Պայթյունավտանգ պլացդարմի կվերածեն Հայաստանը բազմազգ խաղաղապահները. ինքնիշխանության խաղաղ զիջո՞ւմ. Տեսանյութ

Նիկոլ Փաշինյանը, որ ամեն օր ավելի կոշտ քննադատության է ենթարկում ռուս խաղաղապահներին, փորձագետների համոզմամբ, հող է նախապատրաստում Լեռնային Ղարաբաղ արևմտյան երկրներից խաղաղապահ ուժեր մտցնելու համար: Մինչդեռ, ըստ վերլուծաբանների, դասագրքային կանոն է՝ ցանկացած օտար ուժի ներկայություն այլ պետության տարածքում սահմանափակում է այդ երկրի ինքնիշխանությունը: