Հայաստանի տարածք մխրճված Ադրբեջանի նպատակների բացահայտում և հարցեր՝ թշնամուն անձնուրաց վստահողին. Տեսանյութ ԱԱԾ հաղորդագրությունը մանիպուլացնում է իրավիճակը․ ընդդիմադիր պատգամավորները Տեղում են. Տեսանյութ Երբ իրիկունը գլուխդ բարձին կդնես, որ կուշտ կերած - խմած, տռզված քնես, սա քեզ կհիշեցնի, որ Արցախը վաճառողներից մեկը դու՛ ես եղել
1
Փաշինյանը Հայաստանը դարձնում է երկրորդ Ուկրաինա. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ ՔՊ-ական պատգամավորը ԱԺ-ում հրահրել է քաշքշուկ. Տեսանյութ. թարմացվում է Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը կարող է ապակայունանալ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար «Կան ավելի և պակաս շան որդիներ». Հայաստանին «տեղ են տալիս» հակառուսական կոալիցիայում. «Մոսկվան հույս ունի, որ այդ սյուժեն կկարգավորվի դաշնակցային եւ փոխընդունելի կերպով». Զախարովան՝ Հռոմի ստատուտի վերաբերյալ ՀՀ ՍԴ որոշման մասին. Տեսանյութ Իրանը թույլ չի տա փոխել Կովկասի տարածաշրջանի սահմանները. ԻԻՀ բանակի ցամաքային զորքերի հրամանատարը դիմել է Բաքվին Ադրբեջանի զինուժն այսօր գիշեր փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին՝ Աղավնո և Տեղ գյուղերի արանքում. Տեսանյութ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը «զեղչով» բնակարան է գնել «Բյուրեղ»-ում «Свой среди чужих, чужой среди своих». Նիկոլ Փաշինյանը պատերազմ է հայտարարում Ռուսաստանին և մանրադրամ դարձնում Հայաստանը Իրանը Հայաստանից արդեն նույնիսկ ոչինչ չի հարցնում, ու եթե փորձ արվի ՀՀ տարացքում «կտրել» «Զանգեզուրի միջանցքը»-ն, ապա Թեհրանը կպատասխանի. Կարինե Գևորգյան. Տեսանյութ Պատերազմ Արցախում
Օնիկ Գասպարյանին կրկին կկանչվեն քննիչ հանձնաժողով Դուինգ դիջիթալ ֆորումի 15 տոմս, IPhone 14 Pro, AppleWatch. Ամփոփվեցին Ամերիաբանկի խաղարկությունները. Տեսանյութ Հայաստանի տարածք մխրճված Ադրբեջանի նպատակների բացահայտում և հարցեր՝ թշնամուն անձնուրաց վստահողին. Տեսանյութ Հիմա էլ վահագնալեքսանյանները և տարոնչախոյանները մեզ ուզում են համոզել, որ Մհեր Սահակյանը ԱԺ միջանցքներում «վազել է» շուրջ 17 րոպե Փաշինյանը Հայաստանը դարձնում է երկրորդ Ուկրաինա. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ Մենք խնդիր ունենք՝ հասկանալու իրավիճակը խորությամբ․ միջադեպի իրական մեղավորը․ Վահե Հովհաննիսյան ԱԱԾ հաղորդագրությունը մանիպուլացնում է իրավիճակը․ ընդդիմադիր պատգամավորները Տեղում են. Տեսանյութ Շակալների ոհմակի ներկայացուցիչները մռութներին պետք է ստանային դեռ այն ժամանակ, երբ կազմակերպվեց ոհմակային ծեծ՝ ընդդիմադիր պատգմավորների նկատմամբ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցության ներկայացուցիչներն այսօր հեռահար կապով քննարկում են ունեցել Արցախի ԱԺ ընդդիմադիր 3 խմբակցությունների ներկայացուցիչների հետ Երբ իրիկունը գլուխդ բարձին կդնես, որ կուշտ կերած - խմած, տռզված քնես, սա քեզ կհիշեցնի, որ Արցախը վաճառողներից մեկը դու՛ ես եղել Ամերիաբանկը ճանաչվել է Հայաստանի Լավագույն բանկը՝ ըստ Global Finance ամսագրի Ադրբեջանը հաստատել է մասնակցությունը Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը Արցախի Անվտանգության խորհրդի արտահերթ ընդլայնված նիստ է տեղի ունեցել Ադրբեջանցիների շարժից հասկացվում է, որ առաջիկա օրերին ինչ-որ բան է լինելու. Վարդենիսի ուղղությամբ կուտակումները շեղելու համար են. հիմնական ուղղությունները երկուսն են լինելու. Ավետյան ԱԺ նախագահի աթոռին հայտնված ոմն Ալեն Սիմոնյան ոստիկանական բանդայով եկել էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանին ձերբակալելու. Տեսանյութ ԱԺ-ում ծեծկռտուքի մասնակից ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանը ձերբակալվել է Իրավապահ համակարգի անգործության և երկակի ստանդարտներով առաջնորդվելու հետևանքն է (լուսանկար, տեսանյութ) ԵՄ դիտորդները խուսափում են հայկական լրատվամիջոցների հարցերին պատասխանելուց Արտարժույթների փոխարժեքները մարտի 31-ի դրությամբ Ալենը Մհերի հետ այնպես էր խոսում, ասես հանցագործ տղա էր․ Արծվիկ Մինասյան. Տեսանյութ Լևոն Քոչարյանն ու «Հայաստան»-ի պատգամավորները ՔԿ դիմաց են․ եկել են քաջալերելու Մհեր Սահակյանին. Տեսանյութ Կրկին զգուշացում Արցախից․ կարտոֆիլի սերմը թունախեղդված է և ենթակա չէ սննդի մեջ օգտագործման Պոլսո հայոց պատրիարքարանը նոր տներ կտա երկրաշարժից տուժած հայերին Այո՛, առաջինը ՔՊ-ականին հարվածել է Մհեր Սահակյանը, բայց դա ինքնապաշտպանական գործողություն է եղել. Տեսանյութ Սպիտակ տունը կոչ է արել ԱՄՆ-ի քաղաքացիներին անհապաղ լքել Ռուսաստանը Ադրբեջանի իշխանությունները պետք է բացատրություն տան. Քանանի ՀՅԴ-ն հայտարարություն է տարածել Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ «Նոր Զովք» ՍՊԸ-ի սեփականատերը կշարունակի մնալ կալանքի տակ Ահա, թե՛ ի՞նչ տեսք ունի Ադրբեջանի ԶՈւ դիրքը Տեղ գյուղի մոտ Վլադիմիր Վարդանյանը բարձր գոռալով եւ անհարգալից է խոսել ընդդիմադիրների հետ. Մամիջանյան. Տեսանյութ

Արցախաբնակ Մեր զավակները աննկուն ոգով շարունակում են պայքարել հանուն իրենց անկախ կյանքի իրավունքի պաշտպանության. Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ 

ԱՄԱՆՈՐԻ ԱՌԻԹՈՎ

(31 դեկտեմբերի, 2022 թ.)

__________

Սիրելի բարեպաշտ ժողովուրդ ի Հայաստան, յԱրցախ և ի սփյուռս,

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունը, սերն ու բարեմաղթանքներն ենք բերում ամենքիդ։

Նոր տարվա սեմին ենք մեր սպասումներով ու հույսերով, նաև անհանգիստ սրտով ու մտահոգություններով։ Անցնող տարին մեր ժողովրդի համար զերծ չեղավ տագնապներից, ունեցանք նոր զոհեր ու կորուստներ։ Հայրենիքը տակավին կանգնած է անվտանգային մարտահրավերների առջև․ թշնամական նշանառության տակ են մեր սահմաններն ու խաղաղ բնակավայրերը։ Արցախաբնակ Մեր զավակները աննկուն ոգով շարունակում են պայքարել հանուն իրենց անկախ կյանքի իրավունքի պաշտպանության՝ դիմագրավելով բազում նեղությունների՝ նաև Լաչինի ճանապարհի արգելափակումով պայմանավորված։ Այսպիսի դժվարին իրավիճակում մենք չենք կարողացել մեր ազգային ներուժով լիարժեք միաբանվել հայրենիքը զորացնելու և ծանր կացությունից դուրս բերելու համար։ Այսօր աշխարհն ալեկոծող աշխարհաքաղաքական սուր դիմակայությունները, որ տեղիք են տվել հոգևոր, սոցիալական և տնտեսական բազմազան խնդիրների, նույնպես իրենց անմիջական ներգործությունն են ունենում մեր տարածաշրջանում ծավալվող զարգացումների վրա։ 

Այդուհանդերձ, առ Աստված ապավինությամբ Ամանորի այս երեկո մենք բարեմաղթանքներ ենք ուղղում միմյանց։ Բարեմաղթանքներ՝ աշխարհի խաղաղության, մեր հայրենիքի՝ Հայաստանի և Արցախի ապահովության ու առաջընթաց կյանքի։ Մեր հոգում առավելաբար ակնկալիքներն են մեր կորուստների վերականգնման, հառնած խնդիրների հաղթահարման և ազգային մեր կյանքի նորոգության։

Սիրելիներ, քրիստոնյայի առաքելությունն է ապրել հույսով և լինել լավատես՝ համոզումով, որ, ինչպես ասում է առաքյալը, «հույսը երբեք չի ամաչեցնում» (Հռ. 5. 5)։ Պետությունները կործանվում են, ժողովուրդները անհետանում ոչ թե փորձությունների ծանրությունից, այլ հույսի սպառումից, ապագայի հանդեպ տեսլականի և այն կյանքի կոչելու վճռականության բացակայությունից: Մեր ժողովրդի հարագնա երթը եղել է ու պիտի շարունակի մնալ Քրիստոսախարիսխ հավատքի, հույսի ու լավատեսության պատմություն: Այս վստահությամբ ապրենք ու գործենք՝ ամրորեն կառչած մեր ինքնությանը, մեր լինելիության անփոխարինելի գրավականներին՝ հայրենիքին, մեր լեզվին ու մեր հավատքին: Հեռու վանենք մեզանից վհատությունը, ապազգայնությունն ու անտարբերությունը և հուսառատությամբ համախմբվենք ազգային ու պետական շահերի շուրջ։ Գիտակցենք, որ այս է ուղին մեր վիրավոր հայրենիքի ապաքինման, Արցախի մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանության, հայրենիք-սփյուռք միասնականությամբ լուսավոր գալիքի երաշխավորման և ազգիս հարատևության։ Ուստի, առաքելական հորդորով «արթու՛ն լինենք և սիրո ու հավատի զրահները հագնենք և փրկության հույսի սաղավարտը դնենք» (Ա Թես. 5. 8-9): 

Հայրապետիս աղոթքն է, որ Ամենակարողն Աստված խաղաղության մեջ պահի մեր հայրենիքը և անփորձանք՝ հայրենյաց պաշտպան մեր զինվորներին։ Տիրոջ օրհնությունն ու մխիթարությունն ենք հայցում ծանր կորուստներ կրած ընտանիքներին, ապաքինություն՝ վիրավորներին, շուտափույթ վերադարձ՝ գերեվարված ու անհայտ կորած մեր զավակներին։

Ամանորի սեմին միասնաբար հայցենք Ամենակալից, որ նոր տարում մեր ժողովրդին ի Հայաստան, յԱրցախ և ի սփյուռս պահպանի խաղաղ ու ապահով, սիրով միասնական ու շնորհի հայրենաշեն ու ազգաշահ իրագործումներ։ Թող Տերը մեր կյանքում առատացնի հույսը մեր հայրենիքի ու ազգի ապագայի հանդեպ։ Եվ թող Աստծո սերն ու շնորհները այսօր և միշտ ուղեկից լինեն մեզ և ամենքին: 

Օրհնյալ, բարի նոր տարի։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan