Արցախում անչափահասներ են թունավորվել

Ընդհանուր առմամբ բժշկական հաստատություն է դիմել 19 երեխա, որոնց մոտ ախտորոշվել է «սուր գաստրիտ»՝ ենթադրաբար սննդային թունավորման հետևանքով: Դիմորդներից 12-ին ցուցաբերվել է ստացիոնար բուժօգնություն։
Այս մասին հայտնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։ Ժամը 21։00-ի դրությամբ «Արևիկ» բուժմիավորումում բուժում է ստանում 4 երեխա, որոնց վիճակը բժիշկները գնահատում են բավարար։