Ալիևը մարդ է ուղարկում Լաչին և բամբասում է ՄԽ-ից. Բաքուն չի պատրաստվում հեռանալ «շահեկան դիրքերից». Տեսանյութ Ակնհայտ է, որ ՌԴ-ն ծափողջույններով չէր ընդունելու Հռոմի ստատուտը վավերացնելու որոշումը․ քաղաքագետ. Տեսանյութ «Սկանդալային դրվագ». Զատուլինը հայտարարեց, Հռոմի ստատուսի պատճառով, Հայաստանի հետ «դաշինքի» խզման մասին
29
Նիկոլ Փաշինյանի 11 հռչակված նպատակները և նրանց ճիշտ հակառակ արդյունքները Վաղը Նիկոլ Փաշինյանը կմիացնի Հայաստանին հերթական հակառուսական միջոցառմանը. Հետևանքները կզգան մեր երկրի մայրերն ու արցախցիները Արցախում կասկածներ ունեն, որ գործում է Բաքու-Երեւան, ավելի ճիշտ՝ Փաշինյան-Ալիեւ պայմանավորվածություն ՌԴ-ն զգուշացրել է Հայաստանին Հռոմի ստատուտին միանալու ծայրահեղ բացասական հետևանքների մասին. ՌԴ ԱԳՆ Թուրքիայի և Ադրբեջանի զորքերը տեղափոխվել են Հայաստանի սահմաններ, Իրանն է այսօր կանխում Հայաստանի վրա հարձակվելու հնարավորությունը. Կարինե Գևորգյանան. Տեսանյութ Քանի Իսրայելում ընթանում են քաղաքական մեծ ցնցումներ, Ադրբեջանի կողմից հարձակումը Հայաստանի վրա կարող է հետաձգվել Անցած տեղական ընտրությունները ցույց տվեցին մեկ բան. Հայաստանում այլևս չկա իրական քաղաքական դաշտ Ադրբեջանցիները կրակել են Սոս եւ Թաղավարդ գյուղերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիների ուղղությամբ Ադրբեջանը ձգտում է էլ ավելի խստացնել Արցախի շրջափակումը` խզելով կապը Ստեփանակերտի և Շուշիի շրջանի մի շարք գյուղերի միջև․ Արցախի ԱԳՆ ՌԴ-ն մարտավարական միջուկային զենք կիրառելու պատրաստ 10 ինքնաթիռ կտեղակայի Բելառուսում․ Պուտին Պատերազմ Արցախում
Թշնամին մեզ հետ ավելի անկեղծ է խոսում, քան մեր իշխանությունը. Թևան Պողոսյան. Տեսանյութ Արտակարգ պատահար «Կամակատար» կոչվող լեռան ստորոտում Ինչ իրավիճակ է Արցախում․ ՌԴ ՊՆ-ի հայտարարությունը Այս փորձանքի հեռացման հարցը մեզ համար ճակատագրական է դառնում Ալիևը մարդ է ուղարկում Լաչին և բամբասում է ՄԽ-ից. Բաքուն չի պատրաստվում հեռանալ «շահեկան դիրքերից». Տեսանյութ 24 ժամ ջուր չի լինի Պուտինին ձերբակալողների թեմայով. Ուրեմն գոյություն ունի «պրովոկատոր այծ» կամ «Հուդա այծ» երևույթ Ոստիկանությունը պատրաստվում է «պարեկաֆիկացնել» 20 ավտոմեքենա Պապիկյանի «մարդուց» ազատվել է, որ «իր մարդուն» նշանակի ՔՊ-ի աչքը լույս. Աֆղանստանում կանեփն արգելվել է Հռոմի ստատուտին միանալը՝ պատուհաս ՔՊ-ականների համար Պաշտպանության նախկին փոխնախարարը կկանչվի հարցաքննության Պայքար ՄԻՊ պաշտոնի համար. ինչ որոշում ունի ՔՊ-ն Արցախում ներքաղաքական զարգացումներ չեն լինի «Միասին» շարժումը ապրիլի 4-ին ԱԺ-ի դիմաց ակցիա կանցկանի Եվ կրկին ամեն ինչ դառնում է մեզ ու բարբարոս թշնամուն. պատրանքային երկընտրանք չկա՝ կա՛մ մենք, կա՛մ նրանք. Վարդան Ոսկանյան Հայաստան-Կիպրոս ընկերական հանդիպումն ավարտվեց Կարևորը՝ «Հռոմի ստատուտի» վերաբերյալ Հայաստանի ՍԴ որոշումից «Հայաստանի անվտանգային միջավայրը դարձրել են ականապատ դաշտ». Արտակ Զաքարյան Ակնհայտ քաղաքական կարճատեսություն է կարծելը, որ այդ դատարանին միանալը կարող է օգտագործվել Հայաստանի շահերի պաշտպանության համար. ՀՀԿ Ֆիզկուլտ ինստիտուտում ուսանողը ծեծի է ենթարկել ամբիոնի վարիչին Արցախում հայերի պաշտպանվածությունը պետք է լինի միջազգային ուշադրության կենտրոնում․ Արմեն Ռուստամյան. Տեսանյութ Հայ-ադրբեջանական սահմանագծի երկայնքով մենք շահեկան դիրքեր ունենք, ամրանում ենք այդ դիրքերում և այնտեղ էլ կմնանք․ Ալիև Հանգուցյալին հուղարկավորելու համար անվճար հողատարածք են տրամադրելու. Երևանի քաղաքապետարան 243 միլիոն դրամ հանգանակել են մանկապարտեզ նորոգելու համար․ փողի կեսից տեղեկություն չկա Իրանի եւ ԵԱՏՄ-ի միջեւ ազատ առեւտրի համաձայնագրի կնքման շուրջ բանակցություններում առաջընթաց կա․ ՌԴ ԱԳՆ Իշխող խմբակցության անդամն հայտարարել է, որ Հայաստան ժամանելուն պես Վլադիմիր Պուտինը պետք է ձերբակալվի Ակնհայտ է, որ ՌԴ-ն ծափողջույններով չէր ընդունելու Հռոմի ստատուտը վավերացնելու որոշումը․ քաղաքագետ. Տեսանյութ «Դոգին վռնդել եմ՝ արվամոլության համար». Վլադիմիր Գասպարյան Ի՞նչ ունենք մենք էսօր` ի դեմս 2018 թ. իշխանությունը գրոհած մշակութակիրների․ Լիլիթ Բլեյան

Կարմիր խաչի ջանքերով 30 հիվանդ է տեղափոխվել Հայաստան, Արցախ են տարվել սնունդ ու դեղորայք

«Հրապարակ» թերթը գրում է․ ««Ճանապարհի փակման առաջին իսկ օրվանից Կարմիր խաչի միջազգային կոմիտեն առաջարկել է իր ծառայությունները եւ շարունակում է կոնֆիդենցիալության սկզբունքով հարցեր քննարկել կողմերի հետ։ Բայց որոշում կայացնելը՝ ինչ տանել եւ ինչքան, մեր ձեռքում չէ եւ պետք է համաձայնեցված լինի կողմերի հետ»,- «Հրապարակին» հայտնեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման եւ կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։  

Այս ընթացքում Կարմիր խաչի ջանքերով 30 հիվանդ է Արցախից տեղափոխվել Հայաստան եւ ՀՀ կառավարության կողմից դեղորայքով բեռնված 2 բեռնատար։ Մեկը՝ դեկտեմբերի 25-ին, մյուսը՝ հունվարի 15-ին։ Նաեւ սննդային փաթեթներ են բաժանել արցախցիներին։ «Տարվել է մանկական սնունդ, սնունդ հիվանդանոցների համար, իսկ մեր աշխատակիցները Ստեփանակերտում հունվարի 6-ին տեղի մեր հնարավորություններից բաշխել են ցերեկային խնամքի մանկական կենտրոններին, տարեցներին եւ մի քանի հիվանդանոցների փոխանցել ենք մեկ ամսվա սպառման սննդային փաթեթներ, որոնք այնտեղ կարող են օգտագործվել խոհանոցներում»,- ասաց Զառա Ամատունին։

Հիշեցնենք․ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն աշխատում է միայն պետությունների կառավարությունների հետ՝ հետեւյալ ընթացակարգով․ տվյալ պետության պատկան մարմինների նախաձեռնություն, Կարմիր խաչի միջնորդություն եւ համաձայնեցում կողմերի հետ, որոնք ընդգրկված են տվյալ իրավիճակում։ «Մենք այս ամենը կարող ենք անել, սակայն պետք է լինի համաձայնեցում։ Իրավիճակն այնպիսին չէ, որ կողմերի հետ հեշտությամբ գտնենք հնարավոր տարբերակները։ Տարբեր նախաձեռնություններ ընթացքի մեջ են»,- ասում է Զառա Ամատունին։ Չի՞ կարող արդյոք Կարմիր խաչն Արցախ տեղափոխել այն երեխաներին, որոնք շրջափակումից առաջ եկել էին Հայաստան ու այժմ չեն կարողանում մեկնել տուն, իրենց ծնողների մոտ, եւ Արցախի այն բնակիչներին, որոնք մնացել են Հայաստանում, ընտանիքներից հեռու։ «Կարող ենք աջակցել։ Այս հարցը եւս կողմերի հետ քննարկվում է»,- ասաց Զառա Ամատունին։

Իսկ Ստեփանակերտի բնակիչները, որոնք 27 օր է՝ շրջափակված են, բողոքում են, որ քաղաքում սով է։ Կարմիր խաչի, ռուս խաղաղապահների բաժանած օգնությունները կռվախնձոր են դառնում։ «Գյուղերից բերում են ձու ու 1 ձուն վաճառում են 500 դրամով։ Ես այսօր խանութ էի գնացել, գնեցի մեկ բանկա թթվասեր, մի հատ հաց, փոքր կտոր պանիր ու այդ ամենի համար վճարեցի 1600 դրամ։ Սա էլ կարող ես գնել, միայն եթե շատ շուտ գնաս խանութ՝ առավոտյան 8-9-ին։ Հետո ամեն ինչ վերջանում է»,- մեզ պատմեց Ստեփանակերտի մի բնակիչ։ Նա նաեւ ներկայացրեց, թե ինչպես են ռուս խաղաղապահները մեկական տոպրակ միրգ՝ նարինջ, բանան, կիվի, բերել հիվանդանոցում բուժվող հիվանդների համար։ «Բժիշկները խնդրեցին, որ իրենց էլ մի քիչ տան, բայց մերժվեցին։ Մի հղի բժշկուհու համար հիվանդներից մեկը մի ապելսին տվեց միայն»։  

ՀԳ․ Ըստ Արցախի դատախազության տվյալների, մինչ Արցախը Հայաստանի հետ կապող միակ՝ Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհն արգելափակելը, 2022թ. նոյեմբեր ամսվա ցուցանիշների համաձայն, ՀՀ-ից Արցախ են մատակարարվել օրական 380-400 տոննա սննդամթերք եւ հանրային կարիքների համար նախատեսված այլ ապրանքներ (27 օրում՝ 10.260-10.800 տոննա), Լաչինի միջանցքով, մեկ ուղղությամբ, Հայաստանից Արցախ են մեկնել օրական միջինը 454 մեքենա, ավելի քան 1.200 մարդ»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan