրատ Սրբազանի դեմ խմբային հայց ներկայացնելու համար Սա 2018-ը չի, եկեղեցին էլ նախկին իշխանությունը չի, չի ստացվելու․ Արսեն Բաբայան Հանուն Կաշենի հանքի Փաշինյանն ու Ալիևը հայերին վտարեցին Արցախից Ուշադրություն դարձրեք գերագույն շայթանի սահմանած չափանիշներին. Մելիքյան Միքայել Սրբազանի գործով նախաքննությունն ավարտվել է Ովքեր են գրոհելու Մայր Աթոռը Մեր մեծ թշնամին. Հայկական ստրատեգիական անհամբերություն Դավիթ Ղազինյանը դիմել է դատարան` ՀԷՑ-ում իր նախկին պաշտոնում վերականգնվելու համար Առաջարկում եմ օր առաջ կատարել դատարանի օրինական որոշումը. Նարեկ Կարապետյանը՝ ՀՀ կառավարությանը Խորապես մտահոգված ենք Մայր Աթոռ ներխուժման և բարձրաստիճան հոգևորականների կալանավորման կապակցությամբ․ հայտարարություն Ի՞նչ կարող է լինել, եթե Հայաստանը չկատարի միջազգային արբիտրաժի որոշումը՝ ՀԷՑ-ի մասով ՀԾԿՀ-ն հայտարարություն է տարածել

«Կարճ ասած»․ Գնանք-կոտորվենք, ինչ է ՔՊ-ական մի երկու օլիգարխ փող աշխատե՞ն. Տեսանյութ

Երեկ Ազգային ժողովում լսելով ՔՊ-ականների հայտարարությունները, տպավորություն էր, որ ելույթ ունեցողները դուրս են եկել ՔՊ-ից ու արդեն բոլորովին այլ ճամբարում են գործում։ Նույնն էլ այսօրվա հարցուպատասխանն էր կառավարության հետ։ Ոչ եթերային բառեր չեմ ուզում օգտագործել, բայց ամոթ ա, էլի, ժողովրդին, այն էլ՝ ուղիղ եթերով, էշի տեղ դնելը։

ՔՊ-ականները խոսում էին նրա մասին, որ պետք է մենք միասնական լինենք Արցախի հետ։ Պետք է արցախահայությունը զգա, որ մենակ չէ, պետք է զգա մեր սերը, պետք է հաղթահարենք անտարբերությունը։ Արցախի ճանապարհը փակվել է նախևառաջ Հայաստանի իշխանության մեղքով, որը առանց որևէ մեկիս տեղյակ պահելու, ուղղակի հողերը հանձնեց, հողերը հանձնելուց հետո հանձնեց Լաչինի շրջանը, նոր ճանապարհ չսարքեց, որևէ ենթփակառուցվածք չտեղափոխեց, երկու տարվա մեջ, ոչ մի անհրաժեշտ բան չարեց, ու հիմա թշնամին ոչ միայն փակել է ճանապարհը, նաև իր տարածքում ունենալով Արցախ մտնող գազն ու լույսը, երբ ուզում փակում է։ ՔՊ-ական իշխանությունն ասում է՝ Հայաստանը Լաչինի միջանցքի հարցով չի բանակցի Ադրբեջանի հետ, բայց ասում են՝ արցախցիներ ջան, դիմացե՛ք ու զգացեք մեր սերը։ Տենց սերը ո՞ւմ ա պետք։ Ու արցախցիներին ինչ-որ բան ասելու համար Քոչարյան Անդոնը Վազգեն Սարգսյան է ցիտում ԱԺ ամբիոնից։ Սրանք Վազգեն Սարգսյան կարդալով՝ Արցախ են հանձնում։ Իսկ Արցախում իրոք խայտառակ վիճակ է․ սկզբում ասացին, որ կլինեն հովհարային անջատումներ, հետո ասացին, որ չի կարող ամեն մեկը գնա խանութ ու գնի ինչ ուզում է, այլ կլինի տալոններով սպասարկում, հիմա էլ Արցախում հերթ է տալոններ ստանալու համար, որովհետև հովհարային անջատումների պատճառով տալոն չեն կարողանում տպել։

Հայաստանի իշխանության ներկայացուցիչերն ասում են՝ եկեք միասին անցնենք էս ճանապարհը։ Ո՞ր ճանապարհը միասին անցնենք։ Արցախում հացը տալոնով է, ՔՊ-ն Ջերմուկում մուզիկանտներով քեֆ է անում, մյուս առավոտ օյաղանում ասում են միասնական անցնենք ճանապարհը։ Հա դուք շատ կուզենաք, որ ուրիշներն էլ ձեզ հետ պատասխանատվություն ստանձնեն Արցախը հանձնելու առումով, բայց ո՞վ է պատրաստ կիսել ձեզ հետ դավաճանությունը։ Ի՞նչ միասնականության մասին կարելի է խոսել մի քաղաքական ուժի հետ, որը առավոտից իրիկուն թրքասիրության քարոզ է անում։ Այս ծանր փուլում գոնե դուք ձեր անդամներին չեք կարողանում զսպել․ էն մեկն ասում է Ռուսաստանը պետք է պաշտպանի մեր անվտանգությունը, էն մյուսն ասում է Ռուսաստանը սպառնալիք է, երրորդն ասում է՝ հենց ռուսները գնան լավ կլինի, թուրքերի հետ կմոտիկանանք։

Թուրքիան զորավարժություն է անում Հայաստանին շատ մոտիկ՝ Կարսում, Հայաստանի հետ ուղիղ սահմանին, Հայաստանում հրաժարվում են ՀԱՊԿ զորավարժություններից, իսկ Արսենյան Գուրգենը՝ ՔՊ-ական դեպուտատ, խոշոր բիզնեսմեն, ասում է՝ Թուրքիան ոչ մի վտանգ չի ներկայացնում Հայաստանի համար, չի լսել, որ մեզ սպառնան ու եթե Հայաստանում չլինի ռուսական զորքն ու ռազմաբազան, մենք իսկական հարևաններ կլինենք։ Ի՞նչ ասես էդ մարդուն։ Էն որ Թուրքիան հայ զինվորներին երկու տարի առաջ բայրաքթարերով սպանում էր, դա հե՞չ։ Դրան զուգահեռ էլ, ՔՊ-ական դարձած Սերգեյ Բագրատյանն է ասում, պետք է լինենք միասնական։ Գուրգեն Արսենյանի հետ ո՞նց լինենք միասնական։ Միասնական տրվենք թուրքերի՞ն։ Թուրքիան Հայաստանի բանագնացին ասում է՝ հայ-թուրքական սահմանը անարդար է գծվել, պետք է փոխենք, սրանք ասում են՝ Թուրքիայից սպառնալիք չկա։ Թուրքիայի նախկին վարչապետ Դավութօղլուն ասում է՝ այո, պետք է կարգավորել Հայաստանի հետ հարաբերությունները, ու քանի դեռ Հայաստանը քաղաքական և տնտեսական խնդիրներ ունի, ժամանակն է, որ մեր ուզածը վերցնենք Հայաստանից։ Կամ հայ-թուրքական սահմանի փակումը առաջին պատերազմի ժամանակ, որը արդեն տևում է 30 տարի, սպառնալիք չէ՞։ Թուրքիան Հայաստանի հետ սահմանին ռազմաբազա է կառուցում՝ Արարատ լեռան վրա, նորագույն զինատեսակներով, Հայաստանի հետ սահմանին ո՞ւմ համար է սարքում, չլինի՞ Արսենյանին է նվիրելու։ Էս ինչի՞ մասին եք դուք խոսում։ Ու մենակ Արսենյանը չէ, Նիկոլն էլ ասում է՝ Էրդողանից դրական տպավորություն եմ ստացել, ուղղակի Ադրբեջանը եթե չխանգարի իր միջանցք փակելով, լավ հարաբերություն կանենք։ Ուզում է ասել, թուրքեր ջան, մենք ենք ձեր ախպերները, ի՞նչ ադրբեջանցի։ Ադրբեջանցուն որ ասում են թուրք, վիրավորվում է, բայց որ Նիկոլին են ասում, չի վիրավորվում։ Նիկոլն ասում էր՝ Թուրքիան, Հայաստան ու Ադրբեջանը ունեն իրար կարիքը, իսկ Ցեղասպանության գլոբալ ֆորումին էլ մի տող չէր ասում Հայոց ցեղասպանությունից։ Ասում են՝ ուզում ենք լավ հարաբերություն հաստատել Թորքիայի հետ չեն թողնում Ադրբեջանն ու ռուսական ռազմաբազան։ Այ դրա համար էլ չենք ուզում ՀԱՊԿ զորավարժություն, որովհետև դրանք սպառնալիք են Թուրքիայի ու Ադրբեջանի համար։ Այո, Հայաստանում ռուսական ազդեցություն կա, որը մեծ է, և հիմա դա ուզում են փոխել թուրքականով։ ՔՊ-ի համար երևի ռուսականից փող չի գալիս, հույսներն այն է, որ թուրքականից կգա՞։ Էս ի՞նչ է, վե՞րջ, սաղ մոռացա՞նք, ինքնապաշտպանական բնազդն էլ չմնա՞ց, մնաց միայն փողի մոլո՞ւցքը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan