Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի «Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ)
19
Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Պատերազմ Արցախում
Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ ՔՊԿ-ի իրական դեմքը երևում է Երևանի գետնանցումներում՝ սալիկաթափ, գարշահոտ, վտանգավոր (տեսանյութ) Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Ինչ են ուզում անել Վրաստանի հետ «Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում. Նոր մանրամասներ ՊՆ ուրալի վթարից 10 տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա, գնացեք հողերը պաշտպանեք. քաղաքացի Շուշիում ոչնչացվել է 177-ամյա Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին Իրանը հերքում է պայթյունների և հրթիռային հարվածների լուրերը Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Ինչո՞ւ ուղղաթիռով Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ

«Ուղիղ նայում էի ադրբեջանցուն, տեսնեի՝ ինչ կանի». վերադառնալով շրջափակված Արցախ. Տեսանյութ

Հետք-ը գրում է․ Արցախի շրջափակման պատճառով ավելի քան մեկ ամիս ընտանիքից բաժանված 16 երեխա, որոնք դեկտեմբերին եկել էին Հայաստան «Եվրատեսիլը» նայելու և մնացել Գորիսում, 2 մեքենայով, ռուսական խաղաղապահ զորակազմի և ևս 2 մեքենայի ուղեկցությամբ, վերադարձել են Արցախ։

Սակայն Շուշի-Քարին Տակ հատվածում ադրբեջանցիները խոչընդոտել են մեքենայի ընթացքը, իսկ նրանցից 10-15 հոգի քաղաքացիական հագուստով ներխուժել են մեքենաներ և, չենթարկելով ռուս խաղաղապահների հորդորներին և ճանապարհը բացելու ազդանշաններին, սկսել են տեսանկարահանել երեխաներին: Վախից նրանցից մեկն ուշաթափվել է։

Ադրբեջանցիների տարածած տեսանյութում տեսանք արցախցի շեփորահար Վահագնին, որը 38 օր ընդմիջումից հետո տուն էր վերադառնում։

Վահագնը պատմում է, որ ցերեկը, երբ Գորիսում զբոսնելիս են եղել, իրենց ասել են, որ Արցախ վերադառնալու հնարավորություն կա, և պետք է կես ժամվա մեջ պատրաստվեն։

Երեխաներն արագ պատրաստվել են, հավաքել իրերը։ Վահագնը ասում է, որ տնեցիների համար խանութից առաջին անհրաժեշտության մի քանի ապրանք՝ մակարոնեղեն, կաթնամթերք, մի քանի դեղ, հիգիենայի պարագաներ են գնել։ Հետո՝ 16:30-17:00-ի սահմաններում, ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, ուղևորվել են Ստեփանակերտ։

Երբ հասել են ադրբեջանցի «բնապահպան» ցուցարարներին, մեքենաները դանդաղել են, քանի որ նրանք խոչընդոտել են մեքենաների ընթացքն ու չեն ենթարկվել ռուս խաղաղապահների ազդանշաններին և հորդորներին, ապա նրանցից մոտ 10-15 հոգի ներխուժել են երեխաներին տեղափոխող մեքենաներ։

Վահագնը պատմում է, որ իրենց մեքենա մտած ադրբեջանցիները ներկայացել են որպես լրագրող, սկսել են տեսանկարահանել, ինչից հետո հյութ են առաջարկել, սակայն երեխաները մերժել են. ադրբեջանցիների տարածած տեսանյութում երևում է հենց այդ հատվածը։

Մյուս մեքենայի մեջ ադրբեջանցիները փորձել են մտնել մի քանի հոգով, սակայն այնտեղ երեխաները, որոնց հետ եղել են նաև ռուս խաղաղապահներ, դիմադրել են ու չեն թողել, որ նկարեն։

«Հենց դուռը բացվել ա, տղերքն առաջ են եկել և չեն թողել նկարել։ Մենք քիչ էինք, համ էլ, ռուս խաղաղապահներն այն մեքենայում էին, ու իրենք էլ էին քաշում, որ չմտնեին նկարեին»,-պատմում է Վահագնը. հենց այդ մեքենայում է աղջիկներից մեկն ուշաթափվել։

Հետո, երբ մեքենաներն արդեն շարունակել են ընթացքը, ադրբեջանցիները սկսել են բարձր գոռգռալ և վանկարկումներով ճանապարհել երեխաներին։

Վահագնը պատմում է՝ թեև ներքուստ թեթև անհանգստություն էր զգում, սակայն ոչ ադրբեջանցիների տեսանկարահանումից, այլ որ նրանք չեն ենթարկվել ռուս խաղաղապահների հորդորին՝ իջնելու և դադարեցնելու նկարահանումները։

«Քանի որ դիմացը նստածներից մեկը ես էի, մտածում էի՝ կարո՞ղ է ադրբեջանցին ինչ-որ բան անի, անհանգստություն կար, իհարկե։ Մարդիկ կային, որ դեմքները փակել էին, չէին ուզում նկարեին, բայց իմ մոտ ըտենց բան չկար. ուղիղ իրեն էի նայում՝ կամեռային. որ դեմքս փակեի, կարող ա էդ ժամանակ մի բան աներ, չկարողանայի նկատել, չկարողանայի ինչ-որ բան անել. ուզում էի՝ իր գործողություններին նայեի, տեսնեի՝ ինչ կանի»,-պատմում է Վահագնը՝ նշելով, որ սպասում էր՝ գուցե ադրբեջանցիները սադրեին:

Վահագնը արդեն տնեցիների կողքին է՝ Ստեփանակերտում, որտեղ առավոտից Ադրբեջանը կրկին խափանել է Արցախ մուտք գործող միակ գազատարի աշխատանքը, բացի այդ, Արցախում շարունակվում են հովհարային անջատումները։ Սակայն Վահագնը չի դժգոհում. նա արդեն իր հողում է.

«Հիմա, որ հարազատ հողում եմ, շատ լավ է. կա ընդհանուր անհանգստություն այս վիճակի հետ կապված, բայց որ եկել եմ ստեղ, ներքուստ արդեն խաղաղվել եմ։ Բոլոր երեխաները գիտեին, որ այստեղ այդքան էլ լավ չի վիճակը, բայց բոլորն էլ ուզեցան գան իրենց հող, իրենց ծնողի մոտ»,-ասում է Վահագնը։

Արցախում էր մնացել նաև Վահագնի սիրելի գործիքը՝ շեփորը, որին մեկամսյա ընդմիջումից հետո Վահագնը «հանդիպել է» նույնպես կարոտած. մկանները նորից պետք է սովորեն, վերհիշեն նաև այն նվագը, որով մի քանի ամիս առաջ նրան գտանք Էջմիածնում՝ «Իմ սիրտը լեռներում է» նվագելիս, երբ Վահագնը մտովի Հադրութի Մեծ Թաղեր գյուղի լեռներում էր։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan