Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
26
Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Պատերազմ Արցախում
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Հասկացան, որ ո՛չ նախկինն է մեղավորը, ո՛չ ռուսը և ո՛չ ոք․ այլ միայն էդ մեկ հոգին. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել ««Իրական Հայաստանն» այն պետությունն է, որի սակրավորը պայթում է թշնամու համար ականազերծում անելիս». Դավիթ Սարգսյան Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ Ձեռքերդ քե՛զ պահիր, գնացե՛ք սահմանին ձեր մկաններն օգտագործեք․ Լարիսա Ալավերդյանը՝ ոստիկաններին (տեսանյութ) «Ես ոստիկան եմ, ընգեր»․ անհնազանդության ակցիա Մարտունիում Մի կայծ է մնում ընդամենը, 25-30 հանգույց փակվելու դեպքում քաղաքը կպարալիզացվի. Կարեն Քոչարյան «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Օրվա կադր. «Երևա՛ն, ոտքի, քանի չի հանձնել» Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա

Սատանովսկին՝ ընտրություններից հետո թուրքական քաղաքականության փոփոխության եւ ՀՀ-ի վրա դրա ազդեցության մասին

«News»-ը գրում է. «Թուրքիայում 2023թ. հունիսի 18-ին կայանալու են նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ, որոնք կարող են ավելի շուտ նշանակվել։

Կառավարող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը եւ «Ազգայնական շարժում» կուսակցությունն արդեն ձեւավորել են «Ժողովրդի դաշինք» եւ պատրաստվում են առաջադրել գործող նախագահ Էրդողանին։ Թուրքական ընդդիմությունը փետրվարին կարող է հայտարարել միասնական թեկնածուի մասին։

Ընդդիմությունում կոնկրետ թեկնածուներ, որոնք կարող են մրցակցել գործող իշխանությունների հետ, ռուսական Մերձավոր Արեւելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին չի տեսնում։

Ըստ նրա, այդպիսիները պարզապես չկան։

«Էրդողանն այս պարագայում ընտրություններում կհաղթի»,- համոզված է քաղաքագետը։

Նրա համոզմամբ՝ Էրդողանի հաղթանակը Հայաստանի համար ոչ մի լավ բանով չի ավարտվի, քանի որ հասկանալի է նրա դիրքորոշումը թե՛ հայերի, թե՛ հրեաների, թե՛ հույների հանդեպ։ Այս առումով Էրդողանը կոշտ ազգայնական է, ընդ որում՝ կայսերական տիպի։

Հայտնի է, որ Թուրքիան մշտապես խոսում է այսպես կոչված մեծ թուրան՝ թյուրքալեզու պետությունների միություն ստեղծելու պլանների մասին։ Այդ ճանապարհին Անկարային խանգարում է Հայաստանը, որը «փակում» է ցամաքային կապն Ադրբեջանի եւ այնուհետեւ՝ Կենտրոնական ու Միջին Ասիայի երկրների հետ։

Խոչընդոտը «վերացնելու» նպատակով էլ 2020թ. սանձազերծվեց թուրք-ադրբեջանական պատերազմը Արցախի հայերի դեմ, ինչպես պարզվեց՝ Հայաստանի Սյունիքի մարզով հորինված միջանցքի հետագա թիրախավորմամբ։ Թուրքիան դարձավ մի քանի հազար մարդկանց սպանությունների համամասնակիցն ու հովանավորը Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմում եւ հետագա ագրեսիվ գործողություններում՝ արդեն նաեւ Հայաստանի դեմ։ Թուրքիայի ագրեսիվ հռետորաբանությունը պահպանվում է նաեւ Հունաստանի հանդեպ Էգեյան ծովի կղզիների հարցում։

Սատանովսկին կարծում է, որ Էրդողանի դիրքորոշումը նոր Օսմանյան կայսրության ձեւավորումն է՝ նրա ազդեցության լրջագույն ուժեղացմամբ, այդ թվում Անդրկովկասում, Միջին Ասիայում, Ղազախստանում։ «Հազիվ թե այդ դիրքորոշումը փոխվի։ Ավելին, անգամ եթե Էրդողանը որեւէ մեկին տանուլ տա, դա այսօրվա Թուրքիայի ազգային քաղաքականությունն է»,- ավելացրել է նա։

Ընտրությունների շեմին Թուրքիայում տեղի են ունենում ընդդիմադիր վեց կուսակցությունների ղեկավարների պարբերական հանդիպումներ, որոնց մասնակցում են «Լավ կուսակցության» ղեկավար Մերալ Աքշեները, աջ պահպանողական սուննիական «Երջանկություն» կուսակցության նախագահ Թեմել Քարամոլաօղլուն, քեմալական-պահպանողական «Դեմոկրատական կուսակցության» ղեկավար Գյուլթեքին Ույսալը, լիբերալ «Դեմոկրատիայի եւ բեկման կուսակցության» առաջնորդ Ալի Բաբաջանը եւ Թուրքիայի նախկին վարչապետ, «Ապագա» կուսակցության նախագահ Ահմեթ Դավութօղլուն։

Էրդողանին փոխարինել կարողացող ցանկացած առաջնորդ (գալու է ժամանակ, որ նա հեռանալու է), համոզված է Սատանովսկին, ստիպված է լինելու հետեւել նրա արտաքին քաղաքական գծին։

Թուրքիայի ընդդիմիությունը բաղկացած է թե՛ ազգայնական, թե՛ արեւմտամետ ուժերից, դրանք տարբեր կուսակցություններ են։ «Համենայն դեպս, Թուրքիայի հարեւաններից ոչ մեկի համար այդ կուսակցություններից ոչ մեկը լավ բան չի բերում»,- կրկնել է քաղաքագետը։

Հիշեցնենք, որ 2016թ. հուլիսի 15-16-ին Թուրքիայում զինվորականների մի մասն ընդդիմացավ Էրդողանին՝ իր վերահսկողության տակ վերցնելով մի շարք կարեւոր ռազմավարական օբյեկտներ Անկարայում, Ստամբուլում, Քոնիայում, Մարմարիսում, Մալաթիայում եւ Կարսում։ Ռուսաստանն այն ժամանակ պաշտոնապես աջակցեց Էրդողանին։ Դիմադրության ճնշումից հետո թուրքական դատարանը ցմահ բանտարկության դատապարտեց ավելի քան 300 մարդու։

2016թ. իրադարձությունների կրկնությունը Սատանովսկին անհնար է համարում, քանի որ Էրդողանը լիովին իրեն է ենթարկեցրել բանակը, դատական կորպուսը եւ երկրի իշխանության մնացած համակարգը»։ 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan