Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ)
25
Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Պատերազմ Արցախում
Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Հասկացան, որ ո՛չ նախկինն է մեղավորը, ո՛չ ռուսը և ո՛չ ոք․ այլ միայն էդ մեկ հոգին. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել ««Իրական Հայաստանն» այն պետությունն է, որի սակրավորը պայթում է թշնամու համար ականազերծում անելիս». Դավիթ Սարգսյան Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ Ձեռքերդ քե՛զ պահիր, գնացե՛ք սահմանին ձեր մկաններն օգտագործեք․ Լարիսա Ալավերդյանը՝ ոստիկաններին (տեսանյութ) «Ես ոստիկան եմ, ընգեր»․ անհնազանդության ակցիա Մարտունիում Մի կայծ է մնում ընդամենը, 25-30 հանգույց փակվելու դեպքում քաղաքը կպարալիզացվի. Կարեն Քոչարյան «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Օրվա կադր. «Երևա՛ն, ոտքի, քանի չի հանձնել» Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Երևանում նույնպես փողոցներ են փակվել

Վանաձորի նախկին ղեկավարի արարքը հաստատվել է, սակայն վարույթը կարճվել է. Դատախազություն

Հակակոռուպցիոն դատարանի՝ 2022 թվականի դեկտեմբերի 19-ի որոշմամբ, հաստատվել է Վանաձոր համայնքի ղեկավար Սամվել Դարբինյանի կողմից կատարված հանցավոր արարքը, եւ համաձայն դատական ակտի, քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով՝ քրեական հետապնդումը դադարեցվել է, վարույթը կարճվել է։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։ «Գլխավոր դատախազությունը հայտարարել էր, որ Ս.Դ.-ն, 1999-2016 թվականների ընթացքում, զբաղեցնելով Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ. Վանաձոր համայնքին պատճառել է էական վնաս, ինչպես նաեւ կատարել է պաշտոնեական կեղծիք:

Հակակոռուպցիոն դատարանի՝ 2022 թվականի դեկտեմբերի 19-ի որոշմամբ, հաստատվել է Վանաձոր համայնքի ղեկավար Ս.Դ.-ի կողմից կատարված հանցավոր արարքը, եւ համաձայն դատական ակտի, քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով՝ քրեական հետապնդումը դադարեցվել է, վարույթը կարճվել է։ Դատական ակտի օրինակը ստանալուց հետո, Լոռու մարզի դատախազության կողմից այն կուղարկվի Վանաձոր համայնքի ղեկավարին՝ վերը նշված հողատարածքը համայնքի հաշվեկշիռ վերադարձնելու ուղղությամբ իրավական գործընթաց սկսելու համար: Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննված քրեական վարույթով պարզվել է, որ Ս.Դ.-ն, մասնավորեցման ոչ ենթակա 289.05845 հա հողամասերից, առանց լիազոր մարմնի համաձայնությունը ստանալու, առանձնացրել է 0.0085 հա մակերեսով հողամասը, դրա գործառնական նշանակությունը բնակավայրերի ընդհանուր օգտագործման հողերից (փողոց-հրապարակ) փոխել է հասարակական կառուցապատման հողերի եւ տվել Վանաձոր քաղաքի Նժդեհի փողոց թիվ 30/1-1 փոստային հասցեն։ Այնուհետեւ, իր ստորագրությամբ վավերացրել է բովանդակությամբ ակնհայտ կեղծ փաստաթուղթ, իբր Վանաձոր քաղաքի Նժդեհի 30/1-1 հասցեի 0.0085 հա մակերեսով հողամասը չի դասվում Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին:

Դրա հիման վրա՝ 2016 թվականի օգոստոսի 1-ին բնակավայրերում, ընդհանուր օգտագործման հող հանդիսացող նշված հողամասի նկատմամբ, Վանաձոր քաղաքի Գ.Նժդեհի 30/1-1 հասցեով գրանցվել է Վանաձոր համայնքի սեփականության իրավունքը: Այնուհետեւ, Ս.Դ.-ն ավագանու անդամներից թաքցնելով հողամասի գործառնական նշանակությունը, առանց լիազոր մարմնի համաձայնության, Վանաձոր համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացրել նաեւ Վանաձոր քաղաքի Գ.Նժդեհի 30/1-1 հասցեի հողամասն աճուրդով օտարելու մասին առաջարկությունը, որն ավագանու՝ 2016 թվականի սեպտեմբերի 7-ի որոշմամբ հաստատվել է: Կայացված աճուրդով՝ մեկ քայլով հաղթող է ճանաչվել Ս.Վ.-ն: Աճուրդի վերաբերյալ նույն օրը կազմվել է համապատասխան արձանագրություն, որի հիման վրա հողամասը 403 հազար 770 դրամով վաճառվել է Ս.Վ.-ին` Վանաձոր համայնքին զրկելով բնակավայրերի ընդհանուր օգտագործման հողատարածքն ըստ նշանակության օգտագործելու հնարավորությունից:

Տեղեկացնենք, որ Ս.Դ.-ի վերաբերյալ 2021 թվականի հոկտեմբերի 21-ին եւս կայացվել է նույնաբովանդակ դատական ակտ, որով վերջինս մեղավոր էր ճանաչվել համայնքապատկան հինգ տարբեր հողամասերի եւ շինությունների ապօրինի օտարման գործընթաց իրականացնելու համար։ Այդ դատական ակտը մարզի դատախազության կողմից եւս ուղարկվել է Վանաձորի համայնքապետարան. ապօրինի օտարված հողամասերն ու շինությունները համայնքի հաշվեկշիռ վերադարձնելու նպատակով ներկայացված հայցն ընդունվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քաղաքացիական գործերով դատարանի վարույթ, գտնվում է քննության փուլում»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan